
Թեհրանի համալսարանում ԼՂ հիմնախնդրին նվիրված քննարկում Իրանում ՀՀ դեսպանի մասնակցությամբ
Վաղը Թեհրանի համալսարանի Կովկասի ուսումնասիրությունների հիմնադրամում Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանի և ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնիի մասնակցությամբ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում» թեմայով քննարկումներ կանցկացվեն:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին վերջերս իրանական «ԻՌԱՍ» վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում խոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման և տարածաշրջանի մյուս հակամարտությունների մասին, նշել էր, որ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում վկայակոչում է Կոսովոյի անկախության փաստը, իսկ Ադրբեջանը ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում, հաշվի չառնելով միջազգային ասպարեզում կատարված որոշ իրադարձություններ, հայտնվել է մեկուսացման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր


