![](https://panorama.am/news_images/262/783118_1/f55c5f840021da_55c5f840025c4.thumb.jpg)
Ադրբեջանցի փորձագետ. Ադրբեջանի բանակը Հայաստանի դեմ է թույլ ու անկարող եղել, Իրանի դեմ ի՞նչ կարող է անել
Ադրբեջանի բանակը Հայաստանի դեմ է թույլ ու անկարող եղել, Իրանի դեմ ի՞նչ կարող է անել:
Իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` «Գյունդեմ խաբար» պարբերականին տված հարցազրույցում նշել է ադրբեջանցի փորձագետ Զարդուշտ Ալիզադեն:
Ադրբեջանցի քաղաքագետը, անդրադառնալով Իրանի վրա հնարավոր հարձակման ժամանակ Ադրբեջանի տարածքն օգտագործելու մասին տարածված տեղեկատվությանը, նշել է. «Համաձայն Քիսինջերի տեսության` ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ առնի Մերձավոր Արևելքի նավթով հարուստ երկրները, և իմ կարծիքով ԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա, սակայն Ադրբեջանը ինչու՞ պետք է դրան միջամտի, Ադրբեջանի իշխանությունը ինչու՞ պետք է իր ռազմաբազաները տրամադրի Իսրայելին»:
Շարունակելով թեման Զարդուշտ Ալիզադեն նշել է. «ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը իրենց քաղաքականությունն ունեն, և եթե Ադրբեջանի պես փոքր երկրները միջամտեն նրանց գործերին, ապա հարված կստանան: Իրանի բանակը 12 ժամվա ընթացքում կարող է մտնել Բաքու, Ադրբեջանի բանակը Հայաստանի դեմ է թույլ ու անկարող եղել, Իրանի դեմ ի՞նչ կարող է անել»:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)