Մոնրոն լեսբուհի՞. Լույս է տեսել Մոնրոյի կյանքի մասին պատմող գիրքը
ԱՄՆ-ում լույս է տեսել գրող Թոնի Ջերիսի հեղինակած «Մէրլին Մոնրո. Իմ փոքրիկ գաղտնիքը» գիրքը, որտեղ պնդում կա այն մասին, թե 60-ական թվականների սեքս խորհրդանիշ Մոնրոն միասեռական է եղել: Ավելին, հոմոսեքսուալ հարաբերությունների մեջ է եղել այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսին են` Ջոան Քրոուֆորդը, Բարբարա Սթենվիկը, Մարլեն Դիտրիխը և Էլիզաբեթ Թեյլորը, ինչպես նաև Մէրլինի երկրպագուների ակումբի անդամ դեռահաս աղջիկների: Այդ մասին գրել է «Newsru Israel»-ը` վկայակոչելով Radar Online-ին:
Ջեյն Լոուրենսը, որը գլխավորել է երկրպագուների ակումբը, պնդել է, որ Մոնրոյի հետ սիրավեպ է ունեցել: Նրա վկայությամբ, Մոնրոյի հետ ծանոթացել է, երբ եղել է 12 տարեկան և կարճ ժամանակում մոտ ընկերներ են դարձել: Լոուրենսը հիշում է, որ Մոնրոն իրեն ասել է. «սեռական նախասիրությունները ոչինչ են, սերը մնում է սեր»:
Գրքի հեղինակ Թոնի Ջերիսը հանդիպել է Լոուրենսին 2001 թվականին, և կինը պատմել է հռչակավոր դերասանուհու միասեռական հարաբերությունների, ինչպես նաև կործանարար սովորույթների մասին: