Առողջություն 10:20 01/12/2012

Այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրն է. Փաստեր հիվանդության վերաբերյալ

ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի ծրագրի հաշվետվություն 2012 թ. գլոբալ հաշվետվությունից և Եվրոպայում ՄԻԱՎ վարակի հսկողության 2011թ.-ի հաշվետվությունից ներկայացնում ենք թվեր հիվանդության վերաբերյալ: Դրանք տրամադրել է առողջապահության համաշխարհային կազմակերպության երևանյան գրասենյակը:

Մինչ այլ երկրների թվերին անցնելը, նշենք,որ Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից: 1988թ. մինչև 2012թ. նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1359 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 206-ը` 2012թ-ի 11 ամիսների ընթացքում, ինչը առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 954 մարդ (70,2%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 405 դեպք (29,8%): ՄԻԱՎ վարակի 26 դեպք (1,9%) է արձանագրվել երեխաների մոտ:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց թիվն ըստ գանահատումների (2011թ.-ի վերջի դրությամբ)
• 2011 թ. ավարտին ամբողջ աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց թիվը կազմել է մոտ 34 միլիոն (ըստ գնահատումների, այն տատանվում է 31 400 000-ից 35 900 000-ի սահմաններում):
• Եվրոպայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող անձանց թիվն, ըստ գնահատումների, կազմել է մոտ 2 300 000:
• Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց թիվն, ըստ գնահատումների, աճել է և 2011թ.-ին կազմել է մոտ 900 000 (830 000-ից մինչև 1.0 միլիոն)` 2001 թ. 640 000-ի (590 000-ից մինչև 710 000) դիմաց:
• Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող անձանց թիվն, ըստ գնահատումների, նույնպես ավելացել է: 2011թ.-ին այն կազմել է մոտ 1.4 միլիոն (1.1–1.8 միլիոն)` 2001թ.-ի 970 000-ի (760 000-ից մինչև 1.2 միլիոն) դիմաց:

2011 թ. ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի թիվն ըստ գնահատումների
• Ըստ գնահատումների, 2011 թ. ամբողջ աշխարհում ՄԻԱՎ-ով վարակվել է մոտ 2.5 միլիոն մարդ (առաջնակի դեպքերի թիվը տատանվել է 2 200 000-ից 2 800 000-ի սահմաններում): 2001 թ. համեմատ այս ցուցանիշը 20%-ով նվազել է:
• Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում, ըստ գնահատումների, 2011թ.-ին ՄԻԱՎ-ի առաջնակի վարակի դեպքերի թիվը կազմել է մոտ 30 000 [21 000-ից մինչև 40 000]` 2001թ.-ի 29 000 դեպքի (26 000-ից մինչև 34 000) դիմաց:
• Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 2011թ.-ին ՄԻԱՎ-ով վարակվել է մոտ 140 000 մարդ (ըստ գնահատումների, այդ թիվը տատանվել է 91 000-ից 210 000-ի սահմաններում)` 2001 թ. 130 000-ի (99 000-ից մինչև 170 000) դիմաց:
• ՄԻԱՎ վարակի առաջնակի դեպքերի թիվն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում սկսել է աճել 2000-ականների վերջից` նախորդ մի քանի տարիների ընթացքում համեմատաբար կայուն մակարդակի վրա պահպանվելուց հետո:

2011 թ. ՄԻԱՎ վարակի ախտորոշված և հաշվառված նոր դեպքերի թիվը Եվրոպայում
• Եվրոպայում ՄԻԱՎ վարակի ոչ բոլոր դեպքերն են ախտորոշվում, ինչը կապված է ՄԻԱՎ-ի ախտորոշիչ հետազոտությունների և խորհրդատվության ծառայությունների հասանելիության և դիմելիության ցածր մակարդակի հետ` հատկապես վարակվելու և վարակը փոխանցելու առումով առավել բարձր ռիսկի ենթարկվող բնակչության շրջանում: Այդ իսկ պատճառով, ՄԻԱՎ-ի ախտորոշված և համաճարակաբանական հսկողության համակարգերում գրանցված դեպքերի թիվը տարբերվում է, երբեմն էապես, վարակի դեպքերի` գանահտումների վրա հիմնված թվից:

• 2011 թ. ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի 53 պետություններից 50-ի կողմից ԱՀԿ/ԵՎՐՈ-ին և ԵՀՎԿԿ-ին հաղորդվել է ՄԻԱՎ վարակի նոր ախտորոշված 53 974 դեպքի մասին (տվյալներ չեն տրամադրվել Մոնակոյի, Ռուսաստանի Դաշնության և Ուզբեկիստանի կողմից, ինչպես նաև Լիխտենշտեյնի կողմից, որը ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի անդամ-պետություն չի հանդիսանում): Ռուսաստանի Դաշնության Վիճակագրության դաշնային գործակալության տվյալների բազայում 2011 թ. ՄԻԱՎ-ի 67 317 նոր դեպք է գրանցվել:
• Արևելյան Եվրոպայի պետությունները հաղորդել են վարակի նոր դեպքերի 46%-ը, Արևմտյան Եվրոպայի երկրները` 49%-ը, իսկ Կենտրոնական Եվրոպայի պետությունները` 6%-ը : Հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է արևելյան հատվածում (22.4 դեպք 100 000 բնակչի հաշվով), քան արևմտյան (6.5 դեպք 100 000 բնակչի հաշվով) և կենտրոնական (1.6 դեպք 100 000-ի հաշվով) շրջաններում: Ինչևէ, Ռուսաստանի Դաշնությունում գրանցված 67 317 նոր դեպքերը հաշվի առնելու պարագայում, նոր դեպքերի տոկոսն ավելի բարձր է արևեյան, քան արևմտյան հատվածում:
Ամենաբարձր ցուցանիշներն են գրանցվել Ուկրաինայում (38.0 դեպք 100 000 բնակչի հաշվով), Էստոնիայում (27.3 դեպք 100 000-ի հաշվով), Սան Մարինոյում (25.6 դեպք 100 000-ի հաշվով) և Մոլդովայի Հանրապետությունում (20.3 դեպք 100 000-ի հաշվով):
• 2011 թ. Եվրոպական Միության և Եվրոպական տնտեսական գոտու (ԵՄ/ԵՏԳ) պետությունների կողմից հաղորդվել է ՄԻԱՎ վարակի նոր ախտորոշված 28 038 դեպքի մասին (բացակայում են Մոնակոյի և Լիխտենշտեյնի տվյալները):

• Այս խմբում հիվանդացության առավել բարձր մակարդակը գրանցվել է Էստոնիայում (27.3 դեպք 100 000 բնակչի հաշվով), Լատվիայում (13.4 դեպք 100 000-ի հաշվով), Բելգիայում (10.7 դեպք 100 000-ի հաշվով) և Միացյալ Թագավորությունում (10.0 դեպք 100 000-ի հաշվով):
• 2004–2011 թթ. ընթացքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հսկողության տվյալները մշտապես ներկայացրած 50 պետություններում (նշված ժամանակամիջոցի որոշ տարիների տվյալները չեն տրամադրվել Մոնակոյի, Ռուսաստանի Դաշնության և Ուզբեկիստանի կողմից) 100 000 բնակչի հաշվով ՄԻԱՎ վարակի նոր ախտորոշված դեպքերի թիվը աճել է 16%-ով, և 2011 թ. կազմել է 7.6 դեպք` 2004 թ. 6.6 դեպքի դիմաց:

• Թեև վարակի փոխանցման հիմնական ուղիները աշխարհագրական տարբեր շրջաններում տարբեր են, այնուամենայնիվ, Եվրոպական բոլոր պետություններում ՄԻԱՎ-ի ռիսկն անհամեմատ ավելի մեծ է սոցիալական ցածր կարգավիճակ ունեցող բնակչության խմբերի (օրինակ` ներգաղթյալների), ինչպես նաև այն անձանց շրջանում, ում վարքը հասարակության կողմից դատապարտելի (օրինակ` արվամոլները) կամ օրինախախտ (օրինակ` ներերակային թմրադեղեր օգտագործողները) է համարվում:
• Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում 2011 թ. ՄԻԱՎ-ի վարակի նոր դեպքերի 37.6%-ը գրանցվել է ներերակային թմրադեղեր օգտագործողների շրջանում, մինչդեռ հետերոսեքսուալ ճանապարհով փոխանցվել է հիվանդության նոր դեպքերի 56.7%-ը:
• Վերջին տարիներին Եվրոպական տարածաշրջանի արևելյան հատվածում հետերոսեքսուալ ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերի տոկոսի աճ է նկատվում, ինչը, հավանաբար, ներերակային թմրադեղեր օգտագործող անձանց կողմից վարակը սեռական ճանապարհով փոխանցելու հետևանքն է:
• Արևելյան Եվրոպայում փոքր է արվամոլների շրջանում գրանցված դեպքերի թիվը, և, ամենայն հավանականությամբ, դրանց մեծ մասը չի հայտնաբերվում և չի գրանցվում:
• Եվրոպական տարածաշրջանի արևմտյան հատվածում համաճարակը հիմնականում կենտրոնացած է արվամոլների (2011 թ. գրանցված նոր դեպքերի 40.1%), ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ընդհանուր համաճարակ ունեցող երկրներից ներգաղթաց անձանց շրջանում (հետերոսեքսուալ ճանապարհով փոխանցված վարակի դեպքերի ավելի, քան մեկ երրորդը):

ՁԻԱՀ-ի և դրա հետևանքով առաջացած մահվան դեպքերի թիվն ըստ գնահատումների
• Ամբողջ աշխարհում կրճատվում է ՁԻԱՀ-ի հետևանքով առաջացած մահվան դեպքերի թիվը
: Այսպես, 2005 թ. ՁԻԱՀ-ից մոտ 2.3 միլիոն մարդ է մահացել (այս թիվն, ըստ գնահատումների, տատանվում է 2 100 000-ից 2 600 000-ի սահմաններում), իսկ 2011 թ. ՁԻԱՀ-ի հետ կապված մահերի թիվը, գնահատումների համաձայն, կազմել է մոտ 1.7 միլիոն (1 500 000-ից մինչև 1 900 000), ինչը նախորդ ցուցանիշից 24%-ով պակաս է:
• Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում ՁԻԱՀ-ից մահացած երեխաների և մեծահասակների թիվն, ըստ գնահատումների, 2011 թ. կազմել է մոտ 7 000 (6 100-ից մինչև 7 500)` 2005 թ. 7 800-ի (7 600-ից մինչև 9 000) դիմաց:
• Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՁԻԱՀ-ի հետևանքով առաջացած մահվան դեպքերի թիվն, ըստ գնահատումների, աճել է 21%-ով և 2011 թ. կազմել է մոտ 92 000 (63 000-ից մինչև 120 000)` 2005թ.-ի շուրջ 76 000-ի (58 000-ից մինչև 100 000) դիմաց:

2011 թ. ՁԻԱՀ-ի և դրա հետևանքով առաջացած մահվան ախտորոշված և հաշվառված դեպքերի թիվը Եվրոպայում
• 2004–2011 թթ. ընթացքում ՁԻԱՀ-ի հսկողության վերաբերյալ տվյալները մշտապես ներկայացրած 49 պետություններում (նշված ժամանակամիջոցի որոշ տարիների տվյալները չեն տրամադրվել Մոնակոյի, Ռուսաստանի Դաշնության, Շվեդիայի և Ուզբեկիստանի կողմից) ՁԻԱՀ-ի ախտորոշված և գրանցված դեպքերի թիվը նվազել է` 12 940-ից (1.9 դեպք 100 000 բնակչի հաշվով) հասնելով 10 923-ի (1.5 դեպք 100 000 բնակչի հաշվով):
• 2004–2011 թթ. ժամանակահատվածում ՁԻԱՀ-ի ախտորոշման դեպքերի թվի աճի մասին հաղորդել են Եվրոպական տարածաշրջանի արևելյան հատվածի բոլոր պետությունները, բացի Թուրքմենիստանից (2004–2011 թթ. ընթացքում չի հաղորդվել և ոչ մի դեպք) և Լիտվայից: Նշված ժամանակամիջոցում Ադրբեջանում, Բելառուսում, Ղրղզստանում և Մոլդովայում ՁԻԱՀ-ի դեպքերի թիվն ավելացել է ավելի, քան հինգ անգամ, իսկ Հայաստանում, Վրաստանում և Ղազախստանում` ավելի, քան երեք անգամ:
• Եվրոպական տարածաշրջանի արևմտյան հատվածում ՁԻԱՀ-ի ախտորոշված և գրանցված դեպքերի թիվը շարունակում է նվազել:

Նախորդող հրապարակում`
53 երկրում մեկ տարում ՄԻԱՎ-ի 121 000 նոր դեպք է գրանցվել 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:29
«Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ. Արտակ Ապիտոնյանը՝ Արարատ Միրզոյանին
«Խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ, մենք չենք տրվելու այդ սադրանքներին»,-այդ մասին Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ցանկանում եմ մեր գնահատանքը հայտնել լրագրողներին գիշեր-ցերեկ այդ առաքելությունն իրականացնելու համար. Բագրատ Սրբազան
«Ուզում եմ վաղն այցելել Ժուռնալիստների միություն, մեր գնահատանքը հայտնել։ Այսօր երկուսը՝ մեր Մերի Մանուկյանն 24 news.am-ից, ...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ճնշումը պետք է ավելանա և մեծանա, հարավից-հյուսիս. Բագրատ Սրբազան
«Պետք է վերականգնել մեր կյանը, ընտանիքները բժշկել, զարգացնել մեր կյանքը, ոչ փչացնել այս չքնաղ երկիրը, որը մեզ տրված է, ստացել ենք...
Աղբյուր` Panorama.am
21:35
Երևանում «Իզի փեյ» վճարային տերմինալի կոտրելու միջոցով հափշտակել են մոտ 3 մլն դրամ
 Մայիսի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան
 «Այսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Պատմության ինստիտուտում, Գրողների միությունում, Նկարիչների միությունում, ԳԱԱ-ում։ Ես ասեմ,...
Աղբյուր` Panorama.am
20:57
Այսօր 171 քաղաքացի բերման է ենթարկվել,բոլորն այս պահին ազատ են արձակվել․ Դանիելյան
Վաղն առավոտից իրականացվել են բազմաթիվ անհնազանդության ակցիաներ։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
Առողջապահության նախկին նախարար, այժմ  ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով հայտնի աթեիստ է ու հակաեկեղեցական, երեկ մի գրառում էր արել Հայ...
Աղբյուր` Panorama.am
20:31
«ՀայաՔվե»-ն «սահմանագծման» հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վաղը` մայիսի 14-ին, ժամը 15:00-ին, բոլորին...
Աղբյուր` Panorama.am
20:13
«Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը 21-րդ օրն է...
Աղբյուր` Panorama.am
20:09
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի  Թագավորություն: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Փաշինյանը մայիսի 14-ին...
Աղբյուր` Panorama.am
19:54
Սրբազանի հետ Տերունական աղոթքն ու «Տեր ողորմեա» երգը՝ Սուրբ Աննա եկեղեցում
 Սուրբ Աննա եկեղեցու բակից հորդառատ անձրևի պատճառով քաղաքացիները տեղափոխվեցին եկեղեցու ներս։ «Տավուշը՝ հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
19:39
Պուտինը նոր վերադասավորումներ է արել. Շոյգուն լքում է ՊՆ ղեկավարի պաշտոնը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերադասավորումներ է կատարել ուժային կառույցներում: Նա առաջարկել է Անդրեյ Բելոուսովին նշանակել Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:24
Նիկոլին հեռացնենք, որ հանգիստ ապրենք այս գեղեցիկ երկրում․ սփյուռքահայ
«Նիկոլին հեռացնենք, որ հանգիստ ապրենք այս գեղեցիկ երկրում։ Շատ բան չունեմ ասելու»,-ասաց սփյուռքահայը հավելելով․ «Նիկոլի հետ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիները սպասում են Բագրատ Սրբազանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիները սպասում են  «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին, որտեղ ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փողոցում նաև զոհվածների մայրերն են, նրանց պարտավոր է հարգել ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Լուսինե Թովմասյանը
Հանրային ՀԸ հաղորդավարուհի, վերջին շրջանում տիկտոկյան և ինստագրամյան մոդել Լուսինե Թովմասյանը կարող է  քաղաքական հայացքներ ունենալ, կարող է...
Աղբյուր` Panorama.am
18:46
«Միացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին»․ Երևանում և մարզերում դասադուլներ են
«Միրացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին» խորագրով այսօր Երևանի և մարզերի մի շարք բուհերում և դպրոցներում դասադուլներ են։...
Աղբյուր` Panorama.am
18:23
Առաջին անգամ չէ, որ տեսնում ենք նման բան․ Վրթանեսյան
Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խղճի բանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվեց...
Աղբյուր` Panorama.am
18:09
7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից
Հայաստանի ներկայացուցիչները 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ուշուի Եվրոպայի մեծահասակների...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ։  «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Տիգրան Աբրահամյան. Մի բան պարզ է՝ դատավորը գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի...
Աղբյուր` Panorama.am
17:23
Ոստիկանությունն անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից. Ահազանգ
Լրագրող Սյուզի Բադոյանն ահազանգում է. «Ոտիկանությունը անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից։ Երեխաներն ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
17:20
Լավ էլի, թարգեք, այնքան զզվելի է. Լուսինե Թովմասյանը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասին
Հայտնի մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանին դուր չի եկել լրագրողի հարցը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև. Վահե Սարգսյան
Yerkir.am-ի խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը, դիմելով ԳԱԱ ղեկավարությանը,  գրում է. «Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Սաղաթելյանը և Սամսոնյանը բոլոր կետերով համապատասխանում են ԵԽԽՎ-ի սահմանած «Քաղբանտարկյալի» չափորոշիչներին. Մելոյան
«Այսօր ունենք իրավիճակ, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, վառ ընդդիմադիր գործիչներ են, մարդիկ ովքեր փոդքասթ էին ստեղծել և բացի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Ռուբեն Մելիքյան. Ինձ հետ կապվեց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ կապ է հաստատել ՔՊ-ական պատգամավոր, Ալեն Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
17:01
Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը
Հայաստանը 2025 թվականին կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Այս մասին որոշումը կայացվել է մարզաձևի եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
16:55
Իմ հորդորն է վստահել Սրբազանին, համբերատար գնալ դեպի հաղթանակ. Արմեն Հյուսնուց
«Սա իսկապես համազգային, վերկուսակացական շարժում է։ Այն ենթադրում է  դանդաղ,  բայց վստահ առաջընթաց»,- Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. ՀԺՄ-ն կոչով դիմել է ՆԳՆ ղեկավարությանը, ՔԿ-ին
Հայաստանի ժուռնալիստների միությունը դիմել է ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին՝ կոչ անելով վե՛րջ տալ երկակի ստանդարտների կիրառման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան
13:22 13/05/2024

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}