Տարածաշրջան 13:34 10/10/2013

Ընտրությունների միակ արդյունքը` Բաքուն խոստովանեց, որ 5 անգամ ուռճացնում էր փախստականների թիվը

Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններն օրինականության տեսանկյունից քննարկման առարկա դարձնելն առնվազն միամտություն է: Դա հասկանալու համար բավական էր միայն երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հետևել առանձին տեղամասերում քվեարկության ընթացքին. Համացանցով հեռարձակվող կադրերում երևում էր, որ օրինակ կոնկրետ տեղամասում երեք ժամում (12:00-15:00) ընդամենը 8 հոգի է քվեարկում, մինչդեռ տեղամասում մասնակցության ցուցանիշները` նույն առցանց վիճակագրությամբ, աճում էին ռեկորդային արագությամբ:

Արդեն տեղեկացրել ենք , թե ինչպես են ադրբեջանցիները մասնակցություն ապահովել Microsoft Excel-ի օգնությամբ. օրինակ, Նախիջևանի թիվ 1 ընտրատարածքի բոլոր տեղաասերում առավոտյան 10:00-ի դրությամբ մասնակցությունը կազմում էր 23%, 12:00-ին` 37%, 15:00-ին` 57%, 17:00-ին`72% և 19:00-ին` 83%: Այլ ընտրատարածքներում թվերը մի քիչ այլ են, բայց տրամաբանությունը պահպանված է. առանձին տեղամասերի միջև շեղումներն այն աստիճան չնչին էին, իսկ բաշխվածությունն այնքան իդեալական, որ վերջին թվի թեստի սիրահարները կարող են պարզապես հիանալ այդ պատկերով:

Ուստի առաջարկում եմ ոչ թե քննարկել ընտրությունների օրինականությունը կամ կիրառված տեխնոլոգիաները (քանզի որևէ տեխնոլոգիա չի էլ կիրառվել, բացի հավանաբար համակարգչից ու մահակներից), այլ դիտարկել մի քանի հետաքրքիր հանգամանք:

Առանձին կուրյիոզներ վերհանելու համար առաջարկում ենք ուշադրություն դարձնել ընտրությունների արդյունքներին Նախիջևանում: Դրանք ըստ տեղամասերի հրապարակված են/ Ադրբեջանի ԿԸՀ կայքում:

Եվ այսպես, պարզվում է, որ Նախիջևանում գործող 7 ընտրատարածքների բոլոր 316 ընտրատեղամասերում մասնակցության միջին ցուցանիշը կազմել է 82.26%: Ընդ որում` 3 տեղամասերում (7/50, 7/51, 7/52) գրանցվել է 100% մասնակցություն: Եվս 286 տեղամասերում (բոլոր տեղամասերի 90 տոկոսը) գրանցվել է 80%-ից բարձր մասնակցություն:

Ինչ վերաբերում է ձայների բաշխվածությանը, ապա Նախիջևանի բոլոր 7 ընտրատարածքները միասին վերցրած ձայների 90.29%-ը տվել են Իլհամ Ալիևին: Տեղամասերից 4-ում (7/49, 7/50, 7/51, 7/52) կրտսեր Ալիևը ստացել է 100% ցուցանիշ: Ուշագրավ մեկ այլ տվյալ` 238 ընտրատեղամասերում (բոլոր տեղամասերի 75 տոկոսը) Ալիևի ստացած ձայները տատանվում են 90-91% միջակայքում, ասել է թե` այս դեպքում ևս դիմել են համակարգչի օգնությանը: Ողջ Նախիջևանում Իլհամ Ալիևը 80%-ից քիչ ձայն հավաքել է միայն մեկ տեղամասում` 4/11:

Խոսակցության առանձին թեմա է Ադրբեջանում քվեարկության իրավունք ունեցողների թիվը: Ինչպես հայտն է Ադրբեջանը հայտարարել է , որ այս տարվա հուլիսի 13-ի դրությամբ երկրում բնակվում է 9 590 159 մարդ: Պաշտոնական վիճակագրության համաձայն` դրանցից 2 170 672 (22.6%) մինչև 14 տարեկան են, 1 754 919-ը (18.3%)` 15-24 տարեկան, 4 302 568-ը (44.9%)` 25-54 տարեկան, 760 833-ը (7.9%)` 55-64 տարեկան և 601 167-ը (6.3%)` 65- ից բարձր: Երկրում միայն 25 տարեկանից բարձր անձանց թիվը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է 5 664 568 մարդ: Եթե համամասնությամբ վերցնենք, ապա 18-24 տարեկան անձանց թիվն, ըստ պաշտոնական վիճակագրության, կկազմի մոտ 1.2 միլիոն: Այսինքն` Ադրբեջանում, ըստ պաշտոնական վիճակագրության բնակվում է ընտրական տարիքը հատած 6.9 միլիոն մարդ, մինչդեռ ընտրացուցակներում ընդգրկված էր 5.1 միլիոն մարդ: Ստացվում է` կամ 1.8 միլիոն մարդ բացակայում է ընտրացուցակներից, կամ էլ այդ երկրում բնակչության թիվը խիստ ուռճացված է (վերջին տարբերակն ավելի հավանական է):

Ինչպես հայտնի է, Ադրբեջանում տեղամասեր են բացվում նաև Արցախից հեռացած անձանց համար: Թե այդ տեղամասերում ինչե՞ր են կատարվում, դժվար է ասել: Բավական է միայն նշել, որ Լաչինի ընտրատարածքի երկու տասնյակ տեղամասերի արդյունքները մինչ այս պահը ԿԸՀ կայքում տեղադրված չեն 1, ըստ որում` դրանք այնպիսի տեղամասեր են, որոնցում մասնակցությունը եղել է 95%-ից բարձր: Բոլոր դեպքերում պաշտոնական տեղեկատվությամբ այս` թիվ 120-125 ընտրատարածքներում մասնակցությունը կազմել է 74.04%, իսկ Ալիևի ստացած ձայները կազմում են բոլոր քվեների 85.67%-ը:

Բայց այս դեպքում էականը դա չէ, այլ` ընտրացուցակները: Հասկանալի է, որ այս տեղամասերը պաշտոնական Բաքուն կազմակերպում է` նպատակ ունենալով հաշվառել և մոբիլիզացված պահել ԼՂՀ-ից հեռացած անձանց, ըստ անհրաժեշտության, նրանց կամ նրանց փոխարինողներին Արցախի դեմ օգտագործելու համար: Այլ կերպ ասած` կարելի է վստահ լինել, որ այս մի վիճակագրության մեջ Իլհամն ու իր քարոզիչները «զիջումների» հաստատ չեն գնում, եթե չասենք, որ մի քիչ էլ չափազանցնում են: Եվ ի՞նչ է ստացվում: Նշված բոլոր տեղամասերը միասին վերցրած (այսինքն ԼՂՀ տարածքն ընդգրկող ընտրատարածքները) ընտրացուցակներում ներառում են, ըստ պաշտոնական տվյալների, 233 062 մարդ: Քանի որ այժմ 2013 թվականն է, և 1994-ից առաջ (հենց այդ ժամանակ է Հայաստանի, ԼՂՀ և Ադրբեջանի միջև կնքվել հրադադարը, որից հետո ոչ մի փախստական չի եղել) ծնվածները վաղուց բոլորել են իրենց ընտրական իրավունքի` 18-րդ տարին, ստացվում է, որ ներկայումս Ադրբեջանում բնակվող անձանց թիվը, որոնք երբևէ ապրել են ներկայիս ԼՂՀ տարածքում կազմում է հենց նշված 233 062-ը: Ակնհայտ է, որ այս թիվը մարման միտում ունի` բնական պատճառներով, և մնում է միայն զարմանալ, թե ինչու են Բաքվում անընդհատ խոսում «1 միլիոն փախստականից», երբ դրանց թիվն իրենց իսկ պաշտոնական տվյալներով 5 անգամ քիչ է:

Արմեն Մինասյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:33
Սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանին կանգնելու են 8-9 օրերի ընթացքում. կառավարություն
«Արմենպրես»-ի հարցերին պատասխանել են կառավարությունից
Աղբյուր` Panorama.am
00:23
Հայաստանն ու Ադրբեջանը Արձանագրություն են ստորագրել․ ՀՀ ԱԳՆ
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների իններորդ հանդիպումը
Աղբյուր` Panorama.am
23:07
Եթերում է «Իմնեմնիմի»-ի փոդքասթի 100-րդ թողարկումը
Եթերում է «Իմնեմնիմի»-ի փոդքասթի 100-րդ թողարկումը, որը վարում են Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը և Նարեկ Սամսոնյանի...
Աղբյուր` Panorama.am
22:57
«Եդեմ» ռեստորանի աշխատակցուհին անզգուշաբար ընկել է գետը, մթության պատճառով նրա որոնումները դադարեցվել են
Մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային...
Աղբյուր` Panorama.am
22:04
Մեր անելիքներն կամաց-կամաց այն օրակարգն են տեղափոխվում, որին բոլորդ սպասում եք. Բագրատ Սրբազան
«Վաղը դարձյալ և վերստին որքան հնարավոր է ճանապարհների փակման գործընթացը և դասադուլների ընթացքը շարունակում ենք։ Իսկ մեր անելիքներն...
Աղբյուր` Panorama.am
21:47
Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ սահմանազատման հանձնաժողովի կողմից պաշտոնեական լիազորությունների վերազանցելու փաստի առթիվ ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
21:39
Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի. Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի մասին
«Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի»,- Սուրբ Աննա եկեղեցու մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ ակնարկելով Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
21:31
Վրաստան այցելող ՀՀ քաղաքացիների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ․ ՀՀ ԱԳՆ
Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու...
Աղբյուր` Panorama.am
21:21
«Սիսի» Ավինյանն անձեռնմխելի է․ «Թոշակառուների միություն» ՀԿ ղեկավար
«Թոշակառուների միություն» հասարակական կազմակերպության  հիմադիր Վռամ Սարգսյանն անարդարությունների դեմ պայքարում է վաղուց։...
Աղբյուր` Panorama.am
21:11
Ուկրաինական պատերազմի ֆոնին Վրացական իշխանությունների հավասարակշռությունը որոշ շրջանակների համար ընդունելի չէ. Ջոնի Մելիքյան
Թբիլիսիում շարունակվում են «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի դեմ մեկնարկած բողոքի ակցիաները։ Վերջին հանրահավաքին մասնակցեցին նաև...
Աղբյուր` Panorama.am
21:02
Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին
Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդը իր լիակատար աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և նրա...
Աղբյուր` Panorama.am
20:57
«Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ
Աշոտ Գուլինյանը ծնունդով իջևանցի ոստիկան է, ով բիրտ ուժ է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Yerkir.am-ը նկատել է, որ վերջինիս կինը՝ Լիլիթ Խառատյանը...
Աղբյուր` Panorama.am
20:47
Փաշինյանը պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանությունը ժխտող կամ նսեմացնող ցանկացած հայտարարության համար․ Լեմկինի ինստիտուտ
Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Արցախյան ցեղասպանության արդյունքում ստեղծված իրավիճակում՝ Լեմկինի...
Աղբյուր` Panorama.am
20:38
Ցանկանում ենք՝ նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել․ Բագրատ Սրբազան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում են, որտեղ  ամփոփելու են օրը։ Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կարելի էր մարտաֆիլմ նկարահանել, այնպիսի ոստիկանական ներուժ էին բերել․ Նարինե Դիլբարյան
Այս շարժումն ունի լուրջ հիմքեր, որովհետև սկսած  2021թ-ի արտահերթ ընտրություններից մինչ այս պահը վարչապետի պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:05
Արգելապատնեշները հեռացվեցին, երթը շարունակվում է
«Միջոցառումը վերջացել  է , մարդիկ էնտեղ ֆուրշետ են անում։ Ասել են 20,00-ն, ուրեմն պետք է բացեն 20։00-ին։ Էսքան վախ կարելի՞ է»,-...
Աղբյուր` Panorama.am
19:34
Միջոցառման ավարտից հետո միայն կբացենք ճանապարհը․ Ոստիկան
Իրավիճակը Թումանյան փողոցում որոշակիորեն լարվեց, երբ ոստիկանները հրաժարվեցին բացել ճանապարհը Բագրատ Սրբազանի և ակցիայի մասնակիցների առջև։...
Աղբյուր` Panorama.am
19:27
Վատ բաներից չեմ ուզում խոսել, վախեցած են էլի․ Հրանտ Բագրատյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման  շանսերը բարձր եմ գնահատում։ Այս մասին Panorama.am-հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Ինքը պետք է այս քաղաքում հանգիստ չպտտվի, պետք է անընդհատ լսի, որ սուտ է խոսել, խաբել է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
«Արձանագրեցինք, որ ՀՀ-ը դժբախտաբար Կառավարություն ու ղեկավարություն չունի»,- այս մասին Ազատության հրապարակ չհասած՝ Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
19:07
Շատ վատ է երբ առավոտ արթնանումես և իմանում որ քո հայրենիքի մի մասը գոյություն չունի․ Կամո Ունանյան
«Այն,  ինչ հիմա կատարվում  մեր երկրում, անբացատրելի է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց սպորտային կարատեի աշխարհի և...
Աղբյուր` Panorama.am
18:53
Դիպուկահարներ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել այն ժամանակ,  հարակից տարածքներում...
Աղբյուր` Panorama.am
18:52
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։ Ոստիկանները պատ են կազմել փողոցի երկու կողմերից՝ քաղաքացիներին հրելով դեպի...
Աղբյուր` Panorama.am
18:37
Սա Հուդայի պատմությունն է, ուրիշ բան որ չեն արել, Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել. Բագրատ Սրբազան
«Այս հարցը այս մարդն այնքան է մսխել, ոչնչացրել, որ նույնիսկ հիմա այս հեռավարությունից մարդ չի հասկանում, թե ինչպես պետք է...
Աղբյուր` Panorama.am
18:30
Երբևէ հանդիպե՞լ եք Նիկոլ Փաշինյանին․ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին
Հյուսիսային պողոտայում Բագրատ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին։ Հարցուպատասխանը ստորև․ -Սրբազան, այս պատնեշներն ինչի՞ համար են։...
Աղբյուր` Panorama.am
18:16
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի արձագանքը
ԵՊՀ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, թե իբր ԵՊՀ 50-ից...
Աղբյուր` Panorama.am
18:08
Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգվել է
Արցախի Հանրապետության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Բագրատ Սրբազան. Գործողությունները լինելու են կետային, թիրախային
«Անհնազանդության ակցիաները շարունակվելու են վաղը, մյուս օրը, որ օրը ոնց հարմար է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Սլովակիայում կրակել են երկրի վարչապետին, նրա վիճակը ծանր է
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է կառավարության նիստից հետո հրաձգության ժամանակ։ Այս մասին  հաղորդում է տեղական Pravda...
Աղբյուր` Panorama.am
17:47
Հաստատվեց իշխանության փաստացի կորուստը. Ղազինյան
ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Պողպատե մանդատը վերածվել է ոստիկանի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է
«Այսքան ոստիկան, բերետավոր, ՆԳ զորքեր, ես եմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ տեսել։ Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները
17:11 15/05/2024

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}