Բորդյուժա. «ՀԱՊԿ-ն հստակորեն արտահայտել է իր դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ»
ՀԱՊԿ-ի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հստակորեն արտահայտվել է կազմակերպության կողմից: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` պատասխանելով Ղարաբաղյան հակամարտության շուրջ լարվածության աճի ֆոնին ՀԱՊԿ-ից հայտարարություններ չհնչելու հետ կապված հարցին: Փոխանցում է «Նովոստի Արմենիա» գործակալությունը:
«2014 թվականին ՀԱՊԿ-ն իր հայտարարություններում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության խնդրին` այդ թվում հավաքական անվտանգության Խորհրդի մակարդակով»,- նշել է Բորդյուժան:
Վերջինիս դիտարկմամբ` ինքը նույնիսկ սահմանագիծ է այցելել, եղել մի քանի ստորաբաժանումներում, և ապա քննարկումներ ունեցել ՀՀ նախագահի հետ: Բորդյուժան հիշեցրել է, որ խնդիրը նաև քննարկվել է նախորդ տարի ամռանը տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում, որի ժամանակ, Բորդյուժայի խոսքով, ՌԴ նախագահը հանդես է եկել, որպես ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության Խորհրդի համանախագահ:
Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ-ը Ղարաբաղյան հարցում չի կարող ռազմական արձագանք ցուցաբերել, որքանով դա հակասում է կազմակերպության հիմնական մոտեցմանը առ այն, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ միջոցներով:
«Այդ իսկ պատճառով էլ կարծում եմ, որ արձագանքը բավարար էր, այն հնչեցվել է թե կազմակերպության և թե անդամ երկրների ղեկավարների կողմից, ընդ որում ոչ մեկ անգամ»,- նշել է Բորդյուժան:
Հարցին, թե ադրբեջանական կողմից սահմանային վերջին դիվերսիաները ուղղված էին հենց Հայաստանի դեմ, որոնց ընթացքում հայկական կողմը նաև զոհեր ունեցավ, Բորդյուժան պատասխանել է. «Մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես ենք տեսնում իրադարձությունների հետագա զարգացումը, այն մասին, թե ինչպես պետք է խնդիրը քաղաքական հարթությունում լուծում ստանա, և ես կարծում եմ` դրանք բավական լուրջ և ծանրակշիռ հայտարարություններ են, որոնք արտահայտում են ոչ միայն Ռուսաստանի Դաշնության տեսակետը»:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան