Տարածաշրջան 16:38 16/03/2015

Բաքվում հանրահավաք է անցկացվել մանաթի արժեզրկման դեմ

Բաքվի «Մեհսուլ» քաղաքային մարզադաշտում ոստիկանության հսկողության ներքո անցկացվել է Ադրբեջանի ընդդիմության հանրահավաքը, որի մասնակիցները պահանջել են փոխհատուցել բնակչության՝ մանաթի արժեզրկման պատճառով կրած կորուստները: Բաքվի քաղաքապետարանի հետ համաձայնեցված հանրահավաքի հիմնական կարգախոսը եղել է «Ո՛չ թալանին և խաբեությանը» կարգախոսը: Ցուցարարները ելույթ ունեցողներին ընդհատել են «Ազատությու՜ն» և «Հրաժարակա՜ն» կարգախոսերով: Այս մասին հաղորդում է «Կավկազսկի ուզելը»:

Ինչպես ասվում է նյութում, Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) նախագահ Ալի Քերիմլին՝ ելույթ ունենալով ցուցարարների առջև, կոչ է արել երկրի կառավարությանը փոխհատուցել բնակչության՝ մանաթի արժեզրկման հետևանքով կրած կորուստները: ԱԺՃԿ փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլին պահանջել է անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյաներին: Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին իր հերթին ևս քննադատել է Բաքվի` Եվրոպական խաղերին հսկայական միջոցներ հատկացնելը: «Հեյդար Ալիևի հիմնադրամի հաշվին արտասահմանյան երկրներում կառուցվում են զբոսայգիներ և տեղադրվում են հուշարձաններ, իսկ այդ ժամանակ ծանր հիվանդ երեխաների ծնողները սոցիալական ցանցերում դիմում են մարդկանց՝ խնդրելով օգնել վճարել իրենց մանուկների բուժման ծախսերը»,- զայրացավ Հասանլին:

BBC-ի ռուսական ծառայությունը նույնպես անդրադարձել է թեմային՝ ընդգծելով, որ հազարավոր մարդիկ մասնակցել են Բաքվում ադրբեջանական ընդդիմության կազմակերպած ցույցին, և դա վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի ընդդիմության ամենախոշոր ցույցն էր: Korrespondent.net ամսագիրն իր հերթին ևս հաղորդում է հազարավոր ցուցարարների մասին՝ հավելելով, որ «նավթով և գազով հարուստ Ադրբեջանի առջև» սուր ֆինանսական խնդիրներ են ծառացել նավթի գնի անկման պատճառով:

«Ազատություն ռադիոկայանի» կայքը հիշեցնում է, որ Ջամիլ Հասանլին հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ ցույցի նախօրեին կոտրել են Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջերը՝ մեղադրելով Ադրբեջանի իշխանություններին ցույցին միանալու կոչերի տարածմանը խանգարելու ակնհայտ փորձում: Իսկ «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայությունն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հանրահավաքի նախօրեին Ադրբեջանի Մամուլի խորհրդից Qafqazinfo կայքին հաղորդել են, որ բողոքի ցույցի ժամանակ անցկացվելու է լրագրողների պարտականությունների կատարման մշտադիտարկում, սակայն Ազգային խորհրդի ներկայացուցիչ Օգտայ Գյուլալիևն իր հերթին ևս հայտարարել է, որ իրենց այդ մասին ոչինչ հայտնի չէ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, Բաքվում կայացած հանրահավաքին մասնակցել են 4-5 հազար մարդ: Բաքվի ոստիկանության գլխավոր ղեկավարությունն իր հերթին հաղորդել է, որ հանրահավաքին մասնակցել է շուրջ 600 մարդ:

 Ըստ գործակալության՝ Ազգային խորհրդի և ԱԺՃԿ փոխնախագահ Հեզալ Բայրամլին իր հայտարարության մեջ նշել է, որ Ադրբեջանում ստեղծված իրավիճակը երկրի իշխանությունների «չմտածված, կողոպուտային քաղաքականության» տրամաբանական արդյունքն է: Ազգային խորհրդի ղեկավար Ջամիլ Հասանլին քննադատել է իշխանություններին` տնտեսական ռազմավարության բացակայության համար՝ նկատելով, որ Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը կրում է «ինքնաբուխ և անմտածված բնույթ»: Նրա խոսքերով՝ Ադրբեջանում կոռուպցիայի ձևերից մեկը հարկային մարմինների կաշառակերությունն է, ովքեր գործարարներից հավաքում են մեծ չափերի հասնող պաշտոնական հարկերի 10-15 հազարի կանխիկ միջոցներ ՝ պարզաբանելով դա Եվրոպական խաղերի համար գումարի անբավարարությամբ:

Ինչպես գրում է «Թուրանը», Բաքվում հանրահավաքի ընթացքում ելույթ է ունեցել նաև Արցախյան պատերազմի վետերան, Ազգային խորհրդի անդամ Ռովշան Ահմեդովը ՝ նշելով` չնայած արդեն 20 տարի է, ինչ փախստականները և պատերազմի վետերաններն Ադրբեջանում չեն կարողանում ստանալ փոխհատուցում՝ երկրի իշխանությունները պատրաստ են հրավիրել և վճարել Եվրոպական խաղերում Հայաստանի հավաքականի ծախսերը:

Նյութեր թեմայի շուրջ՝
Բաքվի հանրահավաքը` միջազգային լրատվամիջոցներում
«Ադրբեջանում խուճապ է մանաթի փոխարժեքի անկման հետևանքով»
Ադրբեջանում կոչ են անում հրաժարվել Եվրոպական խաղերից, իսկ ազգայնականները սպառնում են հայկական հավաքականին
Ադրբեջանի Իսմայիլլի շրջանի բնակչությունը իշխանության կամայականությունների դեմ բողոքի ցույց է կազմակերպել



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:00
Հարութ Սասունյան. Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում շատ բան է տեղի ունեցել՝ խորապես ցնցելով ապաշնորհ, անփորձ, պարտվող և մոլորեցնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին,...
Աղբյուր` Panorama.am
10:51
Վահե Հովհաննիսյան. Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնասիր Վահե Հովհաննիսյանը գրում է.   «Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն...
Աղբյուր` Panorama.am
10:40
Մեքենան բախվել է գազի խողովակին, փլուզել տան պարիսպն ու դարպասը
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan. com-ի փոխանցմամբ, ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Իշխող վարչախումբը գիշերն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Իրավապաշտպանների ահազանգը
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություննը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող...
Աղբյուր` Panorama.am
10:14
Իշխան Գևոգյանին 72 ժամով ձերբակալել են
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանին երեկ ուշ երեկոյան ձերբակալել են 72 ժամով։  «Ինձ ու ընկերներիս, ապօրինի զենքի կասկածով բերել են...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ո՞վ է ՔՊ աշխատանքային խմբում անհանգստացած Հայկուշը
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը հաճախ է իր էջում հրապարակում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական կուսակցության փակ խմբում գրառումների...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մայիսի 15-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով...
Աղբյուր` Panorama.am
09:28
Վիգեն Սարգսյան. Սարսափում են նաև Սրբազանի կերպարից
«Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ...
Աղբյուր` Panorama.am
09:25
Ալբանացին՝ Արսեն Թորոսյանի ընկալմամբ
Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է. «Կհիշեք, մի հատ վիդեո կար, որ Ռոբերտ Քոչարյանը կատակով ասում է՝ ալբանացի եմ Արսեն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը դեռ շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակառուպցիոն դատարանում՝ Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Իշխանությունները կստորագրե՞ն արձանագրությունը` առանց Կիրանցը կիսելու, թե՞ սյուները տեղադրելու են գյուղամիջում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է՝ մայիսի 15-ը։ Ըստ պայմանավորվածության՝...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». 10-ից ավելի կին դատավորներ ծանուցում են ստացել ԲԴԽ դատավոր անդամ դառնալու հնարավորության մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական դեպարտամենտը...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի. նա բնակվում է կացարանում:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ իրենց դժվար է լինելու հակառակվել ժողովրդի պահանջին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ՝ մայիսի 21-ից, ԱԺ-ում կմեկնարկեն հերթական նիստերը։ Այս օրերին ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ամերիկահայ համայնքը փաստացի մերժել է Փաշինյանի նախագահին
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին հանրային միջոցներով անդրծովյան վոյաժների մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի թեզերը սուտ էին և նա խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «12․06․2021թվականինախընտրական քարոզարշավի ժամանակ Սևան քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:49
Երևանում սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները
Քաղաքացիներն աղբամաններով փակել են Երևանի Աբովյան փողոցը, Տերյան-Արամի խաչմերուկը։
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 15-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:52
Փրկարարները հեռացրել են մոտ 350 տոննա անձրևաջուր
Անձրևաջրերի հետևանքով ջրալցվել է ավտոկայանատեղին (մոտ 30 սմ) և նկուղային հարկում գործող սննդի կետը (մոտ 10 սմ):
Աղբյուր` Panorama.am
07:44
Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է նախօրեին ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք...
Աղբյուր` Panorama.am
23:35
Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
23:17
Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար է նշանակել Անդրեյ Բելոուսովին
Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել նոր կառավարության փոխվարչապետների և նախարարների նշանակման մասին։ Այդ մասին հրամանագիր է հրապարակվել...
Աղբյուր` Panorama.am
22:55
«Իմնեմնիմի»-ի 100-րդ թողարկումը վարելու են Սամսոնյանի և Սաղաթելյանի փաստաբաններ՝ Մելիքյանը և Բաբայանը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Աշխարհի ամենակրիմինալ փոդքաստի 100-րդ թողարկումը վարելու է «Իմնեմնիմի»-ի ամենա-ԼԵԳԻՏԻՄ...
Աղբյուր` Panorama.am
22:47
Տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-երի միջև առաջին խորհրդակցությունները.ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:37
ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Թբիլիսիում ընթացող ցույցին
Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Ռուսթավելիի պողոտայում...
Աղբյուր` Panorama.am
22:26
Ամբողջ գետի ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր, տոննաներով գնում էր ջրի երեսով ու ափերին. Ահազանգ
Ֆեյսբուքյան «Ձկնորսությունն Հայաստանում» էջը հայտնում է. «Արաքսավան։ Ամբողջ գետի  ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր,...
Աղբյուր` Panorama.am
22:12
Աշոցքից Բավրա ավտոերթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
«Ժամ առաջ ոտքի կանգնեք, որ կարողանանք կասեցնել ՀՀ կազմաքանդումը»,- yerkir.am-ի փոխանցմամբ, այդ մասին Աշոցքից դեպի Բավրայի անցակետ...
Աղբյուր` Panorama.am
22:02
Սպանվել է ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստը
«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անհետացած ակտիվիստ Նաթիգ Մեհդին սպանել է գործընկերը, կասկածյալը կալանավորվել է։ Kavkaz-uzel.eu-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}