Տարածաշրջան 20:30 09/04/2015

The New York Times. Լեռնային Ղարաբաղով պետք է հիանալ, այլ ոչ թե պատերազմել նրա դեմ

Ստեփանակերտի բնակելի շենքերի պատշգամբներից ձգվող լվացքի պարաններն աչքի են ընկնում բացառիկ ճշգրտությամբ: Այս 50 հազարանոց քաղաքում ընտանիքները փռում են լվացքը` տարբերակելով այն` ըստ գույնի ու չափի: Միգուցե չճանաչված պետությունում կյանքը ստիպե՞լ է մարդկանց ձգտել կարգուկանոնի նաև այլ հարցերում: Նման հարցադրում է անում Սեթ Կուգել անունով ճանապարհորդը` հեղինակավոր The New York Times պարբերականում հրապարակված, «Ջերմ ընդունելություն Կովկասյան լեռներում» վերնագրով հոդվածում:







 

 

Հոդվածում Կուգելը պատմում է հանգստյան օրերի մասին, որ անցկացրել է Լեռնային Ղարաբաղում, որտեղ 150 հազար հայեր բնակվում են 4400 կմ² լեռներում, հարթավայրերում ու գետերին կից` Կովկասում: Արևմուտքում Հայաստանի հետ հանգիստ սահմանն է, իսկ ահա արևելքում` Ադրբեջանի հետ վիճելի սահմանը, որտեղ պարբերաբար դիպուկահարների հարձակումներ են իրականացվում, անցյալ տարի էլ ուղղաթիռ էին խոցել: Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը սկիզբ է առնում դարերի խորքից: Ամենավերջին դեպքը 1990-ականների սկզբի դաժան պատերազմն է, որի ընթացքում հիմնականում հայերով բնակեցված տարածքներն անկախություն հռչակեցին, իսկ 2006-ին ընդունված նոր սահմանադրությունը այն սուվերեն պետություն հայտարարեց:

Ինչպես ասվում է նյութում, չնայած ՄԱԿ անդամ երկրների կողմից ճանաչված չլինելուն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի սեփական դրոշն ու կառավարությունը, նաև սերտ կապեր` Հայաստանի հետ: Հեղինակը նկատում է, որ տարածքը զբոսաշրջության համար հնարավորություններ ունի և համարվում է ճանապարհորդների համար անվտանգ գոտի: Կուգելը նաև շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղ այցերը հիանալի են հատկապես սահմանափակ բյուջեով զբոսաշրջիկների համար. ինքն անձամբ այնտեղ ծախսել է մոտ 47 հազար դրամ` շուրջ 100 ԱՄՆ դոլար` դրա կեսը հատկացնելով տրանսպորտին:









 







Ճանապարհորդը պատմում է, որ տաքսիով երթևեկելիս ընկերացել է Սոնա Վարուժանյանի հետ, որը մեծացել է Լոնդոնում ու Նյու Յորքում, ինչպես և սիրիահայ Կորյուն Բերբերյանի հետ: Նրանք երկուսն էլ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունից փրկվածների սերունդներ են:

«Մենք կանգ էինք առել դաշտում ու հիանում էինք երկու անհամաչափ գագաթներով Արարատ լեռան վեհությամբ, որը երևում էր մշուշի միջից, ինչպես նաև Հայաստանի ամենաապշեցուցիչ վանքով` Նորավանքով, որի քարե պատերը համահունչ էին շրջակայքի բաց կրակագույն ժայռերի հետ: «Սա համեմատաբար նոր եկեղեցի է»,- ասաց Սոնան, ինչը Հայաստանում նշանակում է` եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում. հենց այդ ժամանակ էլ մոնղոլները թալանել են այն»,- գրում է ճանապարհորդը:

Ստեփանակերտում` 1999-ին Իրանից ժամանած, արդուզարդի տաղանդավոր արարող Արմոնդ Թահմազյանի խանութում, փորձեցի խաղողի տնական օղի և բաժակ բարձրացնելով «պատերազմում կռված տղերքի պատվին»` սկսեցի քաղաքում զբոսնել: Evita սրճարանում փորձեցի Ղարաբաղյան խոհանոցի «սիրտը»` ժենգյալով հացը` կանաչեղենի 11 տեսակով բարակ բլիթը:










ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից հետո կայանման հաջորդ վայրը բլրի վրա մասնակիորեն պարսպապատնեշով շրջափակված Շուշի քաղաքն էր:


1992-ին քաղաքի նվաճումը մինչ օրս Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայերի փառավոր հաղթանակներից է: Բլրի վրա տեղեկայված է տանկ-հուշարձանը, որն առաջինն է մտել քաղաք: Մասամբ վերականգնված շինություններով այս քաղաքում առանձնանում են երկու մզկիթներ. չնայած նրան, որ հայերը քրիստոնյա են, մզկիթներն անսպասելիորեն անվնաս էին մնացել, որտեղ շուրջ քառորդ դար առաջ այցելում էին ադրբեջանցիները: Ճանապարհորդը հետագայում պարզել է, որ հայերը պաշտպանել ու վերականգնել են 19-րդ դարի Վերին մզկիթը:

Ապա, իր ընկերներ Սոնայի, Սևակի ու Դավիթի հետ նա գնացել է արշավի Հունոտի կիրճ:

«Գնելով խորովածի համար անհրաժեշտ միս, մեծ, օվալաձև հաց` մատնաքաշ, նաև` օղի` իմ առաջարկով, մենք հասկացանք, որ շամփուրներ չունենք: Դավիթը պարզապես մոտեցավ մերձակա շենքին ու սկսեց ձայն տալ պատշգամբում կանգնած մարդկանց: Շուտով նա վերադարձավ անծանոթներից վերցրած շամփուրներով»,- պատմում է Կուգելը:

«Նեղ, բայց կայտառ Կարկառ գետը ձգվում էր կիրճով, ուղղաձիգ ծառերով պատված բլուրը, որը, ձմռանը տերևաթափ լինելով, հիշեցնում էր եքիդնայի փշերը, մինչև հորիզոնը ձգվող ձնապատ լեռնագագաթները….այստեղ պետք է հիանալ, այլ ոչ թե պատերազմել»,- հավաստիացնում է ճանապարհորդը: Անցնելով կամուրջը` նրանք հասել են «Անձրևանոց» հրաշք ջրվեժին, որը, Կուգելի կարծիքով, նման էր քարանձավի վրա խոյացող ահռելի սնկերի մի փնջի:

«Քարերը կանաչ մամուռով էին պատված, որի վրայով հոսում էր ջուրը` ասես կազմելով ուլունքներով զարդարված մուտքը դեպի քարանձավ»,- նկարագրում է Կուգելը:







Հաջորդ առավոտյան նա մեկնել է Լեռնային Ղարաբաղից` տխուր, որ իր այցը չափազանց կարճատև է  եղել:

«Միաժամանակ դաս   քաղեցի, որ մեկուկես օրը խիստ կարճ ժամանակահատված է մի ամբողջ երկիր տեսնելու համար»,-եզրափակել  է նա:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}