18:45 21/01/2016

Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Այրված մարդու մարմինի հոտը իմ քթից չի անցնում»

«Panorama.am»-ը արդեն գրել է այն մասին, որ «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում հրատարակման է պատրաստվում «Բաքվի ողբերգությունը ականատեսների վկայություններում» ժողովածուն, որում կնարկայացվեն ներկայումս ԱՄՆ-ում բնակվող 50 փախստականների` ոճրագործության մասին վկայությունները:Այս վկայությունների հիման վրա ստեղծվել է «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմը, որտ ներկայացվել էր մեկ տարի առաջ: «Panorama.am»-ը սկսում է ստեղծվելիք հավաքածուի գլուխների հրապարակումը, որոնք խմբագրությանը տրամադրել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

Վալերի Օգանով
«Ես ծնվել եմ Բաքվում 1942 թ.: Մեծացել և ապրել եմ այդ քաղաքում: Այնտեղ թաղված են իմ նախատատը, նախապապը և հայրը: Շատ լավ հիշում եմ իմ վերջին օրն այնտեղ: Դա 1990 թ. հունվարին էր: Ինձ երևի այն ժամանակ Աստված փրկեց:

Մայրս ապրում էր Մոնտինոյում, իսկ ես ընտանիքիս հետ միկրոշրջանում: Սոսկալի, ուղղակի սոսկալի էր այնտեղ ապրելը: Ամեն օր ինչ-որ բան կարող էր պատահել: Ինձ փրկում էր այն, որ լավ խոսում էի ադրբեջաներեն, իսկ դեմքս վառ արտահայտված հայկական չէ: Հայերին աշխատանքի վայրում ասում էին, որ մնալը վտանգավոր է, պետք է հեռանալ: Քաղաքում ընթանում էին հանրահավաքներ, և հայտնվել կամ պարզապես անցնել այդ վայրերով անհնար էր:  Տղաս այդ ժամանակ ընդունվել էր Ադրբեջանի արդյունաբերական համալսարան (Այժմ` Ադրբեջանի Պետական Նավթային Ակադեմիա): Արդեն հասուն տղա էր, բայց ես նրան հետ գնում էի բոլոր քննություններին, որպեսզի անհրաժեշտության դեպքում պաշտպանեի նրան: Բայց ես ի՞նչ կարող էին անել ամբոխի դեմ: Չէ որ մենք լսել էինք, գիտեինք, թե ինչ էր կատարվում Սումգայիթում: 1988 թ. դեկտեմբերին կնոջ և երեխաներիս տեղափոխեցի Երևան: Բաքվում մնալ այլևս հնարավոր չէր:

Տղաս չէր կարողանում հաճախել համալսարան, իսկ աղջիկս`դպրոց: Ես ստիպված էի մշտապես զգաստ լինել: Մեզ մոտ` միկոշրջանում արդեն եղել էին հայերի բնակարանի պատուհանների կոտրման դեպքեր: Իմ աշխատանքն  այնպիսին էր, որ հիմնականում տեղաշարժվում էի մեքենայով: Բայց նույնիսկ այս պամաններում ես հայերի վրա հարձակումների ականատես եմ եղել: Մի անգամ գնում էի Ադրբեջանի արդյունաբերական համալսարան, երբ տեսա որ ամբոխը ծեծում է ինչ-որ մեկին: Անգամ չէր երևում, թե ում էին ծեծում:

Ես ընտանիքիս Երևան ուղարկեցի դեկտեմբերի 1-ին, իսկ արդեն ամսի 7-ին տեղի ունեցավ երկրաշարժը: Սպիտակում ապրում էր իմ զարմուհին, երկրաշարժի ժամանակ զոհվեց նրա որդին: Ընդամենը 10 տարեկան էր, իմ պատվին Վալերա էին անվանակոչել: Ես լավ հիշում եմ, թե ինչպես Բաքվում դրանով ուրախանում, պարում էին: Ես դա ինքս եմ տեսել: Թե ինչպես մեկը գոռում էր «Սպիտակ»: Ցավակցող, կրեկցող մարդիկ, իհարկե, կային, բայց նրանք շատ քիչ էին:
Մայրս մինչև վերջին պահը մնում էր Բաքվում, փորձում էր վաճառել Մոնտինոյում մեր բնակարանը և բնակարան ձեռք բերել Երևանում, որպեզի մենք կարողանանք ինչ-որ կերպ տեղավորվել: Այդ ժամանակ կինս և աղջիկս Կրասնովոդսկում էին, իսկ ես և տեղս`Երևանում: Նա արդեն մեկ տարի այնտեղ էր սովորում: Ես պետք է վերադառնայի մորս ետևից: Երևանից Բաքու արդեն չվերթներ չկային: Հիշում եմ, թե ինչպես եկա «Էրեբունի» օդանակայան և տեսա թռչել ցանկանողների ամբոխ: Դա հունվարի 13-ին էր`հին նոր տարուն էր: Ես մեկնեցի Թբիլիսի իսկ այնտեղից արդեն Բաքու:

Օդանավակայանում, երբ դուրս էինք գալիս Թբիլիսիի չվերթից, պատահաբար տեսա իմ ադրբեջանցի ընկերներից մեկին, մենք միասին աշխատել էինք: Տեսնելով ինձ`նա վախեցած հարցրեց.«Ո՞ւր ես գնում»: Ես բացատրեցի, որ եկել եմ մորս ետևից: Նա ասաց.«Քեզ խորհուրդ չեմ տա քաղաք գնալ: Ետ գնա հենց այս պահին»: Սակայն ես չէի կարող թողնել մորս: Տաքսի վերցրի և գնացի նրա մոտ: Ես գիտեի, որ իմ բնակարանը վաղուց արդեն զբաղեցված է, չէ որ մենք չէինք վաճառել այն, ամեն ինչ թողել և հեռացել էինք:

Քաղաքում շատ անհանգիստ էր, փողոցում շատ մարդ կային, հանրահավաքներ գոռոցներ: Մորս բնակարանում մութ էր, իսկ հարևանի տանը լույս վառվում էր: Ես մի փոքր ման եկա, շատ մարդիկ կային շուրջս: Սկսեցի ադրբեջաներեն հարցուփորձ անել և հասկացա, որ կա՛մ նա այստեղ չէ, կա՛մ ինչ-որ բան է պատահել: Գնացի ընկերոջս տուն, նա այլ միկրոշրջանում էր ապրում: Սկսեցի զանգել հարևաններին և ընկերներին: Եվ գտա մորս: Ին ասացին, որ չանհանգստանամ, որ նրան կբերեն: Հունվարի 14-ին, ուշ երեկոյան մեզ մի ծանոթ կին վազելով եկավ և ասաց.«Վալերա մորեղբայր, հեռացեք, ասացին, որ դուք այս մարդու մոտ եք»: Չեմ ցանկանում ասել նրա անունը, նա կիսով չափ հայ, կիսով չափ ադրբեջացի է: Ես չէի ուզում վնաս պատճառել նրան: Զանգեցի և խնդրեցի, որ մորս բերեն «Շաֆագ»-ի մոտ: Դա կինոթատրոն էր Լենինի պողոտայում, այնտեղ էին հավաքում հայերին: Եվ հեռացա: Տաքսի վերցի և եկա այն թաղամաս, որտեղ մեծացել էի: Ես քայլում և վառածի, վառած մսի հետ էի զգում...

«Շաֆագ»-ին մոտենալու համար պետք էր անցել ամբոխի`լայնքով կանգնած շուրջ 50 անձանց միջով և հասնել մինչև վահաններով կանգնած զինվորներ: Ես հասա: Զիվորին ասում եմ`ներս թող ինձ: Նա անձնագիր է պահանջում: Ես նրան ասացի, որ եթե ցույց տամ անձնագիրը, արդեն չեմ կարողանա ներս մտնել: Այդ պահին սպաներից մեկը կարգադրեց թողնել ինձ: Ես մտա կինոթատրոն և սկսեցի սպասել: Մորս ընկերս բերեց: Նա փոքր պայուսակով էր, հազիվ էր քայլում: Ինձ տեսավ և ուշաթափվեց: Շատ դժվար է հիշել այս ամենը...

Մոտս գումար կար...«Շաֆագ»-ում փորձում էի օգնել մարդկանց, շատերին պարզապես մերկ էին բերել: Արդեն բավական ցուրտ էր: Հիշում եմ մի տարեց կնոջ: Նա ամուսնացած էր ադրբեջանցու հետ, երեք տղա ուներ: Նա ասում էր, որ երբ եկել էին նրա հետևից, տղաները գոռում էին, փորձում էին նրան պահել տանը, սակայն ապարդյուն: Այդ ժամանակ գործընթացին միացել էր ազգային ճակատը, որն ուզում էր ցույց տալ, որ, տեսեք, հայերին հանգիստ դուրս են բերում Բաքվից: Ասացին, որ մեզ շոգենավ կնստեցնեն: Մի աղջնակ անընդհատ գոռում էր «Մորեղբայր, մեզ կսպանե՛ն»: Ես նրան հանգստացնում էի:

Մեզ ավտոբուսներով էին տանում նավահանգիստ: Ես առաջ շոգենավով շատ էի մեկնել Կրասնովոդսկ: Այնտեղ քույս էր ապրում: Հենց այս պատճառով նավապետների մեջ շատ ծանոթներ ունեի: Շոգենավում հազարից ավել մարդ կար: Բոլորին նավամբարներ էին տարել: Նավասենյակները փակ էին: Ես մոտեցա նավապետին, գումար տվեցի նրան և խնդրեցի, որ բացեն նավասենյակները ու այնտեղ տեղավորեն հիվանդներին և ծերերին: Երիտասարդներ համայա թե չկային, երեխաները նույնպես քիչ էին: Իսկ տարեց մարդիկ շատ-շատ էին: Դա ծեր, հիվանդ մարդիկ էին, որոնք ոչ միայն ի վիճակի չէին հեռանալ, այլ անգամ նրանց մտքով նման բան չէր անցնում: Կային նաև շատ վատ վիճակում, ահավոր սթերս վերապրած, ծեծված, մերկացված, շոկի մեջ գտնվող մարդիկ...

Ազգային ճակատի ջարդարարները նավահանգստի ճանապարհին խուզարկում էին մեզ: Մարդկանց տեղավորում էին տախտակամածերի վրա և նավի բեռնախցերում`նավամբարներում: Ազգային ճակատականները արգելում էին հիվանդ, ծեր և ծեծված մարդկանց տեղավորել նավասենյակներում: Իսկ նման մարդիկ, կրկնում եմ, կազմում էին ուևորների 99 տոկոսը: Իսկ նավասենյակներում գոնե ցուրտ չէր:Մենք շարժվեցինք 14-ի լույս 15-ի գիշերը: Լուրեր էին պտտվում այն մասին, որ մեզնից առաջ դուրս եկաց առաջին երկու շոգենավերի վրա շատ-շատ զոհվածներ կային: Ես ինձ վախկոտ մարդ չեմ համարում, բայց նույնիսկ հիմա երբեմն գիշերներ զարթնում եմ վախից, հետապնդման վախից: 

Կցանկանայի շեշտել, որ մեզ շատ ջերմ դիմավորեցին Թուրքմենստանում: Կրասնովոդսկում ինձ դիմավորեցին աղջիկս և կինս: Հիշում եմ, թե ինչպես աղջիկս փաթաթվել էր ինձ և լացում, հեկեկում էր...Չէ որ ես վերջին անգամ նրանց զանգահարել էի Բաքվից`ընկերոջ տանից և կնոջս ասել, որ հոգ տանի երեխաների համար, որ ամեն ինչ լավ լինի: Նա հարցրեց, թե ես երբ կգամ, իսկ ես պատասխանեցի` երեխաների համար հոգ տար: Նա հասկացավ, որ ամեն ինչ վատ է և վտանգավոր:
Ես, անկեղծ ասած, շատ սիրում էի Բաքուն, քաղաքը`որտեղ մեծացել էի և գիտեի ամեն մի քարը: Դրա հետ մեկտեղ շատ հաճախ լինում էի Երևանում, այնտեղ շատ բարեկամներ ունեի: Ո՞վ կմտածեր, որ նման կերպ կստացվի...Մինչ օրս մենք`բաքվեցիներս, որոնում ենք միմյանց, զանգահարում և ասում ենք`այսինչ մեկը այստեղ է հայտնվել: Շոգենավի վրա ինձ հետ ևս երկու հոգի կային, մենք օգնում էինք միմյանց: Նրանցից մեկը, ինչպես ինձ հետագայում պատմեց նրա կինը ևս մեկ անգամ գնաց Բաքու: Մինչ օրս ես չգիտեմ , թե ինչ է պատահել նրա հետ: Նա չէր եկել այն հանդիպմանը, որի մասին մենք երեքով էինք պայմանավորվել:
Ես շատ հաճախ երազում տեսնում եմ այս ամենը` չնայած այսքան տարի է անցել: Կարծում եմ, որ միայն Աստծո կամոք կենդանի դուրս եկա այնտեղից: Ես երազում տեսնում եմ քաղաքում այն տեղը, ուր իմ հետ անախորժություններ էին պատահել: Եվ այդ հոտը`այրված մարդու մարմինի հոտը...այն իմ քթից չի անցնում: Եվ հիմա խոսում եմ ձեզ հետ և զգում այն:

Հարֆորդ, ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգ 25.03.2014թ.»:

Հիշեցնենք, որ 1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում իրականացվեցին  հայության զագնվածային ջարդեր: Դրանք դարձան 1988-1990 թթ Ադրբեջանում իրականացված հայ ժողովրդի Ցեղասպանության գագաթակետը: 1988 թ փետրվարի 26-29-ը   Սումգայիթում տեղի ունեցած ջարդերից հետո Բաքվում ծայր առան հայության հետապնդումներ, առաձնակի դաժանությամբ սպանություններ, հրապարակային կտտանքներ, հայերին պատկանող բնակարանների թալան, գույքի զավթում: Հայությանը  բռնի վտարում էին կացարաններից և հեռացնում աշխատանքից: 1990 թ հունվարի դրությամբ Բաքվի 250 հազարանոց հայ համայնքից մնացել էր 35-40 հազար մարդ: Դրանք մեծամասամբ հաշմանդամներ, ծեր և հիվանդ մարդիկ էին և նրանց խնամող բարեկամներ: 1990 թ հունվարի 13-ին ջարդերը ստացան կազմակերպված, ուղղորդված և զանգվածային բնույթ: Առկա են վայրագությունների, առանձնակի դաժանությամբ իրականացված սպանությունների, խմբակային բռնաբարությունների, մարդկանց ողջ-ողջ այրելու, պատուհանից դուրս շպրտելու, անդամահատման և գլխատման բազմաթիվ վկայություններ: Զոհերի ստույգ թիվը առ այսօր հայտնի չէ: Տարբեր տվյալներով սպանվել է 150-400 մարդ, հարյուրավոր մարդիկ` խեղվել: Ջարդերը շարունակվել են շուրջ մեկ շաբաթ, Ադրբեջանի, ԽՍՀՄ իշխանությունների, ներքին զորքերի, և խորհրդային բանակի Բաքվի կայազորի լիակատար թողտվության պայմաններում: Սպանվելուց մազապուրծ եղածները ենթարկվում էին բռնի տեղահանման:Միայն հունվարի 20-ին հասարակական կարգի վերականգնման համար քաղաք մտցվեցին խորհրդային զորքերը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}