Մշակույթ 09:00 15/03/2016 Հայաստան

Ծաղրածու, կրկեսի հայ դերասան Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

Ապրեց ընդամենը 37 տարի, ստեղծագործական գործունեության ծավալեց ընդամենը 10 տարի… Լեոնիդ Ենգիբարյան՝ արվեստագետ անհատ, ով  համալրեց հայ թատերական արվեստի մեծանուն դերասանների շարքը` դառնալով հավերժի ճամփորդ…

Այսօր ծաղրածու, մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է՝ 1935 թվական, մարտի 15, Մոսկվա:

Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություններ։ 1952 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ։ Սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի՝ տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և մինչև 1950-ական թվականների կեսերը լավ արդյունքների էր կարողացել հասնել այդ բնագավառում։ 1952-1953 մրցաշրջանում բռնցքամարտիՄոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ անգամ։ Արդյունքում գրավում է 3-րդ տեղը իր քաշային կարգում։ 1952 թվականին սկսելով երրորդ կարգից՝ 1954 թվականին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր։

1955թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին և Լեոնիդը ընդունվում է այդտեղ։ 1959 թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։ 1956 թվականից Լեոնիդը նկարահանվել է կինոյում։

1958թվականին նա հայտնվել էր «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում՝ խաղալով կինոնկարի գլխավոր հերոսին սպանող հանցագործներից մեկի կերպարը։ 1962 թվականին արտիստին առաջարկեցին կինոյում խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալյանը և Լևոն Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին և այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թվական)։

1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի՝ Է. Բասի անվան գավաթին։ 1960-ական թվականների վերջերը ամենահաջողն էին Ենգիբարյանի ստեղծագործական կենսագրության մեջ։ Նա հաջողութամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս (Ռումինիա, Լեհաստան, Չեխոսլովակիա)։ Կրկեսից բացի հանդես է գալիս էստրադայում «Մնջախաղի երեկոներով»։ Բացի այդ գրում է փայլուն արձակ ստեղծագործություններ։ Կինոյում նկարահանվում է այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները», 1964 թվական), Ռոլան Բիկովը («Այբոլիտ-66» 1967 թվական), նույն թվականին նկարահանվում է «Մանեժում պատանեկությունն է» ֆիլմում։ Վասիլի Շուկշինը(«Վառարան-նստարաններ», 1972), Թենգիզ Աբուլաձեն («Վզնոց իմ սիրելիի համար», 1972)։

Այդ նույն ժամանակ էլ նկարահանվում են տաղանդավոր ծաղրածուի ստեղծագործության մասին պատմող երկու ֆիլմ. «Ծանոթացեք՝ Լեոնիդ Ենգիբարյան» և «2-Լեոնիդ-2»։ Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ»1971 թվական, «Վերջին ռաունդ» 1984 թվականին գրքերը (երկուսն էլ ռուսերեն), արձակագիր և կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող։ 1971 թվականին Ենգիբարյանը հեռանում է«Սոյուզգոսցիրկից»՝ այն բանից հետո, երբ իր գործընկեր Բելովին չեն թույլատրում իր հետ մեկնել արտասահմանյան հյուրախաղերի։

Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությանը»։ Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»։ Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարանները, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում։ Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստվեր» և այլ մանրապատումներ։

«Լ. Ենգիբարյանը ծաղրածուին ազատեց ընդհանրական կերպար հասկացությունից և տվեց նրան անհատականություն: Նա ծաղրածուական արվեստ բերեց նոր մտածելակերպ, որով ծաղրածուն արդեն արվեստի երևույթ էր: Լ. Ենգիբարյանը էլի ավանդական ծիծաղն էր բաժանում մարդկանց, սակայն արդեն որպես արվեստագետ, որպես խորհող ու փիլիսոփայող անհատ, որը խոսում է ժամանակի ու ճշմարտության անունից:

Մեծանուն արտիստը տագնապելու, խորհելու ու ժամանակակցի հետ, դրա համար ձգտում էր առանձնացման: Պատահական չէ, որ ինքն էր գրում իր սցենարները, ինքն էր բեմադրում և ինքն էլ կատարողն էր: Արվեստի դպրոցը, որին դավանում էր նա, կյանքն էր:

«Առանց որևէ իզմի, թեքման կամ տատանման… Կկանգնես ձեռքերիդ վրա, հաց կուտես»,- գրել է նա «Ստեղծագործելու ընդունակություն» մանրաքանդակում: 

Լ. Ենգիբարյանը հաղորդակցվում էր մարդկանց հետ խելամիտ ու ընդգրկուն, որի համար նրա մասին չեխ նշանավոր արտիստ Միրոսլավ  Հորնիչեկն  ասել է. «Հազարավորներ գալիս, շարունակ խոսում և ոչինչ չեն ասում: Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց»: Գրեթե նույնը, ինչ անզուգական Գասպար Դեբյուրոյի տագնապագիրն է. «Աստ հանգչի նա, ով ասաց ամեն բան` չարտասանելով ոչ մի բառ»:

Ենգիբարյան-արվեստագետը  գտնում էր, որ ծաղրածու-մնջախաղացը դառնում է մի երևույթ, որը թատերարվեստում առավել դժվարին ու ինքնատիպ խոսք է ասելու.  չարի ու բարու, լույսի ու ստվերի, ժամանակի ու խղճի մասին` նոր ձևով, նոր լեզվով:

Լ. Ենգիբարյանը  ստեղծեց  մնջախաղի  էստրադային թատրոն, որտեղ խաղացել է իր հեղինակած «Աստղային անձրև» և «Ծաղրածուի տարօրինակությունները»  ներկայացումները: Բազմաշերտ հանդիսատեսին հոգեհարազատ էր Լ. Ենգիբարյանի  «Փողոցային ակրոբատ», «Մարդ, որի հետ պատերազմել եմ», «Տոտալ զորահավաք», «Քայլեր», «Մանկական կյանքը», «Հովանոց», «Ողջն ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը  ափի մեջ», «Ջութակ», «Օլիմպիական մեդալներ» և այլ մտահղացումներ և ինքնուրույն բեմադրությամբ մանրապատումներ:

Երեք քաղաք կար, որ Լ. Ենգիբարյանին առավել  սիրում էին` Երևան,  Մոսկվա և Պրահա: Այս երախտապարտ քաղաքներն էլ նրա մասին ֆիլմեր  նկարահանեցին`«Ծաղրածուն  հրաժեշտ է տալիս Պրահային», «Ճանապարհ դեպի  կրկես», «Մոռացված նախնիների  ստվերները», «2-Լեոնիդ-2», «Մանեժում պատանեկությունն է», «Ծանոթացեք, Լեոնիդ  Ենգիբարյանն է»: Լ. Ենգիբարյանի  համար  կրկեսը  հարազատ հարկ էր, արտիստները` տան անդամներ:  Նրա կյանքը մշտապես ձուլված էր այս հավերժ նոր ու հավերժ երիտասարդ արվեստին:

Աշխարհի շատ բեմեր նվաճած   արտիստի  ելույթներին արվեստասերները միշտ էլ անհամբերությամբ էին սպասում և լարված հետևում էին նրա «խաղին», գիտեին, որ հաղորդակցվելու են Ենգիբարյանի բարձր արվեստին, գիտեին, որ  նրա յուրաքանչյուր կատարում ուներ ասելիք, մտքի թռիչք, մտորելու և խորհելու առիթ, ինքնատիպ ու դժվարին կատարում, որ միայն իրենն էր` հագեցած  Ենգիբարյանական  ճշմարիտ ու հավաստի  արվեստով: Մտահղացումներով լի հետաքրքիր ու դժվարին շատ կատարումներ մինչև օրս մնացին չգերազանցված, մնացին` Ենգիբարյանական: Պատահական չէ, որ հանճարեղ Լեոնիդ Ենգիբարյանին աշխարհը կոչեց «Բոլոր ժամանակների ծաղրածուն»:

Մեծ դերասանի մահը  շատերի  համար մնաց  առեղծված (1972թ. հուլիսի 25): Իր խաղընկեր Ալբերտ  Մինասյանը  հիշում է Լ. Ենգիբարյանի մոր պատմածից. առավոտյան մայրը  մտնում է որդու սենյակը` արթնացնելու… Իր արվեստի  նման  լուռ, առանց որևէ մեկին անհանգստացնելու, կյանքից հեռացավ լռության հանճարեղ  արտիստը:

Ցավոք, Լ. Ենգիբարյանն ավելի շատ  մտահղացումներ  տարավ իր հետ, քան արեց  կենդանության ժամանակ: Կյանքից հեռացավ, երբ ապրում էր ստեղծագործական բուռն զարգացման ու վերելքի ծրջանը: Ափսոս,  նրա  «ջութակը»  վաղաժամ կոտրվեց. բայց  ամոքվենք  նրանով, որ  մեծ հայորդու  ջութակի  ձայնը  դեռ լսվում է:... 

Ամեն տարի   մարտի  15-ին  հայ ժողովուրդը /ոչ միայն Հայաստանում/  նշում են նրա ծննդյան օրը, որը մեծարանքի, հարգանքի ու սիրո տուրք էր Լեոնիդ Ենգիբարյանի  պայճառ հիշատակին»,- կարդում ենք circus.am կայքում:




Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:56
Փաշինյանի հայտարարությունից հետո կիրանցցին կողպել է իր խանութի դռները
«Կիրանցեցի Նվարդ Սիրունյանը 5 տարի գործունեությունից հետո դադարեցրել է սեփական խանութի աշխատանքը, մեկ ամիս առաջ կողպել է խանութի դռները և...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արթուր Դավթյան
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և չի կարող լինել որևէ մեկը, որը հակադրվի այս սահմանադրական և հոգևոր...
Աղբյուր` Panorama.am
19:14
ՀՀ փաստաբանները գործադուլի տեսքով բողոքի ակցիա կիրականացնեն
ՀՀ Փաստաբանական պալատը հայտարարություն է տարածել փաստաբանների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին, որոմ ասվում է. «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հայաստանը չպետք է շատ տարվի ու ժամանակին հասկանա, որ իրեն ուզում են պատին դեմ տալ. Մանվել Սարգսյան
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը գրում է. «Նկատեցի, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ քննարկումները սկսում են գնալով...
Աղբյուր` Panorama.am
18:57
Դրա դիմաց մեզ ի՞նչ է հասնում, ողորմությո՞ւն, մենք ասում ենք՝ ողորմացեք մեզ ապրելու, հա՞. Բագրատ սրբազան
«Այսօր մարդկանց կյանքերն ու ճակատագրերն են որոշվում, սա ապագայի հարց էլ չէ, այլ ներկայի հարց է, ձևափոխվող Հայաստանի հարցն է, որը լցված է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Երկրում ինստիտուցիոնալ կյանքն այլևս չի գործում, համակարգային ամեն բան դադարել է. Բագրատ Սրբազան
«Իմ թեկնածուական թեզը եղել է Հայաստանի առողջապահական համակարգը, անցյալը ներկան, ապագան ու աստվածաբանական հայացքը»,-բժիշկների հետ...
Աղբյուր` Panorama.am
18:19
Անկարգություններից հետո իրավիճակը Նոր Կալեդոնիայում և դրա հետ Ադրբեջանի պահը
Նոր Կալեդոնիայի կառավարական ծառայությունները ուրբաթ օրը հայտնել են, որ չորրորդ գիշերը անկարգությունների սկսվելուց հետո, երբ Ֆրանսիան Նումեայում...
Աղբյուր` Panorama.am
18:09
ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ սովորողների բացակայությունների հիման վրա լրացուցիչ գրավոր աշխատանքների և քննությունների վերաբերյալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուստարվա ամփոփման...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փաստաբան. Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է. «Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը։ Նախաքննության...
Աղբյուր` Panorama.am
17:32
47–ամյա տղամարդու սպանության, նրա 38–ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
17:18
Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել մայիսի 2-ին Կիրանցում տեղի ունեցած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
17:16
Ղարագյոզյան. 6 տարի խոսվում է ոստիկանական համակարգում բարեփոխումների մասին, բայց այդ բարեփոխումները չենք տեսնում
«Ցանկացած պարագայում, երբ հասարակական-քաղաքական մթնոլորտը սրվում է, այս նույն իրադարձությունները, նույն հռետորաբանությունը կրկնվում է։ Դա...
Աղբյուր` Panorama.am
17:06
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. Պապիկյան
Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունը որոշել է արձագանքել մամուլի հրապարակմանը, ըստ որի՝ «Զինվորների ծնողները...
Աղբյուր` Panorama.am
16:48
Բելառուսն Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում մտադիր է բնակավար կառուցել
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախում Բելառուսը մտադիր է բնակավայր կառուցել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ցանկության մասին...
Աղբյուր` Panorama.am
16:28
Տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը
Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հրավերով երեկ տեղի է ունեցել Շանթ Հարությունյանի և Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը։...
Աղբյուր` Panorama.am
16:24
Բագրատ Սրբազանը նշեց երեք դեպք և Հուդայի մատնությունը, որոնք հենց գիշերվա քողի տակ են եղել
«Այս իշխանությունների բնույթն ու գործառույթները նույնն են, նույն նկարագիրը բոլոր հարցերում՝ մթություն, փակ, գաղտնի, անհասկանալի,...
Աղբյուր` Panorama.am
16:17
Ինչ վնասներ է կրել «Շոփինգ Սիթի»-ն հրդեհի հետևանքով
Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով այրվել է մոտ 1000 քմ տարածքում...
Աղբյուր` Panorama.am
16:11
Քննչականի ծանր հանցագործությունների բաժինը ավարտել է Հ. Ասլանյանի նկատմամբ կատարված խուլիգանության նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժինը քննել է «խուլիգանության դեպքի» քննությունը և...
Աղբյուր` Panorama.am
15:56
Իշխանությունը այս տիպի անձանց շարքից հանելու համար պատրաստ է ամենաանթույլատրելիին, Տ. Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված...
Աղբյուր` Panorama.am
15:49
Արևմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ես ուղղակի ծիծաղում եմ, ինչպես կարելի է պատգամավորի կոչում ունենալ և այդպիսի ստախոսությամբ զբաղվել. Արարատի բնակիչ
«Ես եկել եմ Արարատից, 45 կմ հեռավորությունից։ Ինչպես ասում է վրաց բանաստեղծ Նոդար Դումբաձեն՝«Իմ հոգին ավելի ծանր է, քան...
Աղբյուր` Panorama.am
15:15
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ Երևանում անցկացված տարեկան ժողովին և գործարար համաժողովին Կոնվերս Բանկը մասնակցել է որպես...
Աղբյուր` Panorama.am
15:09
ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանն ու Գուրգեն Արսենյանը կհանդիպեն Բագրատ Սրբազանի հետ, եթե...
«Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, օրակարգն էլ ասի, կմտածեմ, բայց նման անհրաժեշտություն չկա»,- Ազգային...
Աղբյուր` Panorama.am
14:46
ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով, «Ուրարտու»-ին՝ մոտ 32 մլն դրամով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ապրիլ ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 614...
Աղբյուր` Panorama.am
14:31
Համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է.Դատախազություն
ՀՀ Դատախազությունից հայտնում են. «Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում...
Աղբյուր` Panorama.am
14:21
Որպեսզի դասադուլավորները հետ չմնան ուսումնական ծրագրից, կազմակերպեցինք «կրթական դասադուլ». Խաչիկ Աբաջյան
«Ուսանողական տարբեր խմբեր երբ հայտարարեցին, որ միանում են դասադուլներին, և կար մտավախություն, որ երբ ուսանողները չեն գնում լսարան, հետ են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Գեղամ Նազարյան. «Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ
«Կիրանցը իմ հայրենի գյուղն է և նրա շուրջ տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, բնականաբար, ինձ չեն կարող, մեղմ ասած, չանհանգստացնել և...
Աղբյուր` Panorama.am
14:10
Տավուշի մարզպետի հետ հանդիպումից կիրանցիները դուրս են եկել նեղված, հուզված, վրդովված. Դանիելյան
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր գնացել է Կիրանց և փակ հանդիպում ունեցել բնակիչների հետ, որոնք երեկվանից փակել էին միջպետական ճանապարհը՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}