Տոկիոյի օդանավակայանում ինքնաթիռ է այրվել
Korean Air ավիաընկերության ինքնաթիռն այրվել է Տոկիոյի Հանեդա օդանավակայանում: «Գազետա.ռու»-ն գրում է, որ ինքնաթիռից տարհանվել են 300 ուղևորները և անձնակազմի անդամները:
Նշվում է, որ ծուխը նկատվել է օդանավի ձախ շարժիչից այն պահին, երբ ինքնաթիռը պատրաստվել է թռիչքի: Օդանավը չվերթ էր կատարելու դեպի Սեուլ:
Աղբյուրը գրում է, որ տեղում աշխատում են հրշեջները, որոնք չեզոքացնում են կրակի աղբյուրը: Տուժածների մասին չի հաղորդվում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը