Մշակույթ 15:42 06/07/2016 Հայաստան

Հայաստանում օտարերկրյա առաքելությունները հաճույքով են համագործակցում «Ոսկե ծիրան» փառատոնի հետ

«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնը շարունակում է համագործակցել Հայաստանում օտարերկրյա առաքելությունների հետ, համագործակցությունն աճում է և տալիս նոր պտուղներ,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

Նա նշեց, որ փառատոնի շրջանակում ներկայացվելու են գերմանական, ֆրանսիական, ռուսական, լեհական լավագույն և նոր ֆիլմերը, լինելու է անգլիացի հանրահայտ գրող Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-ամյակին նվիրված «Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագիրը:

«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում  ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության և Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ կիրականացվի «Գերմանակական կինոյի օր»:  Ծրագիրը կներկայացնի գերմանական կինոյի վերջին շրջանի լավագույն նմուշները: Կցուցադրվի  Աննե Զոհրա Բերախեդի Բեռլինալեի մրցութային ծրագիրց՝  «24 շաբաթ» ֆիլմը։ Այս տարի Գյոթեի ինստիտուտի աջակցությամբ կներկայացվի նաև գերմանահունգարացի ռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը՝ «Ճակատագիր», «Մայրամուտ», «Անկում», «Քաղցրավենիք»: Մարեն Ադեի՝ գերմանական արտադրության «Թոնի Էրդման» ֆիլմը ներկայացված է Միջազգային խաղարկային մրցույթում։ Ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է ՖիպրեսսԻ ժյուրիի մրցանակին։

Փառատոնին ներկա ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը   նշեց, որ փառատոնի կազմակերպիչները պրոֆեսիոնալ են, կազմել են մեծ ու հետաքրքիր ծրագիր, փառատոնի շրջանակում ներկայացվելու են հեղինակավոր ֆիլմեր:
Ըստ նրա, Գերմանիան շահագրգռված է, որ գերմանական արտադրության ֆիլմեր ներկայացվեն փառատոնին:

«Այս փառատոնը մեկն է այն  մշակութային խոշոր իրադարաձություններից, որոնք էլ ավելի են մեծացնում Հայաստանի անունը, հռչակն աշխարհում»,- ասաց դեսպանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն ավանդական դարձած համագործակցության շնորհիվ այս տարի ևս «Ոսկե ծիրանի» շրջանակներում կիրականացվի համատեղ նախաձեռնություն: Մասնավորապես, տեղի կունենա «Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը, որը ներառում է վերջին շրջանում նկարահանված լավագույն ֆրանսիական ֆիլմեր:  Հուլիսի 15-ին կինոծրագրի բացումը կկայանա Պիեռ Լեոնի «Երկու, Ռեմի, երկու» (2015) ֆիլմով: Ներկայացվելու է նաև  «Աննա» (ռեժիսոր Ժակ Տուլըմոնդ), «Մի գնդակով երկու նապաստակ»,  (ռեժիսոր՝ Ֆեժրիա Դելիբա) ֆիլմերը:  Միջազգային խաղարկային մրցույթում ներառված է  Միա Հանսեն-Լյովեի «Գալիք» ֆիլմը` Իզաբել Յուպերի դերակատարմամբ։

«Ամեն անգամ մեծ հաճույք է մասնակցել «Ոսկե ծիրան» փառատոնին, որն ամեն տարի իր շուրջն է համախմբում կինոյի սիրահարներին և այն էլ տարվա այն եղանակին, երբ հայկական ծիրանի բույրը մեզ ուղեկցում է ամենուրեք»,- ասաց ասուլիսին ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Նիկոլաս Ֆեյը:

Ըստ նրա, փառատոնի շրջանակում հանդիսատեսը կարող է տեսնել համաշխարհային կինոաշխարհի ստեղծագործությունների բազմազանությունը մրցութային 43 ֆիլմով 37 երկրից:

«Մշակութային բազմազանության խրախուսումը մեր դիվանագիտական գործունեության կարևոր սկզբունքներից է: Եվ շատ բնական է, որ մեր դեսպանությունը վաղուց ի վեր համագործակցում է փառատոնի հետ: Այս տարի ևս ֆրանս-հայկական համագործակցությունը դրսևորվեց ֆրանսիական ծրագրի բարձորակ և հարուստ  ընտրությամբ»,- նշեց նա:

Փառատոնի ընթացքում տարբեր կատեգորիաներում՝ խաղարկային, կարճամետրաժ, վավերագրական ֆիլմեր և այլ ծրագրեր, ներկայացվելու է ֆրանսիական և ֆրանսիական համատեղ արտադրության 12 նոր ֆիլմ:

«Ոսկե ծիրան»-ը  Հայաստանում Բրիտանական Խորհրդի հետ համատեղ, կներկայացնի «Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագիրը՝ նվիրված անգլիացի հռչակավոր գրող Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն հեղինակի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված լավագույն կինեմատոգրաֆիական նմուշները՝ ռեժիսոր Լորենս Օլիվյեի «Համլետ» (1948), ռեժիսոր Քենեթ Բրանայի «Համլետ» (1996), Փիթեր Բրուքի «Լիր Արքա» (1971), Ռոման Պոլանսկու  «Մակբեթ» (1971), Փիթեր Գրինըուեյի «Պրոսպերոյի գրքերը» (1991), Ֆրանկո Ձեֆիրելլիի «Ռոմեո և Ջուլիետ» (1968), Դերեք Ջարմենի «Փոթորիկ» (1979) ֆիլմերը:

Ասուլիսին ներկա Հայաստանում Բրիտանական խորհրդից Նարեկ Թովմասյանն ասաց, որ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, Հայաստանում Բրիտանական խորհուրդը համագործակցում են փառատոնի հետ հիմնադրման օրվանից, ինչի համար հպարտ են ու երջանիկ:

«Հետաքրքիր, հրաշալի ծրագիր ենք ընտրել՝ ներկայացնելով Շեքսպիրի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված լավագույն ֆիլմերը, որոնք տարիների ընթացքում արժանացել են բոլոր հնարավոր մրցանակներին»,- նշեց նա:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությանը կից Գիտության և Մշակույթի ռուսական կենտրոնը աջակցում է փառատոնում ռուսական ֆիլմերի ցուցադրությանը: 

Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը նշեց, որ 2016-ին Ռուսաստանում հայտարարված է կինոյի տարի, և իրենց համար շատ կարոևր է, որ ռուսական կինոն  ըստ արժանվույն ներկայացվի ոչ միայն հենց ՌԴ սահմաններում, այլ նաև  արտասահմանյան շատ հայտնի հարթակներում:

««Ոսկե ծիրան» կինոփառատանը, մեր կարծիքով, ամենավառ, հաջողված փառատոներից է նվազագույնը ԱՊՀ տարածքում»,- նշեց նա:

«Ոսկե ծիրան»-ի արտամրցույթային ծրագրում Լեհաստանի դեսպանության հետ համատեղ կիրականացվի «Լեհական կինոյի օր»: Կցուցադրվի Լոկառնոյի կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ ստացած  Անջեյ Ժուլավսկու «Կոսմոս» ֆիլմը։

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը: Փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}