Մշակույթ 14:06 07/07/2016 Հայաստան

Պեղումների ընթացքում հայտնաբերվել է Երևանի ամենահին փողոցը

Էրեբունիում հայ-ֆրանսիական արշավախմբի ութ տարվա պեղումները տվել են հետաքրքիր արդյունքներ: Ծրագիրը մոտեցել է ավարտին, սակայն հույս կա, որ այն կշարունակվի,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

Նա տեղեկացրեց, որ հայ-ֆրանսիական արշավախումբն աշխատանքները սկսել է Էրեբունիում 2008 թվականից, ծրագիրը ֆինանսավորվել է Ֆրանսիայի ԱԳՆ կողմից:

«Այս պեղումները երեք կարևոր խնդիր են լուծել՝ հնագետները հանդես են գալիս իրենց հետազոտական, գիտական բացահայտումներով, համագործակցում ենք ֆրանսիական հնագիտական կարևոր կառույցի հետ: Մեզ համար այս պահին կարևորը երրորդ խնդիրն է. նախապատրաստում ենք Էրեբունի-Երևանի 2800-ամյակին: Մինչև 2018-ը պետք է որոշակի վերականգնողական աշխատանքներ իրականացնենք, այս պեղումները տվել են նման հնարավորություն»,- ասաց Գ. Գյուրջյանը:

Նա կարևորեց այն փաստը, որ պեղումներին մասնակցել են նաև իրանցի հնագետներ:

Հայ-ֆրանսիական արշավախմբի հայկական կողմի ղեկավար Միքայել Բադալյանի խոսքով,  այս պեղումները տալիս են մի շարք հարցերի պատասխաններ, բայց միաժամանակ նաև նոր հարցեր են առաջ բերում:

Նա ասաց, որ 1950 թվականին գտնվում է սեպագիր արձանագրությունը, որը համարվում է Երևանի ծննդյան վկայականը, 1968 թվականին, ըստ այդ արձանագրություն, լրանում էր Էրեբունի-Երևանի 2750-ամյակը:

«Այս առումով  պեղումները լայն թափ ստացան: Որոշ հատվածներում արագ էին ընթանում, ինչի  հետևանքով մի շարք շերտեր չէին արձանագրվել»,- ասաց հնագետը՝ հավելելով, որ այս պեղումների ընթացքում իրենք շեշտը դրել են մի ժամանակաշրջանի վրա, որը կոչվում է հետուրարտական:

«Անընդհատ խոսում ենք ուրարտական ժամանակաշրջանի, կառույցների, պատմության մասին, այնուհետև արդեն Աքեմենյան ժամանակաշրջանի մասին: Ուրարտական պետությունը վերացել է մ.թ.ա 640-ականներին, Աքքեմենյան պետությունը հիմնադրվել է մ.թ.ա 6-րդ դարի կեսերին: Այդ միջանկյալ հատվածի մասին մենք ոչինչ չգիտենք:  Հայ-ֆրանսիական արշավախմբի պեղումները բավականին տեղեկատվություն են հաղորդում հենց այդ ժամանակաշրջանի մասին: Այդ շրջանը նաև կարևոր է այն առումով, որ սկսվում է  ձևավորվել Երվանդունիների թագավորությունը»,- նշեց նա:

Միքայել Բադալյանն ասաց, որ խորհրդային շրջանից խոսվում է սյունազարդ դահլճի մասին, համարվում է  այն Խալդ Աստծո տաճարի բաղկացուցիչ մասը:

«Այս պեղումները գալիս են ապացուցելու, որ կառույցը հենց հետուրարտական շրջանում է կառուցվել: Նման է Մարական ժամանակաշրջանի հուշարձանների: Նման է Իրանում գտնվող Գոդին թեփե սյունազարդ դահլիճին, գրեթե ճիշտ նույն ժամանակաշրջանով է թվագրվում»,- ասաց նա:

Հնագետը տեղեկացրեց, որ պեղումները հիմնականում իրականացվել են Խալդ Աստծո տաճարում և հարակից տարածքներում: Հայտնաբերվել է գեղեցիկ խճապատ փողոց: Գտնվում է Խալդ Աստծո տաճարի արևելքում:  Մոտ տաս մետրից հետո թեքվում է դեպի աջ: Ամբողջը կլինի 30 մետր: 

«Եթե մենք համարում ենք, որ Էրեբունին մեր մայրաքաղաք Երևանի օրրան է, կարելի է ասել, որ մենք հայտնաբերել ենք Երևանի ամենահին փողոցը կամ փողոցներից մեկը»,- նշեց հնագետը՝ միաժամանակ հավելելով, որ ուրարտական որևէ այլ կառույցում նման փողոց չի արձանագրվել: 

«Այն իր որակով կարող է նոր հաղորդումներ տալ Էրեբունիի պատմության մի կարևոր փուլի համար: Փողոցի հետ մեկտեղ ֆիքսվել է երկրաշարժի հետքեր: Հրավիրվել ենք հայ և ֆրանսիացի մասնագետներ, ովքեր հաստատել են երկրաշարժի հետքերը: Ըստ մեր դիտարկումների, այն եղել է մ.թ.ա.7 –րդ դարի կեսերին: Մի կարևոր հանգամանք, որը մեզ   թույլ է տալիս ասելու, թեև դեռևս հիպոթեզ է, թե ինչու է կառուցվել Թեյշեբաինի բերդ-ամրոցը: Ինչո՞ւ Ռուսա Երկրորդը, ունենալով Էրեբունի, Արգիշտիխինիլի ամրոցներն Արարտայան դաշտում, կառուցեց նաև Թեյշեբաինին: Էրեբունիից  մի շարք իրեր հենց Էրեբունու մակագրությամբ տեղափոխվել էին Թեյշեբաինի: Ինչո՞ւ էին տեղափոխվել:  Կարող էր երկրաշարժի պատճառով»,- մանրամասնեց Մ. Բադալյանը:

Պեղումների ընթացքում հայտնաբերվել է քարե հիմքեր, ըստ նրա, չի բացառվում, որ կարևոր նշանակություն ունեցող կառույց լինի. «Սկզբնական փուլում Էրեբունին այնպիսի չի եղել, ինչպես տեսնում ենք: Գուցե Խալդի, Սուսի տաճարները և այդ կառույցը տեղակայված են եղել մեկ համալիր կառույցի մեջ: Հին Մերձավոր Արևելքում ունենք ֆիքսված մի շարք ծեսեր, երբ  մի ծեսը սկսվում էր մի տաճարում, ավարտվում մեկ այլ տաճարում: Գուցե ծիսապաշտամունքային համալիր էր: Նման պատկերները դրվագված են նաև ուրարտական գոտիների վրա»:

Փարիզի հնագիտական ծառայության ղեկավար Ստեֆան Դեշամպը նշեց, որ պեղումները ոչ միայն կարևոր նշանակություն ունեն հնագիտական առումով, այլ նաև Էրեբունու վերականգնման, վերստեղծման աշխատանքների համար:

«Այս պեղումները նման աշխատանքների համար բավականին լավ հիմք են տալիս»,- նշեց ֆրանսիացի մասնագետը:

Նույն արշավախմբի իրանական կողմի ներկայացուցիչ, ԻԻՀ Արևմտյան Արդրբեջան նահանգի Մշակութային ժառանգության և տուրիզմի հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Ռեզա Հեյդարին նշեց, որ այս պեղումները շատ կարևոր համագործակցություն է, մշակույթի համար կարևոր աշխատանք է, ինչպես նաև կարևոր է ոչ միայն Հայաստանի, նաև Իրանի համար:

«Էրեբունու պեղումները կարևոր են, նոր լույս են սփռում Մարական ժամանակաշրջանի ուսումնասիրությունների վրա»,- նշեց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}