System of a Down-ը համերգային շրջագայության կմեկնի Ֆրանսիա
Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը, Սերժ Թանգյանի գլխավորությամբ, 2017 թվականին համերգային շրջագայության կմեկնի Ֆրանսիա: Այս մասին գրում է «Հայերն այսօր»-ը՝ հղում անելով Nouvelles d`Armenie պարբերականին:
Խումբը գալիք տարվա ամռանը 4 համերգ կունենա այդ երկրում: Մասնավորապես, հունիսի 7-ին խումբը կլինի Նանսիում, 10-ին` Download Festival-ի շրջանակում Փարիզում, 20-ին` Նիսում, իսկ հուլիսի 20-ին` Արրասում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը