Մաստրիխտում մեկնարկում է ԵԺԿ գագաթաժողովը
Այսօր Հոլանդիայի Մաաստրիխտ քաղաքում է տեղի ունենալու Եվրոպական ժողովրդական կուսակցության հերթական գագաթաժողովը, որին մասնակցելու է նաև ՀՀ Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Հանդիպման վայր են ժամանում ԵԺԿ անդամ կուսակցությունների առաջնորդները, ինչին կարելի է հետեւել
առցանց հեռարձակմամբ:
Մաաստրիխտ է ժամանել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
#Germany's Chancellor Angela #Merkel has just arrived at the meeting with the #EPP leaders ahead of #EUCO #EPPSummit pic.twitter.com/ELcRTn5suY
— EPP (@EPP) October 20, 2016
Նախօրեին Մաաստրիխտ ժամանած ՀՀ Նախագահը հոկտեմբերի 20-ի առավոտյան մինչ գագաթնաժողովի մեկնարկը այցելել էր քաղաքի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ կարճատև հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել համայնքային առօրյայի, խնդիրների, ծրագրերի, հայրենիքի հետ համագործակցության ամրապնդման հնարավորությունների մասին, ինչպես նաև պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: