Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արարատի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Ախուրյանի, Աշոցքի, Դիլիջանի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Նախարարությունից հորդորում են վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել խիստ
անհրաժեշտության դեպքում:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան