Առողջություն 15:43 10/04/2017 Հայաստան

Հայաստանում առաջին անգամ ոսկրածուծի փոխպատվաստում կատարվեց

Հայաստանի բժշկագիտության ոլորտում տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում այսօր կատարվել են ոսկրածուծի/արյունաստեղծ ցողունային բջիջների առաջին երկու փոխպատվաստումները:

Առաջին փոխպատվաստումները կատարել են Համբուրգի Էպենդորֆ կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերը և Արյունաբանական կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմը՝ պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի ղեկավարությամբ:

ՀՀ կառավարության, առողջապահության նախարարության և «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի ներդրած միջոցների շնորհիվ արյան չարորակ հիվանդությամբ՝ միելոմային հիվանդությամբ տառապող երկու հիվանդ՝ Հայաստանից և Արցախից, այսպիսով, հնարավորություն ունեցան Հայաստանում ստանալու բարձր տեխնոլոգիաների կիրառությամբ, ոսկրածուծի փոխպատվաստման եղանակով ժամանակակից բուժում:

Վիրահատությունից անմիջապես հետո պրոֆեսորներ Նիկոլաուս Կրյոգերը և  Սմբատ Դաղբաշյանը լրագրողներին ներկայացրեցին, թե ինչպես է անցել վիրահատությունը, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվել, ինչո՞ւ են ընտրվել այդ երկու հիվանդները:

Սմբատ Դաղբաշյանը նախ նշեց, որ հայկական արյունաբանության ոլորտում բացվեց մի նոր էջ, իրականություն է դառնում հիվանդների և բժիշկների կողմից  երկար սպասված ցողունային բջիջների փոխպատվաստումը:

Նրա խոսքերով՝ այս վիրահատությունից հետո վստահ կարող են ասել, որ ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներն այլևս ստիպված չեն այդ նպատակով այլ երկրներ մեկնելու:

Իսկ թե ինչու են ընտրվել այս երկու հիվանդները, Սմբատ Դաղբաշյանը հայտնեց, որ քիմիաթերապիայի բազմաթիվ կուրսերից հետո էլ միելոմայով տառապող երկու հիվանդների մոտ հիվանդությունը կրկնվել է:

«Այդ հիվանդների մոտ ցուցված էր ցողունային բջիջների փոխպատվաստում, և Գերմանիայի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում ընտրեցինք նրանց, քանի որ փոխպատվաստումը միակ շանսն է, որպեսզի նրանք կարողանան երկարացնել իրենց կյանքը»,- ասաց պրոֆեսոր Դաղբաշյանը:

Նիկոլաուս Կրյոգերն էլ նշեց, որ այս մեթոդն ամբողջ աշխարհում արյան հիվանդությունների, մասնավորապես, լեյկոզների բուժման համար իրականացվող նորարարական մեթոդ է և օգտագործվում է արյան չարորակ հիվանդությունների բուժման գործընթացում:

«Բուն փոխպատվաստման պրոցեսն իրականում այնքան էլ կարճ չէ, դա կարող է տևել ամիսներ։ Այսօր մենք առաջին քայլը կատարեցինք։ Չնայած ընթացքում կլինեն բարդություններ, բայց կարծում եմ, որ ամեն ինչ հնարավոր կլինի հաղթահարել։ Սերտ համագործակցություն ենք սկսել Հայաստանի արյունաբանական կենտրոնի հետ, այն շարունակական բնույթ է կրելու»,- ասաց գերմանացի պրոֆեսորը:

Սմբատ Դաղբաշյանն էլ ավելացրեց, որ այսօր վստահ կարող են ասել՝  հիվանդը, որը մտնում է Արյունաբանական կենտրոն, կստանա այն նույն բուժումը, ինչ նա կստանար` ընդունվելով Համբուրգի Էպենդորֆ համալսարանական կլինիկա։ 

Նշենք, որ վիրահատված հիվանդներից մեկը Արցախից է (50 տարեկան), մյուսը՝ Հայաստանից (62 տարեկան):

Սմբատ Դաղբաշյանը նշեց՝ երբ 50- ամյա Էլմիրային մինչ փոխպատվաստումը հարցրել է, թե ինչ արդյունք է ուզում տեսնել, պատասխանել է. «Ես չեմ ուզում երկար ապրել, ուզում եմ այն ժամանակաշրջանը, որ պետք է ապրեմ, լինեմ առողջ և զգամ կյանքն այնպես, ինչպես կա: Եւ այդ կյանքն ապրեմ իմ ընտանիքի հետ: Այսինքն՝ հիվանդը ոչ թե ժամանակի, այլ կյանքի որակի բարձրացման խնդիր դրեց»,- ավելացրեց Դաղբաշյանը:

Մյուս հիվանդի կինը՝ Գոհար Դավթյանն էլ նշեց, որ թեև ամուսնուն թանկարժեք դեղորայքով հնարավոր է եղել բուժել բայց հետո հիվանդությունը կրկնվել է և պետք էր ոսկրածուծի փոխպատվաստում իրականացնել:

«Առողջ թիմ է հավաքվել և ես վստահում եմ հայ բժիշկներին, Աստված տա, որ ամեն ինչ լավ լինի»,- ասաց տիկին Դավթյանը:

Նշենք նաև, որ պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերն այսօր հավաստագրեր հանձնեց այն բժիշկներին, որոնք վերապատրաստվել են իրենց կլինիկայում:

Սմբատ Դաղբաշյանը տեղեկացրեց, որ Հայաստանում փոխպատվաստման կարիք ունի տարեկան 60 հիվանդ: Այս տարվա ընթացքում հնարավոր է իրականացնեն 7–10 հիվանդի փոխպատվաստում։

Փոխպատվաստումն իրականացվում է մի քանի փուլով: Դրանում ներառվում է քիմիաթերապիայի նախապատրաստական անցկացումը, ոսկրածուծի ստիմուլյացիան, ցողունային բջիջների հավաքագրումը, դրանց մշակումը, սառեցումը, հիվանդների դեղորայքային նախապատրաստումը և արդեն ցողունային բջիջների փոխպատվաստման բուն գործընթացը: Թանկարժեք նյութերի և նորագույն սարքավորումների կիրառություն պահանջող այս գործընթացը կարող է տևել մինչև 1 ամիս:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}