ՀԱՄԱՑԱՆՑ

11:22 Հայաստան
Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում

Տաշիր ուղևորվող Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռն այսօր արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։

Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում են, որ ամեն ինչ կարգին է. «Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։

Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով»։ 

Նա նաև տեսանյութ է հրապարակել։ 

Գլխավոր նկարը արխիվային է

 

15:05 Հայաստան
Սիրուշոն մեկնում է Մոսկվա

Երգչուհի Սիրուշոն մեկնում է Ռուսաստան։ Ինսթագրամի իր էջում նա գրել է.

«Վաղը մեկնում ենք Մոսկվա, որտեղ ելույթներ ունեմ և հաղորդման հյուր եմ լինելու»։

Ավելի վաղ երգչուհին տեղեկացրել էր, որ հունիսի 2-ից համերգներով հանդես կգա ռուսաստանյան ութ քաղաքներում։

Համերգային շրջագայությունը կտևի մինչև հունիսի 16-ը ներառյալ։



 

 

13:34 Տարածաշրջան
Գոհար Ավետիսյանը ներկայացրել է տատիկի տան «ուղղիչ աշխատանքները»

Ռուսաստանում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ինսթագրամի իր էջում տատիկի մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարկել։

Նա ներկայացրել է, թե ինչպես է երեկոյան զգեստով, բարձրակրունկ կոշիկներով «հնազանդվում» տատիկի տան կարգ ու կանոնին, կատարում «ուղղիչ աշխատանքներ»։

«Գյուղում ուղղիչ աշխատանքները լավ ընթացան։ Հիմա ես կարողանում եմ պատրաստել տոլմա ու դարձել եմ տուն տանելու աղջիկ՝ պատրաստ ընտանեկան կյանքին»,-նշել է նա։

11:10 Հայաստան
Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի, իսկ դու ի՞նչ ես արել. Վարազդատ Հարությունյանը՝ Փաշինյանին

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է.

«Պապը 371 թվականին Ձիրավի ճակատամարտում հռոմեացիների աջակցությամբ պարտության է մատնել երկիրը նվաճած պարսկական զորքերին, ինչի շնորհիվ դարձել է հայոց թագավոր։ Իշխելով երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում՝ Պապը կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները:

Ըստ որոշ կարծիքների՝ Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի։
Իսկ դու ի՞նչ ես արել բացի երկիրը քաղաքական լուսանցքում թողնելուց, կտոր-կտոր հանձնելուց, բոլորին պառակտելուց ու սեփական ժողովրդիդ կանխորոշված պատերազմով սպառնալուց»:

17:52 Հայաստան
Անիտա Ավետիսյանի ու Դավիթ Հակոբյանի գեղեցիկ պարը

«Մոխրոտի երազներ» սերիաալում թոռնուհի կերպարը մարմնավորող Անիտա Ավետսիյանն ինսթագրամի իր էջում գեղեցիկ պարի տեսանյութ է հրապարակել, որտեղ վալս է պարում նույն սերիալում պապի կերպարը մարմնավորող հայտնի դերասան Դավիթ Հակոբյանի հետ։

«Քանի որ անցած մեր հոլովակը հավաքել էր միլիոնավոր դիտումներ , որոշեցինք նկարել երկրորդ հոլովակը ձեզ համար: Պապ ու թոռ շատ ենք սիրում պարել»,-տեսանյութին կից գրել է Անիտան։



 

17:32 Հայաստան
Ավելի երջանիկ լինել չեմ կարող. Վաչե Թովմասյան

Հումորիստ, դերասան Վաչե Թովմասյանը, որի մասնակցությամբ Anora ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում, պատմել է իր էմոցիաների մասին։

««Անորա» ֆիլմը Կաննի կինոփառատոնի համաշխարհային պրեմիերայի ժամանակ արժանացել է 10 րոպեանոց ծափահարությունների:

Ավելի երջանիկ լինել չեմ կարող: Շնորհավորում եմ Շոն Բեյքերին: Շնորհակալ եմ ինձ վստահելու համար։

Շնորհակալ եմ երբևէ եղած ամենահիասքանչ դերասանական կազմին և անձնակազմին: Շնորհակալ եմ իմ ընկերներին, ընտանիքին և բոլոր այն մարդկանց, ովքեր օգնում և աջակցում են ինձ: Սիրում եմ բոլորիդ»,-գրել է նա ինսթագրամի իր էջում ու կարճ տեսանյութ հրապարակել ֆիլմի շնորհանդեսից։

11:02 Հայաստան
Լիլիթ Բլեյան. Արդեն մտքում ունե՞ք վաղվա ձեր ալիբին

Երգչուհի, երգահան, լրագրող Լիլիթ Բլեյանը գրում է.

«Հիշո՞ւմ եք, ձեր վարչապետը ՄԱԿ ի ԱԽ նիստի օրը հատուկ եթեր ունեցավ, որտեղ երկու անգամ շեշտեց, որ ԼՂ քաղաքացիական խաղաղ բնակչության համար որևէ սպառնալիք չկա։

Հիշո՞ւմ եք, որ Ադրբեջանը դրանից հետո մեզ բոլոր հարթակներից մեզ Նիկոլի այդ տեքստով էր պատասխանում։
Հիշո՞ւմ եք, որ դուք էդ ժամանակ էլ կանգնած էիք ձեր վարչապետի ու նրա "քաղաքականության" կողքին։ «Քաղաքականություն», որի միակ, բութ սցենարը միշտ նույնն է. ամեն ինչ ձախողել ու նույն պահին գտնել ուրիշ մեղավորի։ Մնացածը կանի բութ քարոզչությունը։ Դուք էլ կտաք էլիտար փաթեթավորումը։ Արդեն վարժ եք։

Դուք հասկանո՞ւմ եք, որ այդ օրվա և մյուս օրերի ձեր չընդվզելը և ձեր ընտրած քաղաքական թիմին վերաբերմունք չհայտնելը լեգիտիմացրեց Արցախի հետ կատարվածը։
Ի՞նչ ընդվզել, դուք ծաղրում էիք բոլոր ընդվզողներին ու տագնապի զանգ հնչեցնողներին։
Իսկ եթե գնանք մի տարի էլ հետ` բրյուսելյան արձանագրություններ։ Բայց ի՞նչ տարբերություն, թե ո'ր դրվագը. սցենարը միշտ նույնն է։

Հիմա նույնն եք անում։ Միշտ նույնն եք անում։

Խաղ է, հա՞, հավեսով խաղում եք։ Ստատուս է, հա՞, հումորով գրում եք։ Հասկանալո՞վ եք անում։ Մինչև վերջ հասկանո՞ւմ եք։

Ձեր վարչապետն արել է ու անում է ամեն ինչ, որ ձեր միջոցո'վ անի բոլոր ամենավտանգավոր քայլերը` բեմադրելով ձեր համաձայնությունը, ապագա արյունն ու ցավը հավասար լղոզելով բոլորիդ վրա։ Փորձված սցենար է։

Դուք էսօր ֆեյսբուքյան էլիտար ցինիզմ եք բեմադրում (գրիչը դե բնությունից տրված է), որ վաղը էդ նույն ցինիզմով ասեք` դե էսպես էլ պիտի լիներ։ Տեսել ենք, գիտենք։ Հիշում ենք։
Ու հա, հենց քեզ եմ ասում։ Տաղանդավորիդ ու հասկացողիդ եմ ասում։ «Պատերազմի կուսակցությանը» ծաղրելով` կանգնել եք վերջին տարիներին մեր երկիր չվերջացող պատերազմ բերողի մեջքին` հրեշտակի թևեր հյուսելով ձեր փետուրներից։

Արդեն մտքում ունե՞ք վաղվա ձեր ալիբին։ Էդտեղի՞ց է գոյության` ձեր էդ անհավատալի թեթևությունը»։

12:42 Հայաստան
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»

«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է.

«Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք մտածել, որ «դե նիկոլը ֆսյո ժը գործ անում ա էլի, չի թալանում, սարքում ա մարդը», պարզապես հիշեք, որ Կիրանցում 1,5 միլիոն դոլարանոց դպրոց են սարքել, որը սահմանազատումից հետո 50 մետր հեռավորության վրայա լինելու սահմանից, ու էտ դպրոց ոչ մի երեխա չի գնալու։

Երկիր «կառուցելու» փայլուն օրինակ։ Ի դեպ, հենց էս դպրոցի համար էր ասում՝ ծառեր տնկեք, որ չտենաք թշնամուն։

2023 թվականի երեսպաշտ ժաննա Անդրեասյանը ստատուս էր գրում ու նշում, որ գյուղում դպրոց է կառուցվում, որ գյուղը երբեք դպրոցի շենք չի ունեցել։ Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի գյուղը դպրոցի շենք չի ունենալու»։

11:42
44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտիչը կոնտրբաս էր նվագում. Հովհաննես Իշխանյան

Հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը գրում է. «Երեկ հրապարակում հնչեց 44-օրյայի ժամանակ անհայտ կորած Հայր Մկրտչի անունը՝ որպես Բագրատ Սրբազանի հոգևոր զավակ։

Հայր Մկրտիչը՝ աշխարհիկ անունը՝ Հովհաննես Կարապետյանը կոնտրբաս էր նվագում։


Անի Եղիազարյանը այս մեկ րոպեանոց ֆիլմում միակցել է Հայր Մկրտչի աշխարհիկ ու հոգևոր կյանքերը՝ Նարեկացու տեքստով, որը կարդում է Հայր Մկրտիչը։


Ֆիլմը ներկայացված է Ակն ընդ ականի «Անարդարության շրջան» մրցույթին»։
 

17:20
Լավ էլի, թարգեք, այնքան զզվելի է. Լուսինե Թովմասյանը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասին

Հայտնի մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանին դուր չի եկել լրագրողի հարցը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պայքարի մասին։

Հարցին՝ ինչո՞ւ չի մասնակցում սրբազան պայքարին, ի՞նչ դիրքորոշում ունի, նա պատասխանում է. «Լավ էլի, թարգեք, այնքան զզվելի է»։ 

Տեսանյութեր

էն ենթասպային ասեք, որևէ մեկին լակոտ ասելուց առաջ թող մի հայելի վերցնի, պահի իր դիմացը
13:31 27/05/2024

էն ենթասպային ասեք, որևէ մեկին լակոտ ասելուց առաջ թող մի հայելի վերցնի, պահի իր դիմացը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}