Եգիպտացի լրագրողները խնդրել են իրենց տանել Ծիծեռնակաբերդ
Եգիպտական «Air Cairo» ավիաընկերության դեպի Երևան առաջին կանոնավոր չվերթով Հայաստան է եկել եգիպտացի 5 լրագրող: Հունիսի 20-ից նրանք Երևանում են: Նրանք արդեն եղել են Գառնիում, Գեղարդում, Սևանում, Ծաղկաձորում, Էջմիածնում: Եղել են նաև Մատենադարանում:
Եգիպտացի լրագրողներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Լրագրողներին ուղեկցող Հակոբ Բերբերյանը Panorama.am-ին ասաց, որ նրանք իրենք են ցանկություն հայտնել անպայման լինել Ծիծեռնակաբերդում:
«Իրենք էին խնդրել, որ իրենց տանեինք՝ խոնարհվելու մեր զոհերի հիշատակին: Լավ տեղյակ էին Հայոց ցեղասպանության մասին»,- նշեց նա:
Լուսանկարները՝ Հակոբ Բերբերյան ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ