Մշակույթ 18:19 25/08/2017 Հայաստան

«Ես գիտեմ քո գրեթե ողջ երգացանկը». Նալբանդյանը շնորհավորել է Ազնավուրին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորական ուղերձ է հղել «Փառքի ծառուղում» Շարլ Ազնավուրի անունով աստղի բացման կապակցությամբ։ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ամերիկյան հայտնի «Variety» ամսագիրը հատուկ նյութ է նվիրել Շարլ Ազնավուրին, նրա գործունեությանը՝ զետեղելով մեծանուն արվեստագետին հասցեագրված շնորհավորանքներ: Ամսագրում տպագրվել է նաև ՀՀ ԱԳ նախարարի շնորհավորական ուղերձը, որում, մասնավորապես, նշվում է.

«Սիրելի՛ Շարլ,

Երկար ժամանակ է, ինչ գիտենք միմյանց: Ինձ բախտ է վիճակվել տարիներ շարունակ վայելելու քո ընկերությունը: Ես գիտեմ քո գրեթե ողջ երգացանկը, սակայն երբևէ քեզ չեմ ասել, որ ժամանակին ամեն առավոտ իմ օրը սկսում էի հենց այս երգով.

«Le matin je me lève en chantant
Avec des projets plein la tête
Comme si j’allais vivre cent ans …»
«Ամեն առավոտ ես արթնանում եմ երգը շուրթերիս,
Ու գլուխս՝ լի նոր ծրագրերով,
Ասես թե պիտի ապրեմ դեռևս ես հարյուր տարի...»

Այն ինձ նոր մղիչ ուժ էր հաղորդում և ոգեշնչում էր նոր ծրագրերի` «comme si j’allais vivre cent ans...» «ասես, թե պիտի ապրեմ դեռևս ես հարյուր տարի...»:

1999 թվականին նշանակվեցի Փարիզում Հայաստանի դեսպան, և այդ օրվանից ինձ բախտ վիճակվեց քեզ հետ միասին իրականացնելու բազում «formidable» «հիանալի» նախագծեր:

Ցանկանում եմ հիշատակել դրանցից մի քանիսը միայն.

2006 թվականի սեպտեմբերին Երևանի կենտրոնական հրապարակում ավելի քան հարյուր հազարավոր հյուրերի և Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահների ներկայությամբ կայացավ մի հրաշալի համերգ, որն իրապես վերածվեց հանրային մեծ տոնակատարության:

2007 թվականի փետրվարին Փարիզի «Գառնիե» Օպերայում կազմակերպվեց քո համերգը, որի ժամանակ 50 հայ մանուկներ կատարեցին «Քեզ համար, Հայաստան» ստեղծագործությունը․ այն նույն երգը, որը դու Սպիտակի երկրաշարժից հետո գրել և կատարել էիր 80 այլ համաշխարհային աստղերի հետ միասին՝ Հայաստանին օգնելու համար:

2011 թվականի սեպտեմբերին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ, Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հովանու ներքո տեղի ունեցավ քո համերգը վերանորոգված Օլիմպիայում:

Շա'րլ, դա այն նույն Օլիմպիան էր, որտեղ 50 տարի առաջ դու երգում էիր «Je m'voyais déjà en haut de l'affiche» «տեսնում էի արդեն անունս ազդագրերի առաջին տողերում»:

Սակայն, հավանաբար, անգամ դու չէիր կարող պատկերացնել, որ կես դար անց քո անունով ազդագիրը պատիվ է բերելու Օլիմպիային, ինչպես նաև աշխարհի այլ մեծ բեմերին ու թատրոններին:

Ցանկանում եմ մեջբերել ըստ Ֆոլկների` ամերիկյան ամենալավատես գրողի` Վիլիամ Սարոյանի խոսքերը, ով ինքն իր մասին ասում էր. «Ես հայ չեմ, ես ամերիկացի եմ: Ճշմարտությունն այն է, որ ես թե’ երկուսն եմ և թե’ ոչ մեկը: Ես սիրում եմ և’ Հայաստանը, և’ Ամերիկան ու պատկանում եմ երկուսին էլ, բայց ես ընդամենը երկրագնդի բնակիչ եմ, ինչպես նաև դուք` անկախ նրանից` թե ով եք»:

Շա'րլ, արդյո՞ք սա այն չէ, ինչ ինքդ քո մասին մատածում ես: «Ես հարյուր տոկոսով ֆրանսիացի եմ և հարյուր տոկոսով հայ»: Հավասարապես իրավամբ կարող էիր հավելել՝ «և հարյուր տոկոսով աշխարհի քաղաքացի»:

Ինչպես յուրաքանչյուր ազգ, այնպես էլ մենք՝ հայերս, հպարտ ենք մեր արմատներով, ինչը թերևս մեր պարագայում մի քիչ ավելի ընդգծված է՝ ելնելով մեր պատմությունից:

Ցեղասպանության արդյունքում աշխարհի ավելի քան հարյուրավոր երկրներով սփռված հայ ժողովրդի նվիրվածությունն իր արմատներին հարգանք է ոչ միայն մեր ինքնությանը, այլև բոլոր նրանց հիշատակին, «qui sont tombés pour entrer dans la nuit puisqu'ils étaient fautifs d'être enfants d'Arménie qui sont tombés pour entrer dans la nuit puisqu'ils étaient fautifs d'être enfants d'Arménie» «ովքեր ընկան, անէացան գիշերվա խավարի մեջ, և ում մեղքը այն էր միայն, որ զավակն էին Հայաստանի»:

Միայն մեծ անհատականությունները կարող են համարվել աշխարհի քաղաքացիներ, նրանք, ովքեր օժտված են համաշխարհային արժեքներ կերտելու ձիրքով և որպես հպարտության խորհրդանիշ ծառայել ինչպես իրենց ծագման, այնպես էլ իրենց «ընդունած» երկրին:
Եվ եթե, համաձայն «CNN»-ի և «Times»-ի հարցումների, դու ճանաչվել ես «Artiste du siècle»` «դարի արտիստ», եթե Ֆրանսիան քեզ հռչակել է «Ֆրանսիական երգի հայր», եթե Հայաստանը քեզ Ազգային հերոսի կոչում է շնորհել, ապա աշխարհասփյուռ հայերի համար դու այն այցեքարտն ես, որի շնորհիվ է նաև, որ մեզ ճանաչում են երկրագնդի տարբեր անկյուններում։

Հավանաբար ոչ բոլոր հայերը գիտեն, թե ով է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Այդուհանդերձ, համոզված եմ, որ աշխարհում չկա գեթ մեկ հայ, ով չիմանա, թե ով է Շարլ Ազնավուրը։ Եվ ոչ միայն հայերը։

Հիշում եմ այն օրը, երբ մենք միասին մտանք հեռավոր Սամարղանդի շուկան. հավանաբար «հարյուր» տարեկան մի մարդ, ով իր մեծ կաթսայի դիմաց գետնին նստած ավանդական փլավ էր վաճառում, հանկարծակի բացականչեց․ «Ես ճանաչում եմ քեզ․ դու Ազնավուրն ես, Շարլ Ազնավուրը։ «La Boheme»-ը քո երգն է»։

Սիրելի՛ Շարլ,

Համոզված եմ, որ տարբեր տարիքի, ծագման և աշխարհայացքի տեր մարդիկ՝ տարբեր երկրներից և աշխարհամասերից, իրենց նմանեցրել են քո երգերի և ֆիլմերի հերոսներից որևէ մեկին։ Նրանց բոլորին միավորում է քո արվեստի հանդեպ տածած հիացմունքը։ Քո կյանքն ինքնին մի հրաշալի ֆիլմ է՝ լուսավոր և լի սիրով, մարդասիրությամբ ու տքնաջան աշխատանքով։

Բոլորս ենք ցանկանում, որ այս ֆիլմը հարատև լինի և որ գլխավոր հերոսն ամեն առավոտ`

«se lève en chantant
avec des projets plein la tête».
«արթնանա երգը շուրթերին,
և գլուխը՝ լի նոր ծրագրերով»

Եվ որ միևնույն երիտասարդական եռանդով սեր սերմանի մարդկանց հոգիներում, մեր հոգիներում։

Սիրելի՛ Շարլ, շնորհավորում եմ Հոլիվուդյան «Փառքի ծառուղում» քո անունով աստղի բացման կապակցությամբ»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:31
Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր...
Աղբյուր` Panorama.am
22:51
Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
«Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել, այն ժողովուրդը, որը Հայաստանի Հանրապետություն է պահել, սահման է...
Աղբյուր` Panorama.am
22:17
Կիրանցի պատգամավորը Փաշինյանի մոտից դուրս գալուց հետո, «Տեղի է ունենաում սարսափելի բան»
Նիկոլ Փաշինյանի հետ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտից հետո կիրանցի կանայք արտասվելով, հուզված դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ՝...
Աղբյուր` Panorama.am
22:06
Անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել. Իվետա Տոնոյան
ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու...
Աղբյուր` Panorama.am
21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}