Տարեկան 19 մլն նորածին յոդի պակաս ունի
Ամբողջ աշխարհում ամեն տարի նորածին երեխաների 14 տոկոսը, իսկ դա մոտավորապես 19 մլն է, բախվում է լուրջ խնդրի: Խոսքը յոդի դիֆիցիտի մասին է:
Հղիության ընթացքում կնոջ, ապա երեխայի կյանքի առաջին ամիսներինում նրա օրգանիզմում առկա յոդի անբավարարությունը կարող է հանգեցնել գլխուղեղի ախտահարման, ինչպես նաև նրա ինտելեկտուալ հնարավորությունների էական նվազեցմանը:
ՄԱԿ պաշտոնական էջի փոխանցմամբ, հրապարկված զեկույցի համաձայն ռիսկի խմբի երեխաներից ամեն չորրորդն ապրում է Հարավային Ասիայում:
«Դա ոչ թե առանձին ընտանիքների, այլ պետությունների խնդիր է: Չէ՞ որ իտելեկտի պակասը բացասաբար է ազդում երկրի ինտեկելտուալ պոտենցիալի վրա, հետևաբար՝ նաև սոցիալական ու տնտեսական զարգացման վրա»,-նշում են ՄԱԿ-ում:
Կարևոր է գիտակցել, որ յոդի պակասի դեմ կարելի է պայքարել: Հիմնական լուծումը կերակրի մեջ յոդացված աղի օգտագործումն է:Այն հղի կանանց ու երեխաներին օգնում է ստանալ օրգանիզմի համար անհրաժեշտ քանակությամբ յոդ: Նման աղն անվտանգ է և հենց այն պետք է օգտագործվի կերակուր պատրաստելիս:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կոչ է անում անում անհապաղ քայլեր ձեռնարկել վտանգը նվազեցնելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան