Մանուել Պետրոսյանը պայքարում է հաղթողի կոչման համար
Իսպանիայում ավարտին է մոտենում Սիտջես խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 41 երկրի 183 շախմատիստ: Մրցաշարի մասնակիցների թվում են հանրահայտ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը, Դմիտրի Անդրեյկինը, Էռեստո Ինարկիևը, Կրիշնան Սաշիկիրանը և մի շարք այլ գրոսմայստերներ:
Կայացած 7 տուրերից հետո Հայաստանի ներկայացուցիչ Մանուել Պետրոսյանը, Կրիշնան Սաշիկիրանը և Ալոնսո Ռոսել Ալվարը վաստակել են 6-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
5 շախմատիստ, որոնց թվում են ֆավորիտներ Վասիլի Իվանչուկը, Դմիտրի Անդրեյկինը և Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, առաջատարներին զիջում են կեսական միավորով: Մրցաշարի 8-րդ տուրում Մանուել Պետրոսյանի մրցակիցը կլինի Վասիլի Իվանչուկը: