Ազատ ոճային ըմբիշները հավաք են անցկացնում Օլիմպավանում
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանիները այսօրվանից հավաք են անցկացնում «Օլիմպավանում», գրում է ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մեծահասակների համար սա վերջին հավաքն է՝ մինչև Եվրոպայի առաջնությունը:
Այնտեղից մեր ընտրանին ապրիլի 6-ին կմեկնի Ռումինիա: Նրանց հետ, մինչև ապրիլի 5-ը, համատեղ հավաք են անցկացնում նաև երիտասարդ ըմբիշները:
Վերջիններս արդեն ապրիլի 10-22-ը հավաքի կլինեն Ծաղկաձորում, որից հետո ապրիլի 23-27-ը կմեկնեն Բելառուս՝ միջազգային մրցաշարի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին