Քաշմիրում իրավիճակի լարման պատճառով Պակիստանն արգելել է հնդկական ֆիլմերը
Իսլամաբադը նախօրեին հայտարարել է, որ արգելելու է հնդկական ֆիլմերի ցուցադրումը Պակիստանում՝ Քաշմիրում երկու միջուկային երկրների միջև լարվածության պատճառով։ Այս մասին գրում է RT-ն։
«Ոչ մի հնդկական ֆիլմ չի ցուցադրվի ոչ մի պակիստանյան կինոթատրոնում: Դրամաներ, կինոնկարներ և հնդկական նման բովանդակությունն ամբողջովին կարգելվի Պակիստանում», - այս մասին թվիթերում գրառում է կատարել Պակիստանի վարչապետի խորհրդական Ֆիրդուս Աշիկ Ավանը:
Հիշեցնենք, որ օրերս Հնդկաստանը չեղարկեց Սահմանադրության 370-րդ հոդվածը, որը հատուկ կարգավիճակ էր տալիս Ջամու և Քաշմիր շրջանին, որը թույլ էր տալիս ունենալ առանձին սահմանադրություն, պետական դրոշ ու ինքնավար ներքին կառավարում։
Արձագանքելով լուրին՝ հնդիկ կինոռեժիսոր Աշոկե Փանդիտն ասել է, որ «դա Պակիստանի կորուստն է»:
«Տարբերություն չկա պակիստանցիները դիտում են մեր ֆիլմերը, թե ոչ: Կարծում եմ, երկրի ներքին անվտանգությունն առաջնային է»,-ասել է Փանդիտը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան