Գրականության ոլորտի Նոբելյան դափնեկիրները
Շվեդական ակադեմիան 2018 թվականի գրականության ոլորտի Նոբելյան մրցանակը հանձնել է լեհ բանաստեղծուհի Օլգա Տոկարչուկին, իսկ 2019-ինը՝ ավստրիացի գրող Պետեր Հանդկեին:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Տոկարչուկը ստացել է մրցանակը «պատմողական երևակայության համար, որը հանրագիտարանային կրքով ներկայացնում է սահմանների որպես կյանքի ձև», իսկ Հանդկեն՝ «աշխատանքի համար, որը հետազոտել Է մարդկային գոյության սահմաններն ու առանձնահատկությունները»:
Հիշեցնենք, որ այս տարի ընտրվել է երկու դափնեկիր, քանի որ անցած տարի սեռական ոտնձգությունների պատճառով սկանդալի ֆոնին Շվեդական ակադեմիան գրականության ոլորտում չէր հանձնել մրցանակ։
Պարգևատրման արարողությունը կկայանա Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ շվեդ ձեռնարկատեր և գյուտարար Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: Յուրաքանչյուր մրցանակի գումարն այս տարի կազմում է 9 միլիոն շվեդական կրոն՝ ավելի քան 900 հազար դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Նոբելյան մրցանակակիրը Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի առաջին դափնեկիրն է
- Լիթիում-իոնային մարտկոցներ մշակողներն արժանացել են Նոբելյանի մրցանակի
- Բուքմեյքերները Ջորջ Մարտինին ընդգրկել են Գրականության Նոբելյան մրցանակի թեկնածուների ցանկում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին