Մշակույթ 16:50 20/12/2019 Հայաստան

Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահի անմխիթար վիճակը չի հուզում քաղաքապետարանին

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցասրահում, որը բացվել է 2013 թվականին Երևանում՝ «Հայ Արտ» մշակութային կենտրոնի տարածքում, այսօր անմխիթար վիճակում է, վտանգված են ցուցանմուշները: Panorama.am-ի հետ զրույցում ցուցասրահի վարիչ Իրինա Իսաբեկյանն ասաց, որ 2014 թվականից ցուցասրահը վատ վիճակում է, սակայն տարիների ընթացքում էլ ավելի է վատթարացել:

«Երբ  այնտեղ բացվեց ցուցասրահը, այն վերանորոգված չէր, կոսմետիկ աշխատանքներ էին տարվել: Տարբեր տարիներին դիմել ենք մեր ղեկավարությանը, քաղաքապետարան, ասում են՝ ֆինանսներ չունենք վերանորոգման համար»,-նշեց նա:

Ի. Իսաբեկյանի խոսքով, ցանկացել է հանդիպել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, սակայն նրան ընդունել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը. «Բացատրեց, որ բոլոր թանգարաններն էլ նույն վիճակում են: Բայց, չեմ կարծում, որ նման վիճակ կլինի, ահավոր վիճակ է մեզ մոտ:  Էդուարդ Իսաբեկյանը հայրենասեր, արվեստին նվիրված մարդ էր, 20 տարի Ազգային պատկերասրահի տնօրենն է եղել, շատ բան է արել մշակութային օջախի համար, շատ աշխատանքներ է բերել: Չէի կարծում, որ նման վերաբերմունք կլիներ: Չգիտեմ՝ ինչով բացատրեմ»:

Ցուցասրահի վարիչն ասաց, որ դիմել է նաև նախկինում՝ մշակույթի նախարարությանը, հիմա՝  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ասել են, որ անզոր են, այն քաղաքապետարանի ենթակայության տակ է:

«Բայց արվեստն այնպիսի բան է, որ պետք է բոլոր օղակներով անդրադառնալ խնդիրներին: Մեզ կոնկրետ  պետական այդ կառույցներից որևէ մեկը չի զանգել ու ասել, որ հանգիստ եղեք, այս տարի կվերանորոգվի: Կոնկրետ պատասխան չկա: Ասում են՝ ամբողջ  «Հայ Արտ»-ի շենքը պետք է վերանորոգեն: Բայց ի՞նչ կապ ունի ցուցասրահի հետ, ամենավատ վիճակում մեր սրահն է: Իսկ այդ շենքն ամբողջությամբ, որը Ջիմ Թորոսյանն է նախագծել, շատ  գեղեցիկ է, արվեստի համար շատ լավ կաշխատի», -նշեց Ի. Իսաբեկյանը:

Նա ասաց, որ կոնկրետ վերանորոգման կարիք ունի տանիքը, երբ եղանակն անձրևային է լինում, ամբողջությամբ կաթում է: Այժմ աշխատանքները շատ խիտ դասավորվածություն ունեն, կաթացող տեղերից տեղափոխել են առավել անվտանգ հատված:

«Իսաբեկյանի որդին՝ Արամ Իսաբեկյանը, քաղաքին նվիրել է 28 կտավ: Մեկ աշխատանք էլ մենք ենք ցուցադրության համար ներկայացրել, Ազգային պատկերասրահը Իսաբեկյանից 4 նկար էր տվել ցուցասրահին, սակայն այս վիճակի պատճառով իրենց նկարները  վերադարձվեցին: Հիմա ցուցասրահում 29 նկար է ներկայացված: Նկարները քաղաքինն են, տերը քաղաքապետարանն է, իրենք չէ՞ պետք է հետևեն այդ ամեն ինչին: Անելանելի վիճակ է, ուղղակի արհամարհանք»,- ասաց Ի. Իսաբեկյանը:

change.org կայքում՝ «Պահպանել Էդուարդ Իսաբեկյանի ժառանգությունը» պահանջով, խնդրագիր կա տեղադրված. «Շենքի անմխիթար վիճակի մասին բազմիցս դիմումներ են ներկայացվել թե՛ անմիջական ղեկավարությանը, և թե՛ քաղաքապետարան: Մինչ այսօր որևէ դրական արձագանք դրանք չեն գտել: Անձրևաջրերը շարունակում են ներթափանցել ցուցասրահ, պատերից և առաստաղից ծեփը թափվում է, վտանգված են Էդուարդ Իսաբեկյանի կտավները: Կոչ ենք անում բոլորին անտարբեր չմնալ այս խնդրի հանդեպ և պահանջում ենք պատկան մարմիններից հիմնովին զբաղվել Ջիմ Թորոսյանի նախագծած շենքի վերանորոգմամբ՝ փրկելով Էդուարդ Իսաբեկյանի ժառանգությունը»:

Ի. Իսաբեկյանի խոսքով, Արամ Իսաբեկյանն իր միջոցներով մի քանի անգամ վերանորոգել է այն աշխատանքները, որոնք դրանց կարիքն ունեցել են: Ցուցասրահն ակտիվ մասնակցում է Երևանի մշակութային կյանքին, Իրինա Իսաբեկյանի նախաձեռնությամբ ցուցասրահում կազմակերպվում են ցուցահանդեսներ, դասախոսություններ, հանդիպումներ, որոնք միտված են նպաստելու հայրենասեր նկարչի արվեստի հանրահռչակմանը, բացահայտմանը: Տարեցտարի ցուցասրահի այցելուների թիվն ավելանում է, ընդգրկված է երևանյան լավագույն մշակութային օջախների տասնյակում:

«Այնպես չէ, որ բացիթողի վիճակ է: Ինչ արվել է, մեր միջոցներով է արվել»,- ասաց Իրինա Իսաբեկյանը:

Լուսանկարները՝ Արամ Իսաբեկյանի և «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահի ֆեյսբուքյան էջերից: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիմացն ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}