Ողբերգական դեպք Երևանում. բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, ապա մյուս երեխայի հետ ինքը նետվել
Այսօր առավոտյան սարսափելի դեպք է տեղի ունեցել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
ԱԻՆ-ից հայտնում են՝ մայիսի 5-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Նշենք, որ ԱԻՆ-ից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան