Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը, ինչպես գրում է վրացական Առաջին Ալիքը, թարմացվել է կառավարության հատուկ կայքում:
Տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 604 դեպքից բուժվել է 240 պացիենտ:
Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 9 անձ:
Միևնույն ժամանակ, Վրաստան բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ:
4887 քաղաքացի գտնվում է կարանտինում, իսկ ստացիոնար դիտարկման տակ է 500 պացիենտ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան