Աշխարհում կորոնավիրուսրի զոհերի թիվը գերազանցել է 250 հազարը
Նոր տեսակի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 252.425-ի՝ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով։
Հետազոտական կազմակերպության տվյալներով՝ մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում (գրեթե 68.4 հազար), Իտալիայում (29 հազար), Իսպանիայում (մոտ 25.3 հազար), Մեծ Բրիտանիայում (28,8 հազար) և Ֆրանսիայում (24, 9 հազ.):
Մինչ օրս 3,5 միլիոն մարդ ախտորոշվել է կորոնավիրուսով: Վարակման դեպքերի մեծ մասը՝ 1,176,905, հայտնաբերվել են Միացյալ Նահանգներում: Այս մասին գրում է Tass-ը։
Այնուհետև վարակի թվով հետևում են Իսպանիան (217.466), Իտալիան (211.938) և Մեծ Բրիտանիան (191.831):
Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսային հիվանդության բռնկումը գրանցվել է 2019-ի վերջին Չինաստանում և տարածվել գրեթե ողջ երկրներում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ