Մետրոպոլիտենի գնացքներն ամեն օր ախտահանվում են
Պարետի որոշմամբ՝ հանրային տրանսպորտի աշխատանքի համար շարունակում են գործել աշխատանքի հատուկ կանոններ:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի մետրոպոլիտենը ևս աշխատում է սահմանված ժամանակացույցով ու անվտանգության կանոնների պահպանմամբ:
Առավոտյան ժամը 7-ին բոլոր գնացքներն արդեն իսկ ախտահանված դուրս են գալիս գիծ: Վագոններում տեղադրված են ալկոգելի սրվակներ:
Ախտահանվում են նաև կայարանային տարածքները. ընդհանուր՝ 10 կայարան՝ մինչև 15000 քմ տարածքով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը