![](https://panorama.am/news_images/796/2387514_1/f5f941eca86e32_5f941eca86e72.thumb.jpg)
Սիրիայում հարվածներ են հասցվել Անկարայի աջակցությունը վայելող հանցավոր խմբավորումների նավթապահեստարաններին
Համացանցում հրապարակվել են կադրեր, որոնցում երևում են Սիրիայի և Թուրքիայի սահմանին հուժկու հարվածները: Բարձր պայթյունները հնչել են երեկ երեկոյան: yandex.ru-ի հաղրդմամբ, կատարվածի մասին տեղեկություններ է հաղորդում Սիրիայի հետախուզությունը, որին հղում է անում «Русская весна»-ն։
Նշվում է, որ պայթեցվել են Անկարայի աջակցությունը վայելող հանցավոր խմբավորումների նավթապահեստարանները, նաև երկու երկրների սահմանին մոտ գտնվող ավտոցիստեռնները: Հրապարակման հեղինակները պնդում են, որ հարվածները հասցվել են ինքնաթիռից, սակայն վերջինիս պատկանելությունն առայժմ անհայտ է: Այդ իրադարձություններից քիչ առաջ մոտակայքում արձանագրվել են ԱՄՆ-ին պատկանող MQ-9 Reaper ԱԹՍ-ներ, որոնք հետախուզական թռիչքներ են իրականացրել:
Նախնական տվյալներով, հենց ամերիկյան կողմն է գրոհել վառելիքի պահեստները Հալեպ նահանգում: Թուրքամետ խմբավորումները նավթ են գնում քուրդ-արաբական SDF խմբավորումից, ինչից հետո վառելիքը մատակարարվել է Իդլիբի տարբեր թեժ գոտիներ և անմիջականորեն Թուրքիա:
Տեղեկություններ կան մեկ զոհի և մի քանի վիրավորի մասին, ևս 6-ը համարվում են անհետ կորած:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)