20:25 18/11/2020 Հայաստան

«Նիկոլը պետք է գնա». Հանրահավաք՝ Ազատության հրապարակում

20։20
Հարթակում կանգնած էին կուսակցության ղեկավարներ՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանն ասաց. «Այսօր հատուկ քաղաքական ելույթներ չեղան, կուսակցությունների ներկայացուցիչները չխոսեցին,  որպեսզի պարզ դառնա, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը քաղաքական կուսակցությունների պահաջը չէ միայն։ Այստեղ կանգնած ամեն մեկը  իր ձայնի, բացականչության տերն է։
Հիմա միաբերան նույնն բանն եք ասում, ժողովուրդ՝ «Նիկոլ, հեռացիր»»։
Գ. Մանուկյանն ասաց, որ այստեղ կհավաքվեն նոյեմբերի 21-ին 14։00-ին։ Մինչ այդ ժողովուրդն ազատ է իր գործողություններում, ամեն մեկը ցանկացած վայրում, իր աշխատանքի վայրում կարող է նույն բանն ասել՝ «Նիկոլը պետք է գնա»։

20․16 
ՔԾ մեկ տասնյակից ավելի մարդու նկատմամբ  քրեկան գործ է հարուցել։ Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում տեղեկացրեց  ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:


««Հանցանքը»  ո՞րն է, ո՞ր հանրահավաք են կազմակերպում  հայրենիքը թուրքացնելու դեմ։ Թող իշխանությունը լավ իմանա ,քանի քրեական գործ պետք է  թող հարուցի, բայց Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,-ասաց նա։

Ելույթը մի պահ  ընդհատվեց,այնուհետև Մանուկյանը հայտարարեց․ «Նիկոլ դեմքը փակած պրովոկատորներ ես ուղարկում հա։ Մենք բաց դեմքով ենք կանգնում»։

Գեղամ Մանուկյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ կհավաքվեն շաբաթ օրը ։  

20։11
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն ասաց, որ Հայաստանում անիշխանություն է, Հայաստանը չունի պատասխանատու իր ժողովրդի մասին հոգ տանող, անվտանգության մասին մտածող վարչապետ։
«Դավաճա՞ն է արդյոք Փաշինյան Նիկոլը, ստախո՞ս է արդյոք Փաշինյան Նիկոլը»,- դիմելով ժողովրդին՝ հարցրեց Ռ.Մխիթարյանը։
Արձագանքը եղավ՝ «այո, այո»։

«Դերասան, փոխանակ ծնկի իջնեիր, ներողության հայցեիր բոլոր որդեկորույս մայրերից,  հելել ու հաթաթա ես տալիս, ասում ես՝ հնար չկար։Ես ձեր փոխարեն, ստահակներ, ծնկի եմ գալիս ու ներողություն խնդրում բոլոր որդեկորույս մայրերից»,- ասաց նա։

Ռ.Մխիթարյանն իր ելույթում անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկի հայտարարությանը ԱԺ դռների բռնակները փչացնելու մասին. «Վերջերս իմացանք, որ Ազգային ժողովի բռնակները շատ ավելի մեծ դերակատարություն ունեն հայապահպանության գործում, քան մեր Զինված ուժերը։ Ուրեմն տիկին, որ ասացիր՝ չեք ամաչում...։ Շուշիի եկեղեցու պղծված քարերին նայելով՝ չեք ամաչում, Քարվառաճում տներն այրող, Հայաստան գաղթող մարդկանց աչքերին նայելով՝ չեք ամաչում։Ձեր մեջ կան արժանապատիվ պատգամավորներ,  հիմա դուխ չեն անում հելնեն ու դուռը շխկացնեն, ասեն՝ այս մարդը մեզ 2,5 տարի խաբել է։ Չունեք դուխ»։

«Այդ  5000 զոհն ամեն օր քո աչքերի առաջ են գալու, Փաշինյան Նիկոլ։ Կորոնավիրուսի զոհերն ամեն օր գնալով ավելանում են։ Միայն այս տարվա մեջ 7000 հայի օջախ ես մարել»,- նշեց նա։

Նա դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց. «Մենք քեզ թողնենք, որ դու գնաս, հայրենիքի մասին բանակցե՞ս։ Քո համար բանակի ամենակարևոր ձեռքբերումը կլուբնիկն էր, քանի՞ «Բայրաքթար» խփեցիր կլուբնիկով: Նիկոլ, դու այս 2.5 տարում միայն մեծացրել ես ատելությունը»:

19։54
Էս տականքները կեղծ լուր են տարածել,թե իբր Նաիրա Զոհրաբյանը  կաթվածով տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ։ Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց  ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը.
«Ես բացարձակապես առողջ եմ։ Իսկ նրանք, ովքեր ստատուսի տակ գրել էին, հլը մի հատ էլ թող մեռնի, բոլորիդ մաղթում եմ ձեր գրածը։ Իմ էներգետիկան բավական ուժեղ է»։

Անդրադառնալով իր ելույթի հիմական մասին, պատգամավորն ասաց․
«Հնարավորություն էր տվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որպեսզի   ԱԺ-ում քննարկենք  Արցախը թուրքի առաջ ծնկի բերած Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մենք ձեզ հորդորեցինք չգալ, չշրջափակել ԱԺ-ն, որպեսզի «Իմ քայլ-ի պատգամավորները հանգիստ առանց վախենալու գան ԱԺ։ Եկան և բնականաբար խոսակցությունը չստացվեց։  Պատգամավորներից մեկին Արցախից, Շուշիից առավել շատ հետաքրքրում է ԱԺ դռներից մեկի կոտրված բռնակը»։ 

«ՌԴ նագահի համար գուցե Նիկոլը դավաճան չէ, ավելին ասեմ, Ադրբեջանի և Ալիևի համար Նիկոլը ազգային հերոս է և այդպես է։ Ես չեմ բացառում, որ Ադրբեջանի խորհրդարանում սկսվի մի գործընթաց՝ նիկոլ Փաշինյանին հերոսի կոչում տալու , քանի որ ինչ ուզում էր Ալիևը 30 տարի, Նիկոլ Փաշինյանը տարավ  և մատաղ արեց։ Նիկոլ Փաշինյանը դավաճան է հայ ազգի համար»,- հավելեց Զոհրաբյանը։

19։30

Հեշտ չէր Շուշին նվաճել և անհնարին էր Շուշին տալ։ Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում ասաց ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը։

«Նիկոլը 2․5 տարում  բացարձակապես  հեղինակազրկեց  հերոսականությունը, փոխարենը դնելով հակահերոսի և գլխատեց բանակը։  Եվ դա սկսվեց այն օրերից, երբ կատվազգիներից մեկին  դրեց կրության նախարար։  Այդ կրթության նախարարն արմատախիլ էր անում հայն ու հայկականը։ Փորձում էր ամեն ինչ տանել դեպի թուրքական բարեկամություն  և թուրքական մտերմություն»,-ասաց Սրապիոնյանն ու հավելեց․

«Աշխարհում կա մի ժողովուրդ , որն ամենալավն է ճանաչում թուրքին և դա դժբախտաբար մենք ենք ։ Ովքեր այսօր մանիպուլացիա են անում, թե դուք պատերազմ եք ուզում, թող ականջներին օղ անեն՝ աշխարհում ամենաշատ խաղաղություն ուզողը հայ ժողովուրդն է, որովհետև բռնությամբ որևէ մեկն այնքան արյուն չի տվել, որքան մենք։ Եվ տվեցինք այսօր ՝ ապաշնորհության, անընդունակության և խելապակասության պատճառով։ Ես ձեզ ասում եմ, այս խելացի, իմաստուն, աշխարհը զարմացրած  ժողովրդին ղեկավարելու համար Նիկոլ Փաշինյանի ուսերը շատ էին վտիտ, շատ էին թույլ  և նա չպիտի փորձեր ղեկավարել այս ժողովրդին»։

19։14
«Հեռացիր, որ գա մեկը , ով արժեք ունի խոսքով, հարգանք ունի , որ կարող է բանակցել, կարող է խոսել , կարող է քո կոտրած ձեռքով ստորագրած արձանագրությունից հնարավորինս օգուտ քաղել ։ Դու միշտ քանդում ես, փորձիր քանդածը վերականգնել»,- այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

18։54
ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանն իր ելույթում ասաց, որ 2,5 տարի Նիկոլ Փաշինյանը մարդկանց բանակությունը փորձել է բթացնել։

«Համոզված եմ, որ բանակությունը դեռ մնացել է ժողովրդի մեջ։ Տարածում են՝  պատերազմը վերաջացել է, երկիրը զարգացնենք։...

Թուրքական զորքը Ադրբեջանում է, տուրի՞ստ են եկել։  Պարսկական զորքը  սահմանի վրա է, ռուսական զորքը՝ Ղարաբաղում։ Պարզ չի՞, որ այստեղ կաթսա է եռում, պարզ չի՞, որ այս տարածաշրջանը կարող է պայթի, որ Հայաստանը կարող է դառնալ մեծ պետությունների պատերազմի թատերաբեմ։ Այս պայմաններում մենք այս վարչապետի՞ն էինք արժանի, որ 2,5 տարում բան չարեց։

Միայն շոուներ է անում։ Բոլորս մեղավոր ենք, ինքն անմեղ է։ Քանի կար բանակցություն, կռիվ չկար։ Վիժեցրեցիր բանակցությունները, կռիվ բերեցիր ժողովրդի գլխին։ Հիմա ո՞ւմ հետ ես գնալու բանակցես։ Ալիևի հե՞տ։ Նա քո հետ կբանակցի՞։ Պուտինի հետ պե՞տք է գնաս բանակցես։ Պուտինի երեկվա դրած դիագնոզը կարդացի՞ք, լսեցի՞ք։

Հիմա Զինված ուժերի բարեփոխումների մասին է  խոսում։ Տո քո համար  բարեփոխումը մայկա-տռուսիկ-կլուբնիկն էր։ Դե բարեփոխեիր բանակը։ Դու բանակից ի՞նչ գիտես։
Երեկ փրկիչի սինդրոմի մասին որ ինքն էր խոսում, թող մոռանա, ինքը փրկիչ չէ, ինքը կործանիչ է»,- ասաց Ա. Խաչատրյանը։

«Նիկոլ դավաճան», «Նիկոլ դավաճան»՝ արձագանքեցին հավաքված քաղաքացիները։

18։26
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանն ասաց. «Վարչապետը շարունակում է  պառակտումը մեր երկրում, հայությանը բաժանել խմբերի։ Մենք դա թույլ չենք տալու։ Առաջին քայլը պետք է լինի՝ հեռանա վարչապետը։ Դուք եք բերել նրան, դուք էլ պետք է հեռացնեք։

Մենք պետք է կարողանանք բարելավել մեր հարաբերություններն արտաքին աշխարհի հետ։ Դրա համար, այն մարդը, որը ստորագրել է կապիտուլյացիոն փաստաթուղթը, այդ մարդը չպետք է լինի։ Նոր մարդիկ պետք է սկսեն շփվել, բանակցել մեր ռազմավարական գործընկերների հետ։
Քաղաքական ուժերը ուզում են փոխել իրավիճակը, ունեն ճանապարհային քարտեզ, այն իրականացնելու համար պետք է Նիկոլ Փաշինյանը հեռանա։

Ձեր հետ միասին պետք է ձևավորենք ազգային համաձայնության կառավարությունն, այնուհետև լինի արտահերթ ընտրություններ։Պետք է համախմբենք ու լուծենք այս խնդիրը։ Մենք դա կարող ենք»։

ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկայնն ասաց. «ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պաշտոնապես նշեց, որ պատերազմի մեկնարկից 4 օր հետո Անվտանգության խորհրդի նիստում տեղեկացրել է երկրի բարձրագույն ղեկավարությանը, որ վիճակը լուրջ է, ռեսուրսները սահմանափակ են, պետք է քայլեր ձեռնարկվեն պատերազմը կանգնեցնելու համար։ Սիրելի համաքաղաքացիներ, ամեն մեկդ մեկ պահ պատկերացրեք՝ հոկտեմբերի 2, ամեն մեկդ եթե լինեիք երկրի ղեկավար, ձեզ բանակի հրամանատարն ասում է՝  լուրջ է վիճակը, պետք է լրջանալ, ամեն մեկդ 24 ժամ կլծվեիք աշխատանքին։ Հայաստանի վարչապետը հոկտեմբերի 8-ին հրապարակում է  տեսանյութ, նստած իր կաբինետից հեռախոսով զանգում է  առաջնագիծ ու հերթապահ սպաների, զինվորների հետ կատակում է, ռազմական գաղտնիքներ է հարցնում, սպաներն ու զինվորները չեն պատասխանում, նա էլ երեխայի պես ուրախանում է։ Սա է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի լրջությունն այդ լրջագույն պահին»։

Ազատության հրապարակում հավաքված են քաղաքացիներ, քաղաքականա գործիչներ, որտեղ  մեկնարկելու է ընդդիմադիր 17 քաղաքական ուժերի հանրահավաքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Հրապարակում հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը լրագրողներին ասաց, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը որևէ համախոհ չունի, եթե ունի էլ՝ նրա նման դավաճան ու ստահակ են։

«Նիկոլ Փաշինյանը քանի րոպե ավելի մնում է  վարչապետի պաշտոնում, այդքան տարածքներ, բնակավայարեր են հանձնվելու, այդքան մարդիկ զրկվելու են իրենց կացարաններից։

Այն մարդիկ, ովքեր ժամանակ փողոց էին փակել, իրենց հարց տան՝ արդյո՞ք պատվիրակել էին նրան հանձնել երկիրը, ծախել Շուշին։ Վերջին 100 տարում առաջին անգամ է, որ հայոց պետականությանը ծնկած է, կապիտուլացված է։ Դա արել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ չպետք է լինի։ Չկա մի քաղաքական ուժ Հայաստանում, ընդհուպ նախագահն է հասկացել, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել Հայաստանի վարչապետ»,- ասաց նա։ 

Ըստ Մ.Հակոբյանի, այլ բանակցող է պետք, որը նստի ու շատ բաներ կարող է շտկել։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}