Մշակույթ 10:48 14/04/2021 Հայաստան

Համո Սահյանի ծննդյան օրն է

«Մարդը տիեզերք է գնում ոչ թե երկրագնդի վրա տեղ չլինելու պատճառով, այլ պարզապես չի դիմանում երկրային ցավերին»։

Այսօր բանաստեղծ,  Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Համո Սահյանի (ի ծնե՝ Հմայակ Սահակի Գրիգորյան)  ծննդյան օրն է. 1914, Լոր, Սյունիքի մարզ։

Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր՝ Սահակի անվան առաջին մասի «ՍԱՀ» և ազգանվան վերջավորության «յան» համատեղումով։

Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։

1939-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող: Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։

1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։

Համո Սահյանի ստեղծագործությունների թեմատիկայի մաս է կազմում նաև Հայաստանը։
1972 թվականին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975 թվականին նա արժանանում է ՀԽՍՀ պետական մրցանակի։ Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները։ Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից: Սահյանի բանաստեղծություններում անձինք են համարվում անձրևը, ծառը, կայծակը, գետը, լիճը և այլն։

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

Համո Սահյանը մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։ Նրա աճյունը տեղ է գտել Կոմիտասի անվան պանթեոնում։1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:

«Բախտավոր բանաստեղծ է Համո Սահյանը. ընթերցողի սիրտը բաց է եղել նրա առջև, նրան սիրում են անդավաճան... Ասմունքողների սիրած բանաստեղծն է... Ինձ համար գաղտնիք է մնում, թե Սահյանն ինչպես է կարողանում հասարակ խոսակցության լեզվով բարդ ու խորունկ մտքեր բյուրեղացնել... Ինչպես է կարողանում «մաշված» բառերին առաջին գործածության թարմություն հաղորդել։ Ինչպես է բառերի վրա դնում իմաստային մեծ բեռ, և բառերը... թեթև ու վստահ տանում են իրենց բեռը... Խոսքի վարպետը գիտե իր գործը... Հ. Սահյանը նման էր իր պոեզիային, ինչպես իր պոեզիան իրեն...»,- ասել է  գրականագետ, թատերագետ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Հախվերդյանը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:41
Սուրեն Պետրոսյան. Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են
«Դրանից ավելի պրոբլեմատիկ և վատ սադրանք պատկերացնել հնարավոր չէ, չի կարելի այդ ձևով զբավել սեփական ժողովրդի հետ»,- Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հանրապետության հրապարակը բազմամարդ է. ՈՒՂԻՂ
Հանրապետության հրապարակն այս պահին բազմամարդ է։ 
Աղբյուր` Panorama.am
10:18
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ
«Շատ մարդկանց գիշերը խնդրելով, աղաչելով տուն եմ ուղարկել, ասել եմ, գնացեք, հանգստացեք, կհանդիպենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:16
«Ուսանող ոտքի». Դասադուլի ակցիա ԵՊՀ-ում
Բագրատ Սրբազանի կոչով այսօր վաղ առավոտյան «Տավուշն հանուն հայրենրիքի» շարժմանը միացած երիտասարդներն ակցիաներ սկսեցին Երևանի պետական...
Աղբյուր` Panorama.am
10:05
Եթե 600 հազար հայ երբևե զորակոչվեր 90-ականներից հետո, ապա, մենք մեր պատմական իղձերին կարող էինք հասնել. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում մարտիրոսված Կարեն Պողոսյանի հայրը՝...
Աղբյուր` Panorama.am
09:57
ԻՔՄ. Ժամը 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ
Մայիսի 9-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը՝ քայլերթով Տավուշից Երևան ժամանած, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Գերմանիայի կանցլեր. Պետք է պատրաստ լինենք, որ Ուկրաինայում պատերազմը կտևի ավելի երկար
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կձգվի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է Tagesschau-ն։...
Աղբյուր` Panorama.am
09:31
Մայիսի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել է. Եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 10-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Որպեսզի քաջալերի թիմակիցներին Փաշինյանը հանդարտեցրել է նրանց sms շփումների միջոցով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի կառավարության ներսում...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». 6 տարի առաջ նույն հրապարակում Նիկոլին էին փառաբանում, իսկ 6 տարի անց Նիկոլ են հայհոյում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի կամակատար ուժային կառույցները, իրար հերթ չտալով,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը փորձում է հանրային վերաբերմունք ձևավորել, թե թալանը հետ է բերում, բայց այդ գործընթացը վաղուց ձախողել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված հերթական գործերից մեկով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». Ինչ-որ վարույթ են սկսել սրբազանի դեմ, քննարկում են ընթացք տալ-չտալու հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը մի կողմից քննարկում է ֆորսմաժորները՝ եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները,...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ՔՊ-ականները չելենջ էին անում, սակայն ոչ բոլոր ՔՊ-ականները տեղադրեցին Փաշինյանի լուսանկարը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Ալեքսանդր Ցականյանին խոստացել են գեներալի կոչում տալ, բայց ինչի՞ դիմաց
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման, մասնավորապես ականապատ...
Աղբյուր` Panorama.am
09:07
Դասադուլն ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. Սիրելի՛ ուսանողներ, Դասադուլը ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը...
Աղբյուր` Panorama.am
09:03
Մայիսի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի հետ լուսանկարվելու իրավունքը ավելի՞ ազդեցիկ է, քան օրենքի պահանջը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Դավթաշենի նախկին թաղապետ Ռոման Համբարձումյանը, հավանաբար իր պարապուրդի մասին Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկվա այցից հետո ՔՊ-ում սրտատրոփ սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հասկանալու, թե ինչ է...
Աղբյուր` Panorama.am
07:45
«Լադանիվա»-ն անցավ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլ
Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում ներկայացնող  «Լադանիվա» խումբն անցել է  մրցույթի...
Աղբյուր` Panorama.am
23:49
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Ի պատասխան իշխանության կողմից տարածվող ապատեղեկատվության, Բագրատ Սրբազանը տեսանյութով ներկայացրել է, թե որտեղ է այս պահին։ Նրա խոսքով, ինքն...
Աղբյուր` Panorama.am
23:04
«Կամազ»-ի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր. Ոստիկանապետ
«Չեմ կարող ասել, թե ինչու էր վարորդը վարել մարդկանց ուղղությամբ, ինքը կասի, բայց բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում...
Աղբյուր` Panorama.am
22:41
Աստծուց զինված եկել ենք հրապարակ և սիրտս փառավորված է եղել. Շուշան Պետրոսյան
«Պետք է սեփական անհատականություններից դուրս գալ և թիմային աշխատել; Թիմայինը Աստծուն ծառայելն է, որովհետև ավելի լուսավոր բան քան...
Աղբյուր` Panorama.am
22:04
Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:56
ՔԿ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությանը մեղադրում է լրագրողի գործունեությունը խոչընդոտելու մեջ
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին...
Աղբյուր` Panorama.am
21:51
Հիմա Բագրատ Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը. Մելիք-Շահնազարյան
«Հետևաբար, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է։ Վստահ եմ՝ համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան»։
Աղբյուր` Panorama.am
21:39
«Կամազ»-ի վարորդը չգիտեմ ինչու ժողովրդի վրա է քշել և վառելիքը թափել է հրապարակում. Բագրատ Սրբազան
«Վստահ եղեք, մեր ուզածը լինելու է, ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվել, 7-10 օր՝ ամենաշատը»,-հանրապետության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իմպիչմենտի գործընթացը և անհնազանդության ակցիաները վաղվանից սկսում ենք․ Բագրատ Սրբազան
Իմպիչմենտի գործընթացը սկսում ենք։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Խորհրդարանական երկու...
Աղբյուր` Panorama.am
21:01
Մենք սկսեցինք գողանալ ամենասուրբ տեղից՝ բանակից. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Կարեն Պողոսյանի...
Աղբյուր` Panorama.am
20:57
Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնին
Բագրատ Սրբազանը կարճ պատասխանեց լրագրողների մի քանի հարցին, որը ներկայացնում ենք ստորև․ - Բացառում եք, որ նախկին իշխանության կարկառուն...
Աղբյուր` Panorama.am
20:36
Սուրեն Սուրենյանց․ Իմպիչմենտի փուլը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Իմպիչմենտի փուլը Դե, բնականաբար, մեկ ժամը, հետո 20 րոպեն անցան, բաց Փաշինյանը հրաժարական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
18:55 09/05/2024

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}