Մահացող պետություն. Այս տարվա հինգ ամիսներին մահվան 14 337 դեպք է գրանցվել
Այս տարվա հունիս-մայիս ամիսներին Հայաստանում գրանցվել է մահվան 14 337 դեպք։ Հունվարին գրանցվել է 3089 մահվան դեպք, փետրվարին՝ 2418, մարտին՝ 2836, ապրիլին՝ 3361, մայիսին՝ 2633։
Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների ընթացքում գրանցվել է 11 547 մահվան դեպք, 2019-ի առաջին հինգ ամիսներին՝ 11 795 մահվան դեպք։
Ստացվում է, որ նախորդ տարվա առաջին հինգ ամիսների համեմատ գրանցված մահվան դեպքերն ավելացել են 2 790-ով։ Ուշագրավ է, որ մահվան պատճառների մասին հրապարակված տեղեկատվության մեջ Արցախի պատերազմն առանձին տողով նշված չէ, մինչդեռ մահվան գրանցման դեպքերի աճը պայմանավորված է հենց պատերազմում զոհվածներին մահվան վկայականներ տրամադրելով։ Այսպիսով, պատերազմում զոհվածների թվի վերաբերյալ տեղեկատվությունը կրկին թաքցվում է հասարակությունից։
Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից 8 ամիս անց Հայաստանի իշխանությունները թաքցնում են պատերազմում զոհվածների, պատերազմի հետևանքով վիրավորվածների, անհետ կորածների, գերիների թիվը։
Ինչպես Panorama.am-ին հայտնեցին Վիճակագրական կոմիտեից, այս տարվա առաջին հինգ ամիսներին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է՝ 99.9%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 110.8 %-ի համեմատ:
Համեմատության համար նշենք, որ 2020թ. հունվար-մայիսին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 111.7%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 112.9 %-ի համեմատ: