Առողջություն 14:10 01/09/2022 Հայաստան

Աշխարհում առողջապահական հաստատությունների կեսից ավելին չունի տարրական հիգիենայի պայմաններ. ԱՀԿ, ՅՈՒՆԻՍԵՖ

ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Համատեղ մշտադիտարկման ծրագրի (ՀՄԾ) ամենավերջին զեկույցի համաձայն՝ աշխարհի առողջապահական հաստատությունների կեսում՝ թե՛ հիվանդասենյակներում, թե՛ այդ հաստատությունների զուգարաններում, չկան հիգիենայի պայմաններ՝ ջրով և օճառով կամ ալկոհոլ պարունակող նյութերով ձեռքերը մաքրելու տարրական հարմարություններ:

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի փոխանցմամբ, այդ հաստատություններից օգտվում է շուրջ 3,85 միլիարդ մարդ, ինչը նրանց դնում է վարակվելու ավելի մեծ վտանգի տակ։ Ընդ որում՝ այդ մարդկանցից 688 միլիոնը բուժօգնություն է ստանում այնպիսի հաստատություններում, որտեղ ընդհանրապես չկան հիգիենայի պայմաններ։

«Առողջապահական հաստատություններում սանիտարահիգիենիկ պայմաններն ու պրակտիկան քննարկման ենթակա չեն: Դրանց բարելավումը խիստ կարևոր է համավարակները կանխելու և դրանց բռնկմանը պատրաստ լինելու համար։ Առողջապահական հաստատություններում հնարավոր չէ հիգիենա ապահովել առանց մաքուր ջրի, զուգարանների և բժշկական թափոնների անվտանգ աղբահանության ուղղությամբ ներդրում կատարելու», - ասել է դոկտոր Մարիա Նեիրան՝ ԱՀԿ Շրջակա միջավայրի պահպանության, կլիմայական փոփոխությունների և առողջապահության վարչության տնօրենը։

«Առողջապահական հաստատություններում ջրամատակարարման և սանիտարահիգիենիկ պայմանների 2000–2021թթ. գրանցված առաջընթացը» խորագրով ամենավերջին զեկույցում, գնահատվել է հիգիենայի պայմանների հասանելիությունը առողջապահական խնամքի տրամադրման կետերում, ինչպես նաև զուգարաններում: Առաջին անգամ սահմանվել է հիգիենայի պայմանների հասանելիության համաշխարհային ելակետային մակարդակը, ընդ որում՝ այս տարի, նախորդ տարիների համեմատ, տվյալներ հավաքագրվել են ավելի շատ երկրներից: Հիգիենային առնչվող տվյալներ այժմ առկա են 40 երկրներից, այն է՝ աշխարհի բնակչության 35%-ի վերաբերյալ, մինչդեռ 2020թ. տվյալներ են տրամադրել 21 երկիր, իսկ 2019թ.՝ 14-ը։

Ըստ վերջին տվյալների, չնայած առողջապահական հաստատությունների 68%-ում խնամքի տրամադրման կետերում առկա են հիգիենայի պահպանման միջոցներ, իսկ 65%-ը զուգարաններում ունեցել են ջրով և օճառով ձեռքերը լվանալու հարմարություններ, երկրների միայն 51%-ն են ունեցել միաժամանակ երկուսը: Ընդ որում, աշխարհի մակարդակով ամեն 11 առողջապահական հաստատություններից 1-ը (9%-ը) չունի այդ պայմաններից ոչ մեկը:

«Եթե առողջապահական հաստատությունները չունեն հիգիենայի պատշաճ պայմաններ, ուրեմն հիվանդները չունեն առողջապահական պատշաճ ծառայություն, - ասել է Քելլի Անն Նեյլորը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ջրամատակարարման և սանիտարահիգիենիկ ծառայությունների, շրջակա միջավայրի պահպանության, աղետների ռիսկերի կրճատման գծով տնօրենը։ 

Զեկույցում նշվում է, որ վարակված ձեռքերն ու միջավայրը էական դեր են կատարում առողջապահական հաստատություններում ախտածին տարրերի փոխանցման և հակամիկրոբային դեղորայքի հանդեպ դիմադրողականության աճի հարցում։ Ջրով և օճառով ձեռքերը լվանալու և միջավայրը մաքրելու հարմարությունների հասանելիության մեծացմանն ուղղված միջամտությունները վարակների կանխարգելման և վերահսկողության ծրագրերի հիմնաքարն են և խիստ կարևոր նշանակություն ունեն որակյալ բժշկական խնամքի, մասնավորապես՝ անվտանգ ծննդաբերություն ապահովելու գործում:

Ջրամատակարարման և սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունը տարբերվում է ըստ տարածաշրջանի և ըստ երկրի եկամուտի.
. Ամենաքիչ զարգացած երկրներում առողջապահական հաստատությունների միայն 53%-ն ունեն շենքի տարածքում գտնվող անվտանգ ջրի աղբյուր: Համեմատության համար նշենք` համաշխարհային ցուցանիշը 78% է, ընդ որում, հիվանդանոցներն այս առումով ավելի լավ վիճակում են գտնվում (88%), քան ավելի փոքր առողջապահական հաստատությունները (77%), մինչդեռ Արևելյան և Հարավարևելյան Ասիայի երկրների համար այս ցուցանիշը 90% է։ Իմիջիայլոց, քաղաքային շրջանների առողջապահական հաստատությունների շուրջ 3%-ը, իսկ գյուղական շրջանների առողջապահական հաստատությունների 11%-ը չունեն ջրամատակարարման ծառայություն։
. Աշխարհում ամեն 10 առողջապահական հաստատություններից 1-ում սանիտարական պայմաններ չկան: Սանիտարական ծառայություններ չունեցող առողջապահական հաստատությունների համամասնությունը տատանվել է 3%-ից (Լատինական Ամերիկա, Կարիբյան ավազանի և Արևելյան ու Հարավարևելյան Ասիայի երկրներ) մինչև 22% տոկոսի (Ենթասահարյան Աֆրիկա) միջակայքում: Ամենաքիչ զարգացած երկրներում յուրաքանչյուր 5 առողջապահական հաստատությունից միայն 1-ն է (21%) ունեցել տարրական սանիտարական պայմաններ:
.Բազմաթիվ առողջապահական հաստատություններում բացակայում են շրջակա միջավայրի մաքրման և առողջապահական թափոնների անվտանգ վերամշակման ու ոչնչացման տարրական ծառայություններ։

Զեկույցը հրապարակվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Ջրի համաշխարհային շաբաթվա կապակցությամբ ընթացող համաժողովին: Ամենամյա համաժողովը, որը տևում է օգոստոսի 23-ից սեպտեմբերի 1-ը, ուղղված է մարդկության ամենամեծ մարտահրավերներին դիմակայելու նոր ուղիների որոնմանը՝ պարենային անվտանգությունից և առողջապահության հասանելիությունից մինչև գյուղատնտեսություն, տեխնոլոգիաներ, կենսաբազմազանություն և կլիմայի փոփոխություն:

Իրավիճակը Հայաստանում՝

Տվյալները հիմնված են Հայաստանում 118 ստացիոնար բուժհաստատությունների և ատամնաբուժական կենտրոնների (ոլորտի հաստատությունների 60 տոկոսը) շրջանում 2017թ. հոկտեմբերից 2018թ. փետրվար ամիսներին արված մշտադիտարկման վրա:
. Առողջապահական հաստատությունների 97 տոկոսը ունի հոսող ջրի մատակարարում և առողջապահական թափոնների անվտանգ աղբահանության համակարգ:
. Առողջապահական հաստատությունների միայն 69 տոկոսը ունեն հիգիենայի պայմաններ՝ զուգարաններից մինչև հինգ մետր հեռավորության վրա գտնվող հոսող ջրով և օճառով տարրական հարմարություն:
. Սանիտարական պայմանները բացակայում են հաստատությունների 19 տոկոսում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
«Զարմանալի օրինաչափություն կա, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար»։
Աղբյուր` Panorama.am
16:10
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը,...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իշխանությունները փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից. Վահե Դավթյան
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս զարգացումներում ՀՀ-ի վարած արտաքին գաղաքականությունը մեծապես պայմանավորում է նաև արտաքին...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմը միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույնը
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է  անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}