Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 697 նոր դեպք, 9 մարդ մահացել է
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ հոկտեմբերի 3-9-ը, կատարվել է ընդհանուր 4214 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 697 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 1251 հիվանդ, մահվան 9 դեպք է գրանցվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում հոկտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 444 482 դեպք, որոնցից 432 811 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1116 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8700 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 384 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 220 025 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 910 նոր դեպք, մահացել է 8 մարդ
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 1431 նոր դեպք, մահացել է 4 մարդ
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2142 նոր դեպք, 10 մարդ մահացել է
- Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6,5 միլիոնի
- Կորոնավիրուսի ծագման աղբյուրի որոնումը շարունակվում է. ԱՀԿ
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2575 նոր դեպք, 7 մարդ մահացել է
- Սեպտեմբերի կեսերից կորոնավիրուսի ավելի շատ դեպքեր կունենանք. Գայանե Սահակյան
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2329 նոր դեպք, 7 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան