Մշակույթ 09:45 28/10/2022 Հայաստան

Նարեկ Ավետիսյանի «Բազմաշխարհը»

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 20-ը Հայաստանի Նկարիչների միությունում ցուցադրվելու են Նարեկ Ավետիսյանի ստեղծագործությունները։ Ցուցահանդեսը կրում է «Բազմաշխարհ» խորագիրը, ներկայացված են լինելու 1991-2022 թվականներին ստեղծած գործերը։

Panorama.am-ը զրուցել է ժամանակակից նկարիչ Նարեկ Ավետիսյանի հետ ընտրված խորագրի, ներկայացվող աշխատանքների ընտրության, արվեստագետին նորովի բացահայտելու հնարավորության մասին։

Panorama.am- Սկսենք խորագրից՝ «Բազմաշխարհ»։ Ի՞նչ է իր մեջ ներառում բազմաշխարհը։

Նարեկ Ավետիսյան- Իմ ստեղծագործական ուղին ձևավորվել է ժամանակակից արվեստում խառը պատմական իրադարձությունների ժամանակ՝ Խորհրդային միության փլուզում, Արցախյան պատերազմ, երբ ուսանող ես, երկիր է փլուզվում, նորագույն արվեստի ինֆորմացիան սկսում է ավելի ազատ մուտք գործել, արժեքները փոխվում են։ Կոմպրոմիսի չգնալու, դեպի նորը ձգտելու իմ բոլոր ցանկությունների ազդեցության տակ ստեղծված առաջին աշխատանքներն են ներկայացվելու 1991 թվականից։

Ընտրել եմ, իմ կարծիքով, ամենակարևոր աշխատանքները։

Բազմաշխարհ... Վարկածներ են, որոնք առաջանում են կյանքից, կյանքն է թելադրում։ Միգուցե ամեն մարդ չէր լինի այսպես, հենց դրանում է հետաքրքրությունը, որ սուբյեկտիվ է արվեստագետի ընտրությունը։ Հնարավոր է արվեստագետի ստեղծագործական ուղին ընդամենը մեկ վարկած է բազմաթիվ այլ տարբերակներից, որոնք բոլորն էլ կարող էին լինել։  Կա ևս մեկ վարկած, երբ քո վարկածը զուգահեռ կերպով իրականանում է մի քանի հարթություններում կամ շերտերում։

Ցանկացած տարբերակ ի հայտ է եկել իմ կյանքի ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով։ Գիտակցաբար, թե անգիտակցաբար մենք լինում ենք մեր ժամանակի պատկերի ձևաստեղծողները և անտեսանելի գաղափարների առարկայացնողները։

Ցուցահանդեսում ներկայացված շրջանները կապված են բավական լուրջ փոփոխությունների հետ, որոնք  տեղի են ունենում մեր երկրում, աշխարում, որպես մարդ, նկարիչ այդ ամենը զգալով, վերապրելով, ինձանից անկախ, ինչ-որ բաներ գիտակցաբար արել եմ ու այդ ամենը վերացական արվեստի ֆորմատների մեջ։

Մարդիկ, որոնք ծանոթ չեն իմ արվեստին, գուցե մի փոքր զարմանան՝ տեսնելով բավական տարբերություններ տարբեր շրջանների աշխատանքներում, բայց հետո ամբողջականը դիտելիս արդեն պատկերացում կկազմեն, որ էությունը, առանցքը նույնն է, պարզապես փոխվում է մարդու վերապրումները, մտածելարեպում նոր զարգացումներ են մտնում։

Երրորդ հարկում ներկայացված կլինի գեղանկարչության և թվային արվեստի մի սինթեզ, որն իմ նվաճումն է։ Բավական ծավալուն ցուցահանդես է։

Panorama.am-Ցուցահանդեսում ներկայացվող աշխատանքները բոլորը ձեր հավաքածուի՞ց են։

Նարեկ Ավետիսյան-Կան նաև մասնավոր հավաքածուներից աշխատանքներ։ Խնդրել եմ, ցուցադրելու նպատակով  տվել են։

Panorama.am -Նման ցուցահանդեսով  ներկայանալու նախաձեռնությունը ձե՞րն է։

Նարեկ Ավետիսյան-Այն նկարիչները, որոնք ցանկանում են անհատական ցուցահանդես ունենալ Նկարիչների միությունում, նախապես հերթագրվում են։ Իմ առաջարկն է եղել, երկու տարի առաջ հերթագրվել եմ։

Panorama.am-Վերջին երկու տարվա ողբերգական իրադարձությունները, պարտությունը պատերազմում, բնականաբար, ազդել են ձեր արվեստի վրա։  Ինչպե՞ս է ազդել՝ գունային առումով, թեմաների ընտրության։

Նարեկ Ավետիսյան-Իմ արվեստում թեմա չկա որպես այդպիսին, որ մարդը դիտի ու ինչ-որ պատմություն տեսնի։ Պատերազմի ժամանակ շատ էի աշխատում, չգիտեմ` ինչու, երևի դա էլ իմ արտահայտվելու ձևերից մեկն է։ Ձեր ասածի պես, մի բան փոխվում է մեջդ, երևի ավելի դրամատիկ, ավելի լարված։ Դա արդեն վիզուալ խնդիր է, երբ տեսնեն, ամեն մարդ յուրովի կընկալի։

Panorama.am-«Բազմաշխարհ» ցուցահանդեսի այցելուն ձեզ կբացահայտի՞ նորովի։

Նարեկ Ավետիսյան-Այո, շատերը չեն տեսել այդ շրջանները կամ հատվածաբար։ Ես ցուցադրում եմ 31 տարվա ուղու աշխատանքներ, շատերի համար նորություն են։

Panorama.am-Առաջիկայում ձեր տաղանդավոր հայրիկի՝ Մինաս Ավետիսյանին նվիրված ցուցադրություններ, միջոցառումներ նախատեսվա՞ծ են։

Նարեկ Ավետիսյան-Մոտակա ժամանակներում՝ ոչ։ 2028 թվականին լրանալու է հայրիկիս 100-ամյակը։ Մեր ընտանիքը բավական լուրջ ծրագրեր ունի և տպագրության հետ կապված, և ցուցահանդեսի։ Նման դասականների ցուցահանդեսները մի քանի տարի շուտ են սկսում ծրագրել։

Panorama.am- Շնորհակալ եմ հարցերին պատասխանելու համար։

Լուսանկարները, գլխավոր նկարը՝ Նարեկ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից։ 

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ողբերգական դեպք Գյումրիում. Այրված տնից երեխաների դիեր են հանել
Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վարդան Ոսկանյան. Սա նույնն է, թե գարաշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա...
Աղբյուր` Panorama.am
11:41
Տեխասցի կոնգրեսականն ու կինը մեղադրվում են ադրբեջանական նավթագազային ընկերությունից մի քանի հարյուր հազար դոլար կաշառք ստանալու մեջ
Տեխասցի հանրապետական կոնգերսական 68-ամյա Էնրիկե Ռոբերտոն Կուելարին և նրա կինը՝ 67-ամյա Իմելդա Կուելարին մեղադրվում են Ադրբեջանից փողեր ստանալու...
Աղբյուր` Panorama.am
11:06
«Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով
«Ուրարտու» - «Շիրակ» հանդիպմանը  «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել ակումբի նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Eurowings ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Տեղումները կշարունակվեն, հնարավոր է կարկուտ
Մայիսի  4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:51
Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Կառավարության դիմաց երեք օր նստացույց հայտարարած Խաչիկ Գևորգյանը գրում է «յսօր 18:00-ին ավարտվում է իմ 72 ժամյա նստացույցը: Ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ»․ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ  ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՊՆ. Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել
ՊՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Նոր Արեշում գետի հենապատը փլուզվել է, ջուրը լցվել է հարակից տներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն անցած կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}