![](https://panorama.am/news_images/954/2860639_1/photo.thumb.jpg)
Հայաստանը կհյուրընկալի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երևանում: Որոշումը վեհաժողովի Մշտական հանձնաժողովը կայացրել է հունիսի 30-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան (ամառային) նստաշրջանի ընթացքում: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։
ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը, խորհրդաժողովի պատվիրակներին հրավիրելով Հայաստան, նշել է. «Անվտանգային մարտահրավերները շարունակում են ցնցել ԵԱՀԿ տարածաշրջանը, եւ այս պայմաններում միջխորհրդարանական համագործակցությունը եւ երկխոսությունն ավելի են կարեւորվում: Վեհաժողովի աշնանային նստաշրջանը Երեւանում անցկացնելով՝ վեհաժողովի անդամները հնարավորություն կունենան անդրադառնալ եւ մտքեր փոխանակել Հարավային Կովկասի անվտանգային մարտահրավերների ու դրանց հետեւանքների մասին»:
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական հարթակը միավորում է ավելի քան 320 պատգամավորի 57 անդամ երկրից: Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել միջխորհրդարանական երկխոսությանը՝ առաջ մղելով ԵԱՀԿ համապարփակ անվտանգության նպատակները:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)