16:13 17/08/2023 Հայաստան

Բաշմետը, Գուլեգինան, Սպիվակովան և այլ հայտնի գործիչներ Արմեն և Սերգեյ Սմբատյանների հարցով դիմել են ՀՀ պատկան մարմիններին

Կոմպոզիտոր, մշակութային հայտնի գործիչ Արմեն Սմբատյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը վերանայելու խնդրանքով ՀՀ պատկան մարմիններին բաց նամակով են դիմել հայտնի երաժիշտներ և մշակութային գործիչներ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր և Ռուսաստանի 4 պետական մրցանակների ու Գրեմմիի դափնեկիր Յուրի Բաշմետը, մեր օրերի լավագույն դրամատիկ սոպրանո, օպերային դիվա Մարիա Գուլեգինան, մեծահամբավ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, օպերային երգչուհի, ՌԴ վաստակավոր արտիստ Վերոնիկա Ջիոեւան, դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան, Deutsche Grammophon-ի ամենաերիտասարդ արտիստ, ջութակահար Դանիել Լոզակովիչը։

Բաց նամակում նրանք ընդգծում են, որ խորապես անհանգստացած են՝ լսելով իրենց գործընկերների նկատմամբ մեղադրանքի առաջադրման եւ կալանավորման մասին լուրը։

«Արմեն և Սերգեյ Սմբատյաններն ականավոր պրոֆեսիոնալներ են, նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում ունեցել է անվիճելի ներդրում Հայաստանի մշակութային եւ հասարակական կյանքում։ Նրանց անունները հայտնի են ոչ միայն հայրենի երկրի հանրությանը, այլեւ ՀՀ սահմաններից դուրս։ 17 տարեկանից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարող Սերգեյ Սմբատյանի կազմակերպչական եւ արտիստական տաղանդի շնորհիվ Հայաստանի երաժշտական արվեստը մեծ ձեռքբերումներ է ունեցել, ինչպես նաեւ ճանաչում՝ աշխարհի շատ երկրներում։ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը, որ միջազգային տարբեր շրջագայությունների ընթացքում ներկայացրել է Հայաստանի մշակութային ժառանգությունը, հեղինակավոր համերգային հարթակներում համագործակցել է հայտնի նվագախմբերի և համաշխարհային աստղերի հետ, դարձել է Հայաստանի ազգային հպարտությունը։

Հայտնի հասարակական գործիչ Արմեն Սմբատյանը, ում մենք ճանաչում ենք որպես մեծ հայրենասերի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի իր առաքելության տարիներին ծանրակշիռ ներդրում է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների զարգացման գործում։ Ավելին, բարձր են գնահատվում ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամում Արմեն Սմբատյանի ղեկավարման տարիներին նրա մարդասիրական նախաձեռնությունների մասշտաբն ու կարեւորությունը։

Մենք հավատում ենք, որ Հայաստանի դատական համակարգը հիմնված է արդարության եւ հումանիզմի սկզբունքների վրա, եւ առաջնային են համարվում օրինականությունն ու քաղաքացիների ազատությունները։ Այս պայմաններում խափանման ամենածանր միջոցի կիրառումը չարդարացված դաժան է, քանի որ երկու գործիչներն էլ որեւէ վտանգ չեն սպառնում հանրությանը եւ իրենց երկրի շահերին։

Անկեղծորեն հավատում ենք, որ ստեղծված իրավիճակը կլուծվի ամենամոտ ապագայում»,- ասված է բաց նամակում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:20
Ավտոմեքենան «պլաշչադկա» չտեղափոխելու նպատակով Երևանում պարեկի են դանակահարել
Մայիսի 26-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները ծառայություն...
Աղբյուր` Panorama.am
11:59
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մասին
2005-2013 թվականներին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գրանցվել է նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։...
Աղբյուր` Panorama.am
11:33
Քաղաքականությունը համատեղ ապրելու արվեստն է, իսկ Եկեղեցին փորձում է ապահովել դըա ընթացքը բարոյականության վրա. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «19-րդ դարի կեսերից 20-րդ դարասկզբին հայկական քաղաքական մտքի ձևավորման և հասունացման վրա չափազանց մեծ...
Աղբյուր` Panorama.am
11:23
Չեմ կարծում, թե ընդդիմության մանդատներից հրաժարվելը կհանգեցնի ԱԺ լուծարման. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը գրել է. «Չեմ կարծում, թե ընդդիմության մանդատներից հրաժարվելը կհանգեցնի ԱԺ լուծարման ու արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
11:12
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանըցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովիմահվան կապակցությամբ:...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում անկարգությունների մասնակիցները ծածանել ադրբեջանական դրոշը
Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում ընթացող անջատողական բողոքի ակցիաների ժամանակ խիստ հետաքրքական է եղել Ադրբեջանի դրոշի ծածանումը։ Ադրբեջանը, որ իրեն...
Աղբյուր` Panorama.am
10:47
Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է
Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնով ամփոփվում է եկեղեցական տոներով հագեցած Արարատյան շաբաթը: Այն, Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև...
Աղբյուր` Panorama.am
09:52
Քաղաքացիները իրազեկել են խաղաղ ցուցարարների դեմ բռնություն հրահրած պաշտոնյաների մասին
Ազգային ճակատը հայտնում է , որ քաղաքացիներն իրազեկման ակցիա են իրականացրել Երևանում։ Քաղաքացիները փողոցների բանուկ հատվածներում փակցրել են...
Աղբյուր` Panorama.am
09:35
Ստամբուլի ափերի մոտ նավ է խորտակվել
Կիրակի գիշերը Ստամբուլի ափերի մոտ նավ է խորտակվել նավամատույցին բախվելուց հետո, փրկարարներին հաջողվել է տարհանել տասը ուղևորի։ «ՌԱԻ...
Աղբյուր` Panorama.am
09:17
Փակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
23:46
Դատախազն ասում է՝ քանի որ Նարեկն ու Վազգենը լայվ են մտնել, խախտել են խափանման միջոցի պայմանը, պետք է կալանավորել. Արսեն Բաբայան
«Դատախազությունը շատ ուշադիր հետևում է «Իմնեմնիմի» փոդքասթի  համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի...
Աղբյուր` Panorama.am
23:26
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կամփոփի շաբաթը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հունիսի 2-ին, ժամը 19:00-ին Սուրբ Աննա...
Աղբյուր` Panorama.am
22:13
Մեկնարկեց «Իմնեմնիմի» փոդքասթը, հերթապահներն են Վարուժան Գեղամյանը և Աննա Գրիգորյանը
Քանի որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը երեք ամիս իրավունք չունեն վարել «Իմնեմնիմի» հաղորդումը (խափանման միջոցի պայմաններից...
Աղբյուր` Panorama.am
22:12
Շարժման մասնակիցների բոլոր մեքենաները դուրս հանվեցին Գյումրու ՃՈ տուգանային հրապարակից
Պատգամավորների և ոստիկանության բանակցություներից հետո բոլոր մեքենաները դուրս եկան Գյումրու ՃՈ տուգանային հրապարակից։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
21:41
Մեղադրողը միջնորդություն է ներկայացրել՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կրկին կալանավորելու պահանջով․ պաշտպաններ
«Իմնեմնիմի» փոդքասթի  համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը և Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
21:36
Մատենադարանում ձևավորվել է նոր գիտական խորհուրդ՝ ընտրական սկզբունքով
Մատենադարանում ձևավորվել է նոր գիտական խորհուրդ՝ ընտրական սկզբունքով: Մատենադարանից հայտնում են, որ Գիտական խորհուրդը կազմված է 23 անդամից,...
Աղբյուր` Panorama.am
21:23
Գյումրու ավտոերթի մեքենաներն առանց պատճառի տեղափոխում են Գյումրու ՃՈ հատուկ պահպանվող տարածք
Ոստիկանությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների մեքենաները, որոնք այսօր Երևանից Գյումրի էին գնացել ավտոերթով, առանց...
Աղբյուր` Panorama.am
21:02
Մահացել է Արթուր Չիլինգարովը
Մահացել է Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հատնում են ՌԴ Պետդումայի լրատվական ծառայությունից։ ...
Աղբյուր` Panorama.am
20:54
Մայիսյան հերոսամարտերը արտաքին թշնամու դեմ էին, 2024-ին հայ ժողովուրդը իր հոգևոր առաջնորդի օրինակով հաղթահարում էր ներքին դավաճաններին. Աշոտյան
Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը...
Աղբյուր` Panorama.am
20:34
Վաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորե՞ս, թե՞ չես կալանավորի. Բագրատ Սրբազան
«Ո՞նց կարող է ճշմարտության համար պայքարողներին վախեցնել՝  կալանքով, ծեծելով, նեղությամբ, ինչո՞վ կարող եք վախեցնել։ Մեզ ոչ մի բան չի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Առաջիկա օրերին կհայտարարենք մեր մեծ հանրահավաքի մասին. Բագրատ Սրբազան
Այն հավանաբար կլինի նաև ճշմարտության հաղթանակի վերջնական կնքումը մեր երկրում
Աղբյուր` Panorama.am
19:25
Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների բոլոր թեզերը համապատասխանում են ՀՀ չիշխանությունների թեզերին. Բագրատ Սրբազան
«Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների բոլոր թեզերը մեկին մեկ համապատասխանում են Հայաստանի չիշխանությունների թեզերին»,- Գյումրու...
Աղբյուր` Panorama.am
19:18
«Շնորհավոր ձեր ծնունդը, Նիկոլ բեյ, լավ է, որ ծնվել եք». Նյու Յորքում վահանակներից մեկի վրա շնորհավորանք է հայտնվել
Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա առթիվ Նյու Յորքի Times Square-ի վահանակներից մեկի վրա շնորհավորանք է հայտնվել։  «Շնորհավոր ձեր...
Աղբյուր` Panorama.am
19:08
Իջևանցի Նիկոլը Գյումրիից քայլելով եկավ ու շուռ տվեց մեր կյանքը, իսկ գյումրեցի Սրբազանը Իջևանից եկավ, որ ամեն ինչ ուղղի. Նաիրա Կարապետյան
«Իջևանցի Նիկոլը Գյումրիից քայլելով եկավ ու շուռ տվեց մեր կյանքը, իսկ Գյումրեցի Սրբազանը Իջևանից եկավ, որ ամեն ինչ ուղղի»,- Գյումրու...
Աղբյուր` Panorama.am
18:58
Ի՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ հոգևորականի զգեստը անվանես դերյա ու ականջին հայհոյես. Թաթոյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.  «Հոգևորականի զգեստը «դերյա» անվանած ու հոգևորականին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Բագրատ Սրբազանը պայքարում է Հայաստանի փրկության, գոյության համար. Գագիկ Համբարյան
«Ես հավատում եմ մեր Սրբազան պայքարին, քանի որ սա մեր վերջին շանսն է լինելու»,- Գյումրու թատերական հրապարակում «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
18:43
Փաստում ենք՝ մեր պայքարը ոչ միայն չի մարել, ամեն օր նոր հաջողություններ ենք արձանագրում. Դանիելյան
Գյումրու թատերական հրապարակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը
Աղբյուր` Panorama.am
18:27
Էժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն. Միքայել Սրբազանը՝ եկեղեցին հարկելու ՔՊ-ի առաջարկների մասին
«Շատ տգեղ են վարվել, տեղ են վարվում, Աստված տա, այևս այդպես չվարվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Երկու սարկավագի գողացել էին վերևից, կանգնած էին մարդիկ. Բագրատ Սրբազան
«Շարժման բովանդակության հետ բացարձակ կապ չունի»,- Գյումրիում հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հրապարակային ասում եմ՝ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյան, պետք է ներողություն խնդրես. Բագրատ Սրբազան
15:24 01/06/2024

Հրապարակային ասում եմ՝ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյան, պետք է ներողություն խնդրես. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}