Մշակույթ 10:30 23/08/2023 Հայաստան

«Ափսոս, որ Տիգրանի տեսակն այլևս չկա». Նկարիչների միությունում բացվել է Տիգրան Թոքմաջյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես

Նկարիչների միությունում բացվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Թոքմաջյանի (1923-2004 թթ) 100-ամյակին նվիրված ցուցահանդես։ Նրա բնանկարները, պատմական և կենցաղային ֆիգուրատիվ կտավները, մեծածավալ բազմաֆիգուր որմնանկարները կարևոր տեղ են զբաղեցնում 20-րդ դարի հայ կերպարվեստում։ Նկարչի կենսահաստատ ստեղծագործությունների կենտրոնում հայ մարդն է և նրա ինքնությունը կերտող տարրերը՝ հայ ազգի պատմության կարևվոր, ճակատագրական իրադարձությունները, մշակույթի կարևորագույն գործիչները՝ իրենց թողած ժառանգությամբ և բնությունը՝ այն միջավայրը, ուր ապրում և արարում է հայ մարդը։

Այս տարի Նկարիչների միությունն արդեն երրորդ արվեստագետի  100-ամյակին նվիրված ցուցահանդեսն է կազմակերպում։ Նկարիչների միության փոխնախագահ Լևոն Աբրահամյանն ասաց, որ այս մարդկանց ընդհանուր կապում է մի ուղի՝ նվիրում հայրենիքին, նվիրում մարդուն, մեծ ծառայություն և այդ ամենի հետևում կանգնած է խոնարհ մարդ։

«Տիգրան Թոքմաջյանը հսկայական աշխատանք է արել։ Մեծ ցավ եմ ապրում, որ մեր հասարակությունը քիչ տեղեկություն ունի նման արվեստագետի մասին։

Երբ հետ ես նայում այդ մարդկանց ուղին, երևի իրենց ոչինչ պետք չի եղել, իրենք միայն մշակի դեր են կատարել՝ անել աշխատանք, թողնել հետք այն մարդկանց համար, ովքեր այսօր այստեղ կանգնած են ու պետք է հիշեն, խոսեն նման գործերի մասին։ Այսօր, կարծում եմ, մեզ բոլորիս պակասում է այդ խոնարհությունը, պակասում է իսկապես լինել ծառա նման գործին։

Իմ խոնարհումն եմ բերում նման մարդկանց հիշատակին ու ասում եմ՝ փառք ձեզ, որ թողեցիք մեծ ու արժանապատիվ  հետք, որի վրա հենվելով մենք կկարողանանք ինչ-որ քայլ անել»,- նշեց Լ.Աբրահամյանը։

Ցուցահանդեսի համադրողն է նկարչի դուստրը՝ Արփինե Թոքմաջյանը։ Նա ասաց, որ իր հայրիկի վերջին անհատական ցուցահանդեսը 20 տարի առաջ է եղել։

Panorama.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ հայրիկի կենդանության օրոք միասին երեք անհատական ցուցահանդես են կազմակերպել։ Այս ցուցահանդեսն առանց հայրիկի առաջինն է, թեև մշտապես զգացել է նրա ներկայությունը, ով ասում է՝ «այսպես անել, այնպես անել»։

«Համեստ մարդ էր հայրս, քիչ է լուսաբանվել, ալբոմ չունի։ Եվ իմ պարտքն էի համարում անպայման կազմակերպել նման ցուցահանդես, որն ամբողջական պատկերացում կտա Տիգրան Թոքմաջյան  նկարչի մասին, կներկայացնի նրա անցած ստեղծագործական ողջ ուղին։

Նա իր գործը համարել է նկարելը, ծառայելը հայ ժողովրդին,  վեր հանել պատմության, մշակույթի լավ էջերը։ Իր թեման Հայաստանն է։

Նա նաև բնանկարներ ունի։ Ի տարբերություն շատերի, որոնք ուղղակի հիանում էին բնությամբ, նրան հետաքրքրում էր նաև այդ տարածքը, որպես մի վայր որտեղ դարեդար ապրել է հայը։ Հենց այդ պատճառով հաճախ ինքը մարդկանց էր ավելացնում»,- ասաց Ա. Թոքմաջյանը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը Տիգրան Թոքմաջյանին իր առաջին ուսուցիչն է համարում, նրան բնութագրեց որպես իմաստուն մարդ, իր սերունդի լավագույններից մեկը, կոմպոզիցիայի իսկական վարպետ։

«Ինձ թվում է՝ ներկա սերունդը շատ բան ունի սովորելու։ Մի հատ ճյուղ, ծաղիկ, մի ծխնելույզ նկարելով դեռ նկարչություն չի ստեղծվում, թող գան, տեսնեն՝ ինչ բան է կոմպոզիցիան։ Նա կտավի մեջ ինչպես էր կարողանում տասնյակ ֆիգուրաներ խմբագրել, ի մի բերել, փոխհարաբերություն ստեղծել, սինթեզել, գունային հարաբերություններ ստեղծել։ Դա մեծ փլիսոփայություն է պահանջում։ Հիմա այնքան է զգացվում Տիգրանի պակասը մեր իրականության մեջ։ Ափսոս, որ Տիգրանի տեսակն այլևս չկա։ Այսօրվա նկարչությունը, այսօրվա գիտությունը,  ամեն ինչ կործանված է։ Մենք ապագա չունենք, թող ինձ ներեն, բայց իմ կարծիքն է։

Այսօր Տիգրանի նկարները մեր պետության գանձերն են»,- ասաց Լևոն Թոքմաջյանը։

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ  Տիգրան Թոքմաջյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես կբացվի նաև Գյումրիում՝  սեպտեմբերի 2-12 «Կումայրի» Արգելոց-Թանգարանի ցուցասրահում։

Տիգրան Թոքմաջյանի ստեղծագործությունները պահվում են ՀՀ Ազգային պատկերասրահում, Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի Վեհարանում, Հայաստանի Նկարիչների Միության պահոցում, Պետական և մասնավոր այլ հավաքածուներում Հայաստանում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Սիրիայում և այլուր:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
«Ես Կիրանցից վերադարձել եմ երեկ առավոտյան, ժամը 8։30-ից 10։00-ի սահմաններում արդեն Երևանում եմ եղել։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէի...
Աղբյուր` Panorama.am
11:38
ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
Մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
11:19
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը ժամանեց Անի Գրանդ հոթել, որտեղ քիչ անց կմեկնարկի հանդիպումը կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։ «Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց...
Աղբյուր` Panorama.am
10:41
Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Վարուժան Գեղամյան
«32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ...
Աղբյուր` Panorama.am
10:25
Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել  է սահմանապահ Կիրանց գյուղ, որի բնակիչների...
Աղբյուր` Panorama.am
10:17
Տիգրան Աբրահամյան. ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում
«Հայաստանյան ներքաղաքական ակտիվ իրադարձությունների ֆոնին անտեսվեց ՌԴ խաղաղապահ զորքերի վերջին ստորաբաժանումների` Արցախից հեռանալու...
Աղբյուր` Panorama.am
10:11
Գևորգ Գրիգորյան. Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից
«Բուժաշխատողների նման ներգրավվածությունը վկայում է, որ բոլորն են իրականում հոգնել պարտվողական մոտեցումներից, զիջումներից, ազգային...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
09:24
Քաղաքագետ. Տիխանովսկայայի հետ հանդիպումը նույնն է, որ Լուկաշենկոն հանդիպի Բագրատ Սրբազանի հետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է, որ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը երեկ առավոտյան հանդիպել է Կիրանցի մոտ 2 տասնյակ բնակիչների հետ,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին իշխանությունները փորձում են ի մի բերել իրենց բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի ՔՊ-ի նախաձեռնող նիստին Նիկոլ Փաշինյանը բավականին անտրամադիր ու հյուծված տեսք է...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երևանում ընթացող հակաիշխանական ցույցերը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}