Սպորտ
ՀԱՄԱՑԱՆՑ
Հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը գրում է․
«Վստահ եմ, որ էլի կակտիվանան ինձ թաղող կայքերը իրենց «տխուր լուր Զառա Արամյանից» վերնագրով...
Ու էլի ոմանք կգրեն ցավակցականներ ( ի դեպ շատ հուզիչ)...
Հա, ես ունեմ լուրջ խնդիրներ սրտի հետ կապված և այժմ էլ գտնվում եմ թթվածնի տակ...
Բայց... մի մեծ ԲԱՅՑ...
ՈՒզում եմ ասել բոլորիդ, որ դուք ինձ տրված եք Տիրոջ կողմից, ձեր բոլորի բարեմաղթանքներն ու սիրո արտահայտումը՝ դա ինձ օդ ու ջուր է, ապրեցնում է ինձ...
Աստվածային հրաշք է։
Դուք հրաշք եք։
Սերն ու բարությունը ցանելիս, նույն պտուղներն ես վայելում...
Բոլորիդ հավատք ,խաղաղություն ու սեր
Ընդմիշտ ձեր՝
Զառա Արամյան»։
Հայտնի DJ Վակցինան՝ Արուսիկ Մկրտչյանն ինսթագրամի իր էջում լուսանկարների միջոցով ներկայացնում է, թե ինչպես է հանգիստն անցկացնում Թայլանդում։
Նա այցելել է Safari World Bangkok, որը հայտնի զբոսաշրջային վայր է, գտնվում է Թայլանդի մայրաքաղաքի սրտում:
Զբաղեցնելով մոտ 80 հա տարածք՝ այն Ասիայի ամենամեծ բացօթյա կենդանաբանական այգիներից մեկն է, որտեղ ապրում են կենդանիների բազմազան տեսակներ ամբողջ աշխարհից:
DJ Վակցինան, ինչպես մյուս այցելուները մոտիկից շփվում են վայրի կենդանիների՝ վագրերի, առյուծների, արջերիև զեբրերի հետ, կերակրում նրանց։
Նա նաև հրապարակել է կարճ տեսանյութ, թե ինչպես է հսկա կապիկն իրեն համբուրում։
Երգիչ, դերասան Հակ Պետրոսյանը սոցիալական ցանցերի իր էջերում սիրելիի հետ ֆոտոշարք է գրել։ Կից նա գրել է.
«Դու ստիպում ես ինձ զգալ այնքան...»։
Լուսանկարների ներքո Հայկի հետևորդներն ու ընկերները զույգին բարեմաղթանքներ են հղել։
Ռուս մոդելը դժգոհել է, որ «Դելֆին» խմբի տեսահոլովակում նկարահանվել է կարմիր ներքնազգեստով, սակայն տեսահոլովակի վերջնական տարբերակում առանց ներքնազգեստի է։ Baza Telegram ալիքը հայտնում է, որ աղջիկը հայց է ներկայացրել դատարան։
Նա պահանջում է կայքերից հեռացնել հոլովակը, հերքում հրապարակել և իրեն վճարել 350 հազար ռուբլի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։
Անցնելով «Վրեժ» տեսահոլովակի քասթինգը՝ աղջիկն իմացել է, որ նկարահանումները տեղի են ունենալու ապակե հատակի վրա, նրանք նկարելու են ներքևից, իսկ մոդելները պետք է լինեն կիսաշրջազգեստով և նորմալ կարմիր ներքնազգեստով։
«Վրեժ» տեսահոլովակի պրեմիերան կայացել է օգոստոսի 2-ին, և աղջիկը տեսել է, որ տեսահոլովակում ներքնազգեստի գույնը փոխվել է բաց դարչնագույնի, և, թվում է, նա մերկ է։ Երբ նա փորձել է համոզել հեղինակներին փոխել նկարը, նրան ասել են, որ հետևել են պայմանագրի բոլոր պայմաններին։ Բացի այդ, նրան մատնանշել են, որ տեսահոլովակի կադրերում պատկերվածից իր ինքնությունը չի կարող պարզվել։
Սիրված երգիչ Հայկոյի նախկին կինն ինսթագրամում իր հետևորդներին պատմել է ամուսալուծության, դրա հետևանքների ու հնարավորությունների մասին։
«Ամուսնալուծությունից հետո, երբ կարծում ես աշխարհը փլուզվել է, առաջին քայլն այն է, որ պետք է մտածես՝ առջևում ավելի լավն է։ Այո, դժվար է, բայց փոքր քայլերով պետք է կարողանաս սկսել նոր կյանք»,-գրել է նա սթրի բաժնում։
Սիմոնյանը նշել է, որ կարելի է կարծել ամուսնալուծությունը պատմության ավարտն է, բայց այն նոր գլխի սկիզբն է, երբ կարող ես վերբեռնել կյանքդ, ստեղծել քո նոր տարբերակը, երբեմն էլ սկսել զրոյից։
«Ամուսնալուծությունից հետո ամեն առավոտ հնարավորություն է գիտակցել, որ դու ազատ ես ու կարող ես ինչ-որ նոր բան սկսել։ Ամուսնալուծվելիս թվում է, որ ցավը կմնա ողջ կյանքի ընթացքում, բայց պետք է հիշել, որ այն անցողիկ է, իսկ առջևում ինչ-որ լավ բան կա»,-նշել է նա։
«Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կիսվելով իր փորձով, թե ինչպես է հաղթահարում դժվարությունները ու դուրս գալիս ծանր վիճակից.
«Եթե ձեզ մոտ հիմա շատ ծանր շրջան է, ինչպես ինձ մոտ, և դու վախենում ես այն փաստից, թե որքան շատ են քո գործերը, հազիվ ես հասցնում չնայած քո էմոցիոնալ և հոգեբանական ծանր վիճակին, ուզում եմ կիսվել ձեզ հետ այն խոսքերով, որոնք ես միշտ ինձ ասում եմ նման իրավիճակներում, ինձ շատ օգնում են։
Ես միշտ ասում եմ, որ այն իրավիճակներում, որոնցում հայտնվել եմ, ինձ միայն ու միայն օգուտ են, որովհետև ես իրենցից դուրս եմ գալու ավելի ուժեղ և խելացի: Ես ուժեղ եմ իմ վախերից, ես իրենցից վերև եմ:
Ես կառավարում եմ իմ կյանքը, ես հաստատ գիտեմ, թե ինչ եմ ուզում ու ինչ եմ անում, ես իմ կյանքը չեմ թողնում ինքնահոսի, և ես եմ որոշում, թե ինչ է լինելու իմ կյանքում:
Ես ռիսկով ընդունում եմ բոլոր մարտահրավերներն ու իրավիճակները, որոնք պետք է իմ ճանապարհին հանդիպեն»:
Դերասան Անդրանիկ Հարությունյանը նմանակել է Նիկոլ Փաշինյանին։ Տիկտոկում նա կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ մեքենա է քշում, կողքին Ջոկերի դիմակով կինն է։
«Ոնց որ Ջոկեր լինես, Մերի»,-ասում է դերասանը։
Հիշեցնեն, որ Սևանում հեծանվազքի դուրս եկած Փաշինյանը կողքից ընթացող սև շորերով կնոջն ասել էր.
«Ոնց որ Նինջա լինես, Աննա»։
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Սևանա լճի ափամերձ հատվածից, որտեղ Աննա Հակոբյանի հետ հեծանիվ է վարել։
«Էսօր էլ հեծանվային զբոսանք արինք Սևանում՝ 23 կմ։ Ոնց որ նինջա լինես, Աննա»,- տեսանյութում կնոջն է դիմում Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերների առաջ, մյուս կողմից էլ առողջ ապրելակերպով է զբաղվում մի մարդ, որի կառավարած երկիրը տարածաշրջանում առաջինն է աղքատության մակարդակով;
«Ցավալի իրողություն է, բայց կանանց նկատմամբ, որպես կանոն, առավել անհանդուրժող են հենց կանայք: Ամեն կին իր կյանքի փորձությունները հաղթահարելիս ամենաշատը քարկոծվում է հենց այլ կանանցից»,-ինսթագրամի իր էջում գրել է լրագրող, մոդել Անի Քոչարը։
Նա շարունակում է.
«Երբեմն ապրումակցումը, քաջալերումն ու օգնության ձեռք մեկնելը իսպառ բացակայում է, այնինչ երբեմն մի բարի խոսքն ու ջերմ ժպիտը, սատարումն ու օրհասական պահին օգնության ձեռքմեկնումը կարող է կյանքեր փրկել (տվյալ պարագայում թե՛ մոր և թե՛ երեխաների):
Կանայքս միմյանց նկատմամբ առավել հանդուրժող և կարեկից պետք է լինենք:
Հ.Գ. հաճախ շատ կանայք զոհ են գնում քարկոծմանը, քննադատությանը, բամբասանքին ու չարախոսությանը: Կանայք, ովքեր չգիտեն իրականությունը, չգիտեն քո պատմությունն ու քո կյանքի դրաման, քո կոշիկներով գեթ մեկ քայլ արած չկան ու չեն եղել քո մաշկի տակ, բամբասանքների վրա հիմնվելով սկսում են առաջինը քեզ վրա քար նետել, մոռանալով, որ իրենք էլ կին են, մայր են և այն դատով, որով իրենք են դատում այլ կանանց ավելիով են դատվելու»։
Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել, թե ինչ տեսքով է ներկայացել այսօրվա ընթրիքին:
Հիշեցնենք, որ Փաշինյանի կինը ընթրիքի էր հրավիրել «հաջողակ տղամարդկանց»; Այս հաջողակների «մուտքը» 1 միլիոն դրամ էր: Հոկտեմբերի 31-ին կայացած ընթրիքին մասնակցելու էին 53 «հաջողակ ձեռներեց տղամարդիկ»: