Աժ նիստ 17.01.18

Հեղինակ`   Լիլիան Գալստյան

14:01 17/01/2019

Share |

ՀԱՄԱՑԱՆՑ

13:23 Հայաստան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում:

Yerkir.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Վահագն Խաչատուրյանը նախօրեին Սան Ֆրանցիսկոյում ցանկացել է հանդիպել ամերիկյան խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Գուգլի» տնօրենի հետ:

«Ընկերությունից, սակայն, կտրականապես մերժել են Վահագն Խաչատուրյանի առաջարկը՝ բացատրելով, որ նման հանդիպումների համար կա հատուկ նախատեսված կարգ, ըստ որի՝ պետք է առնվազն 30 օր առաջ դիմել և ստանալ հաստատում: Ընկերությունում հավանաբար նաև զարմացել են, երբ իմացել են, որ դիմողը չնայած երկրի նախագահ է, սակայն վերջինիս աշխատակազմը չի տիրապետում արարողակարգի տարրական կանոններին:

Իրականում՝ ՀՀ նախագահի աշխատակազմում հազիվ թե չիմանան, որ ցանկացած տիպի ու տեսակի հանդիպում, այն էլ երկրի նախագահի հետ, պլանավորվում է վաղօրոք: Սակայն ՀՀ միջազգային հեղինակությունը, Փաշինյանի ձեռամբ, հասցվել է շրիշակի մակարդակի, ինչի արդյունքում, դժվար է ճարել մի երկիր կամ խոշոր հաստատություն, ում մոտ որևէ հետաքրքրություն կառաջացնի Վահագն Խաչատուրյան անուն ազգանունը։ Ելնելով դրանից՝  վերջինիս աշխատակազմը, հավանաբար, փորձում է «ձեռքի հետ՝ ոտքի վրա» տարբերակով հանդիպումներ «կպցնել», նկարվել ու ցույց տալ դրանով, թե իբր Վահագն Խաչատուրյանը որքան է կարևորված այստեղ կամ այնտեղ:

Բայց Վահագն Խաչատուրյանի խայտառակվելը Սան Ֆրանցիսկոյում դրանով չի սահմանափակվել. չկարողանալով հանդիպել «Գուգլի» տնօրենի հետ՝ վերջինս դիմել է ընկերությանը՝ խնդրելով, որ իրեն թույլ տան հանդիպել ընկերության՝ Սան Ֆրանցիսկոյում բնակվող շուրջ 30 հայազգի աշխատակիցների հետ: «Գուգլի» գրասենյակից կրկին մերժել են՝ հայտնելով, որ չեն կարող դրա համար տրամադրել արարողակարգերի համար նախատեսված որևէ սենյակ: Արդյունքում՝ Վահագն Խաչատուրյանը ցանկացել է հայազգի աշխատակիցների հետ հանդիպել ընկերության ինչ-որ մի սենյակում: Բայց դա էլ է ձախողվել. Սան Ֆրանցիսկոյում «Գուգլի» շուրջ 3 տասնյակ աշխատակիցների ծանրակշիռ մասը ուղղակի մերժել է հանդիպել, իրենց իսկ բնորոշմամբ, «հող հանձնող» նախագահի հետ: Արդյունքում՝ արհամարհված Վահագն Խաչատուրյանն ու նրա 20 հոգանոց պատվիրակությունը դադարեցրել են նշված ուղղությամբ «բանակցությունները»»,-գրում է աղբյուրը։

Նշենք, որ նախագահի պաշտոնական էջում այս պահին որևէ տեղեկություն այցի կամ դրա ընթացքում հանդիպումների վերաբերյալ չկա։

14:22 Հայաստան
Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը

Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։

«Քաշի մասին մտածելը շատերի համար դարձել է առօրյա մտահոգության հարց, և ծանոթին, մտերիմին, անգամ բարեկամին ասել` «նիհարել/գիրացե՞լ ես, թե՞ ինձ է թվում», կամ ասել` «նիհարել ես, հո բան չի՞ պատահել», կամ «գիրացել ես, գործերդ լավ են երևի», «լցվել ես մի քիչ, ես շատ լավ դիետոլոգ(կամ մարզիչ, սննդաբան) գիտեմ» ու նմանատիպ արտահայտություններ ոչ միայն շատ տգեղ է, այլև` անթույլատրելի։

Դա կարելի է քննարկել միայն շատ մտերիմ մարդկանց հետ, այն էլ, միայն այն դեպքում, եթե մարդն ինքն է խոսում այդ մասին»,-գրում է  նա ինսթագրամի իր էջում։

17:45 Հայաստան
Նազենի Հովհաննիսյան. Սիրտս էնքան նեղ է

Դերասան, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Բագրատ Սրբազանի լուսանկարն ու գրել.

«Տավուշի գյուղերը ՀՀ- ի վերջին պաշտպանական գիծն էին...
Սրբազանը՝ Հայոց Սրբազան հողը պաշտպանելիս(...
Այսօր ուղիղ եթեր չի լինի. հասկանալի պատճառով:
Սիրտս էնքան նեղ է(
Հայաստանի պես կծկվում ենք անվերադարձ(»։

16:17 Հայաստան
Նավի վրա, Օվկիանոսի մեջտեղում. Ինչպես է Անիտա Ավետիսյանը նշել 25-ամյակը

Սերիալային դերասանուհի Անիտա Աբետիսյանը, որն առավել հայտնի դարձավ «Սարի աղջիկ» սերիալից, նշել է ծննդյան տարեդարձը։

«Ահա և իմ ծննդյան տարեդարձի նկարներից մի քանիսը: Երկու օր ու գիշեր նշեցի 25 ամյակս։ Նավի վրա, Օվկիանոսի մեջտեղում։

Մի քանի ժամից կտեսնեք նոր վիդեո»,-ինստագրամի իր էջում գրել է նա։



09:07 Հայաստան
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել.

«Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր եկեղեցիներ բացահայտելու... Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ուզում եմ սովորեն գնահատել ու միևնույն ժամանակ այստեղ իրենց հանգիստ զգալ...
այստեղ է դեռ պահպանվում հայի բանալին, հայկական ակունքը, արժեքը»։




 

22:28 Հայաստան
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան

Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած մարդկանց։

Օրինակ, նա այսօր սթորի բանում հրապարակել է կիրանցիներից մեկի խոսքից կարճ հատված։

Մինչ այս նա հրապարակել էր  Բագրատ սրբազանի լուսանկարը նրա խոսքով և գրել. «Սրբազանն ասաց ամեն ինչ»։


13:20 Հայաստան
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ

Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին տալիս տեսանյութում ներկայացված մեքենան անցնի սահման՝ կարծելով, որ մեքենայում քարտեզագիրներ են։

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը գրում է. «Ասում են Ճամբարակի ու Ջիլի պոստերն էլ են հանձնում»։ 

Հիշեցնենք, որ երեկ կառավարությունը հայտնել էր, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են»։

Նկատենք, որ առաջին «քարի» վրա, որ տեղադրվել էր, գրված էր՝ 33/1։

Տեսանյութը՝  The Armenian Report-ի։ 

10:57 Հայաստան
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է.

«Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին։ Երբեք մի ասա երբեք...»։

18:18 Հայաստան
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը

Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ լուսանկար է հրապարկել ու գրել. «Happy birthday love, looking at the same direction  from A to Z»։





09:53 Հայաստան
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»

Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում Աննա Հակոբյանի կեցվածքը զարմացրել է օգտատերերին, նրանցից մեկը գրել է. «No comment»։

Հիշեցնենք, որ նա Գյումրի է գնացել երեկ` Ծիծեռնակաբերդում «Նիկոլ Ցեղասպան, «Նիկոլ դավաճան» վանկարկումները լսելու հաջորդ օրը։

 

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}