Ճապոնացի լրագրողին Մյանմայում մեղադրանք է առաջադրվել կեղծ լուրեր տարածելու համար
Յուկի Կիտազումին, որին ապրիլի 19-ին զորքերը բերման են ենթարկել իր տանից, առաջին օտարերկրյա լրագրողն է, որին մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ բանակը տապալեց Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժիի կառավարությունը: Յանգոնի Ինսեյն բանտում պահվող Կիտազումիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 505Ա հոդվածի համաձայն, որը քրեականացնում է մեկնաբանությունները, որոնք կարող են վախ առաջացնել կամ կեղծ լուրեր տարածել, և պատժվում է մինչև երեք տարի ազատազրկմամբ:
Աղբյուր՝ reuters.com
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին