Տորնադոն խոշոր վնասներ է հասցրել՝ անցնելով Չիկագոյի արվարձաններով
Երկուշաբթի իրավիճակը հանդարտվեց, երբ պարզվեց, որ ոչ ոք, կարծես, չի մահացել: Կիրակի 23:00-ից հետո սկսված պտտահողմից վնասվածքներ էր ստացել մոտ 10 մարդ: Առնվազն ութ մարդ հոսպիտալացվել է Նապերվիլ քաղաքում, որտեղ 22 տուն դարձել է «բնակության համար ոչ պիտանի», և ավելի քան 130 տուն վնասվել է՝ 147.500 բնակչություն ունեցող արվարձանում, որը գտնվում է Չիկագոյից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա:
Աղբյուր՝ apnews.com
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին