«Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը տիեզերք է ուղևորվել New Shepard տիեզերանավով
ՄԻլիարդատերը տիեզերք է թռչել երեքշաբթի օրը իր եղբոր՝ Մարկ Բեզոսի, 18-ամյա ուսանող Օլիվեր Դեմենի և 82-ամյա Ուոլի Ֆանկի հետ։ Բոլոր չորս ուղևորներն էլ 10 րոպե 10 վայրկյան տևողությամբ ուղևորությունից հետո ապահով վերադարձել են Երկիր: Այս թռիչքի ընթացքում տիեզերքում են եղել պատմության մեջ ամենատարեց մարդը՝ Ուոլի Ֆանկը, և ամենաերիտասարդը՝ Օլիվեր Դեմենը: «New Shepard»-ը կառուցել է Բեզոսի ընկերությունը՝ «Blue Origin»–ը, որի նպատակն է զարգացնել տիեզերական զբոսաշրջությունը:
Աղբյուր՝ bbc.com
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ