Հաղթանակը Ջոլիինն է. դատարանը որակազրկել է ամուսնալուծության գործով դատավորին
Կալիֆոռնիայի վերաքննիչ դատարանը որակազրկել է մասնավոր դատավորին, որին իրենց ամուսնալուծության գործով դիմել էին Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը: Դա Ջոլիին մեծ հաղթանակ բերեց: Ուրբաթ, Երկրորդ շրջանի վերաքննիչ դատարանը համաձայնեց Ջոլիի հետ, որ դատավոր Ջոն Օուդերքըրքը բավարար չափով չի բացահայտել Փիթի փաստաբանների հետ իր գործարար կապերը: Որոշումը նշանակում է, որ զույգի հինգ անչափահաս երեխաների խնամակալության համար պայքարը, որն ավարտին էր մոտենում, կարող է վերսկսել:
Աղբյուր՝ theguardian.com
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ