Տեսանյութեր
20.09.2024
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմում մարմնավորել է տրակտորիստի20.09.2024
Նարեկ Հախնազարյան. Ստեղծել ենք «Արցախ» կամերային նվագախումբ, կփորձենք Արցախի անունը բարձր պահել20.09.2024
Նարեկ Հախնազարյան. Երևանյան համերգին Կոմիտասի մենանվագները կկատարենք այնպես, ինչպես գրել է նա20.09.2024
Օրբելյան.Քանի դեռ Թովմասյանի գործով դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել19.09.2024
Արցախը չի բռնազավթվել, այլ ՀՀ օրվա իշխանությունների կողմից ուղղակի նվիրվել է թշնամուն. Գալստյան19.09.2024
Հայաստանի ղեկավարությունն անում է հնարավորը, որպեսզի գերիները չվերադառնան. Մետաքսե Հակոբյան18.09.2024
ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր. ԱԽ քարտուղար18.09.2024
«Խաղաղության պայմանագիրը» պետք է լուծի գերիների հարցը, անկախ նրանից՝ դա այնտեղ գրված է, թե չէ18.09.2024
Ես արգելել եմ Հայաստան օգտագործված շորեր, ավտոներ, կիսամաշ կոշիկ ու պագրիշկա ուղարկեն. Փաշինյան18.09.2024
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան18.09.2024
Եթե տեսնենք ԵՄ-ի անդամակցելու շատ թե քիչ իրատեսական հնարավորություն,այդ պահը բաց չենք թողնի.Փաշինյան17.09.2024
Արարատ սարը մեզ համար ուխտ է, տարբեր մարդկանց մոտ Արարատ սարի նկատմամբ ֆոբիաներ են ձևավորվել.Սրբազան17.09.2024
Ստեղծվել էր իրավիճակ, երբ Բագրատ Սրբազանը հարկադրված է եղել ընդունել այդ առաջարկը. Արշակ ՍրբազանՀԱՄԱՑԱՆՑ
«Վերջերս շատ եմ խոսում՝ ինքս ինձ հետ)... փնտրում եմ պատասխաններ՝ նոր առաջադրած հարցերիս, փնտրում նոր ուղիներ՝ չանցած կյանքերիս, գտնում նոր կերպ՝ չապրած օրերի... կորցրած պահերի, թերի հույզերի...»,-գրում էհաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։
Նա նշում է.
«Հավերժության մեջ մեր կյանքն ակնթարթ է, իսկ ակնթարթում՝ ապրում ենք էնպես, որ մոռանում ենք, որ անմահ չենք, որ անՄԱՐ չենք, որ հավերժ է միայն Հոգին:
Շատ եմ խոսում ինքս ինձ հետ, էնքան, որ մտքերս պատռում-դուրս են գալիս ֆիզիկական մարմնից ու դառնում օդի հատիկի նման. ամենուր ու հաճախ անտես...:
Խոսում եմ ինքնս ինձ հետ ու հասկանում, որ քանի դեռ ունեմ հարց ու պատասխան (Աստծո ողորմությամբ), ուրեմն դեռ կամ, ու կա Աշխարհը, որը չնայած ճաքերի ու ցնցումների՝ սիրուն է այնքան, սեր ունի դեռ տալու ու մեր խնամքի սուր կարիքն ունի...
ինչպես, որ մարդը՝ Մարդու:
...ու լսում եմ շատ. բնության ձայնն ու անհանգիստ մտքերը, լսում եմ ինքս ինձ ու ուրիշներին՝ անգամ չասածները... ցավով եմ լսում հաճախ... ցավելով ու ափսոսանքով, որ չեմ կարող օգնել...
Ամեն ոք իր ՈւՂԻՆ ՈւՆԻ: Որքան էլ քարոտ լինի կամ հարթ...»։
Երգիչ Արամեն նշում է իր 42-ամյակը։ Ծննդյան տարեդարձի առթիվ կինը՝ Աննա Թովմասյանը երգչին անակնկալ է արել՝ հրավիրելով ռեստորան։
Արամեն երազանք է պահել ու փչել փոքրիկ տորթի մոմը։ Երգչի քույրը ևս տեսանյութ է հրապարակել, որտեղ շնորհավորում է եղբորը, վերջինն էլ ցույց է տալիս, թե ինչ նվեր է արել քույրը։
Հաղորդավարուհի, մոդել Նազենի Հովհաննիսյանը հանգիստն անցկացնում է ծովափնյա Կիպրոսում։ Ինչպես երևում է նրա հրապարակումներից, ամենևին էլ գոհ չէ այդ երկրում մատուցվող ծառայություններից։
«Կիպրոսում առաջին անգամ եմ ու շատ կարճ. սքանչելի ծովով աշխարհի վատագույն սերվիսն է դեռ։ Տաքսիստների մասին կլռեմ... դաստիարակությունից ելնելով»,-գրել է նա սթորի բաժնում։
«Շատ շուտով հասնելի կլինի մի պատմություն, որը ստեղծվել է ձեզ համար»։ Ինսթագրամի իր էջում նման անոնս է հրապարակել երգչուհի Իվետա Մուկուչյանը։
Նա փակագծեր չի բացել, սակայն կարելի է ենթադրել խոսքը նոր տեսահոլովակի մասին է։
Երկրորդ զավակին լույս աշխարհ բերելուց օրեր անց հայտնի երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննան մասնակցել է հարսանեկան խնջույքի։ Ընթացքից նա ակտից լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակել։
Ինչպես երևում է, Իննայի կազմվածքը հղիության ու ծննդաբերության արդյունքում շատ չի փոխվել։ Երգչի կինը հասցրել է նաև ապաքինվել ու լավ տեսք ունի։
Հիշեցնենք, որ Դաբաղյանները որդի էին ունեցել, նրան անվանակոչել են Լևոն պապիկի անունով։
Ռեփեր Քանյե Ուեսթին նկատել են կնոջ՝ Բիանկա Սենսորիի հետ, երբ զույգը գնումներ է կատարել Տոկիոյի առևտրի կենտրոններից մեկում։
Գազետա.ռու-ն գրում է, որ Քանյե Ուեսթն ու կինը հայտնվել են մամուլի էջերում՝ իրենց ամուսնալուծության մասին լուրերի վերաբերյալ հրապարակումների հաջորդ օրը։ Լուսանկարներից մեկում երևում է, որ զույգը ձեռք-ձեռքի տված, քայլում է առևտրի կենտրոնով:
Նախօրեին TMZ-ը, վկայակոչելով աղբյուրներ, գրել էր, որ Ուեսթն ու Սենսորին ամուսնալուծության եզրին են։ Ինսայդերները պատմել են, որ զույգը մի քանի շաբաթ առաջ իրենց շրջապատում ասել է՝ բաժանվել են, իսկ Սենսորին գնացել է Ավստրալիա իր ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու: Աղբյուրները հայտնել են նաև, որ ռեփերը ծրագրել է ամուսնալուծվել և տեղափոխվել Տոկիո։
Մինչ այս մեկ անգամ չէ, որ Ուեսթին նկատել էին միայնակ։ TMZ-ն ընդգծել է, որ վերջերս երաժշտին հաճախ են տեսնում առանց կնոջ, թեև նրանք սովորաբար միասին են հայտնվում հանրության առաջ։
Ամերիկաբնակ երաժիշտ, ռաբիս երգիչ Տիգրան Ժամկոչյանը 27 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում հանդես կգա մի քանի համերգով:
Առաջին համերգը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Գյումրիում: Արտիստը ելույթ կունենա Գյումրու մարզամշակութային կենտրոնում, հոկտեմբերի 15-ին երաժիշտը հանդես կգա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հոկտեմբերի 18-ին՝ Երևանում՝ «Կամի քլաբ»-ում: Ժամկոչյանի երևանյան ավելի լայնամաշտաբ համերգը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Կազմակերպիչների փոխանցմամբ, նա համերգներով կներկայանա ոչ միայն Երևանում, այլև մարզերում: Համերգային երեկոներին կհնչեն երգչի «Դու մի հեռանա», «Հեռու ես ինձանից», «Հետդ կգամ» և մի շարք այլ սիրված երգեր՝ բարձրակարգ երաժիշտների նվագակցությամբ:
Տիգրան Ժամկոչյանը խոստովանում է՝ կարոտել է Հայաստանի երկրպագուներին:
Հայտնի երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննան լույս աշխարհել է բերել իրենց երկրորդ զավակին։ Որդուն նրանք անվանակոչել են Լևոն։
«Բարի Գալուստ մեր հրաշք տղա։ Լևոն Գուրգենի Դաբաղյան»,-ինսթագրամի իր էջում հրապարակած լուսանկարներին կից գրել է Իննա Դաբաղյանը։
Երգիչ Անդրեն ջերմորեն շնորհավորել է իր մայրիկի ծննդյան տարեդարձն ու սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակելով «Մամա» երգի տեսահոլովակի իր տարբերակը. Նշենք, որ երգի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է։
«Մամ ջան Ծնունդդ Շնորհավոր
Իմ Սուրբ էակ ապրիր երկար,
Կաղոթեմ միշտ Քեզ համար։
Աշխարհում իմ աշխարհ,
Իմ հոգու դեղ ու ճար Մամա...
Իմ բարի, իմ անուշ,
Իմ հավերժ արշալույս Մամա...
Ինձ համար Դու միշտ թանկ,
Իմ միակ ու իմ կյանք Մամա...
Օր օրի ավելի եմ սիրում, Քեզ պաշտում Մամա»։
Երգիչ Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը տեղափոխվել է ապրելու ԱՄՆ-ում։ Ինսթագրամի իր էջում մանրամասնել է, որ վաճառել է Հայաստանում գտնվող իր բիզնեսներն ու որդու հետ ապրելու է այնտեղ։ Արմանն արդեն դպրոց է գնում, ընկերներներ ունի։
«Ամեն մարդու կյանք ու ճակատագիր որոշակի առումով իր ձեռքերում է։ Ես համարում եմ, որ ես եմ իմ ու իմ երեխայի նավի նավապետը, համարում եմ՝ այս պահին այսպես է ճիշտ՝ իր ապագայի մասին մտածելով, մեր ապագայի մասին մտածելով։ Որպեսզի ուրիշ տեղերից տարբեր հեքիաթներ չլսեք, ես ինքս ձեզ ամեն ինչ կպատմեմ»,-ասում է Անահիտ Սիմոնյանը։