Տեսանյութեր
09.09.2024
Արայիկ Հարությունյանն ինձ ասել է՝ «կարող է մի օր արթնանաք, տեսնեք՝ ես չկամ». Ալեն Սիմոնյան09.09.2024
Մենակ Ադրբեջանն է ասում, որ Արցախում չի եղել էթնիկ զտում, մեկ էլ ՔՊ-ականները. Արթուր Խաչատրյան07.09.2024
Սեպտեմբերի 22-ին հավաքվում ենք Մարզահամերգային համալիրում՝ նոր հանգրվանի առջև. Բագրատ Սրբազան07.09.2024
Նախկին իրավիճակի կամ ղեկավարման վերադարձը բացառված պետք է լինի մեր կյանքում. Բագրատ Սրբազան07.09.2024
Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան07.09.2024
Պատերազմն ամբողջովին գետնին է հավասարեցնելու խաղաղության հասնելու ցանկացած միտում մեր տարածաշրջանում07.09.2024
Բացահայտ կեղծիք է առանց միջնորդի բանակցությունները, այնտեղ բացի Ադրբեջանից, նաև Թուրքիան է. Բեքարյան07.09.2024
Արցախցի մեր քույրերն ու եղբայրները պետք է արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրավունք ունենան. Սրբազան06.09.2024
Ինչ խնդիրներ են արձանագրվել գաղտնի տեղեկատվության տարածման հարցում, որ խստացվում է պատիժըՀԱՄԱՑԱՆՑ
«Վերջերս շատ եմ խոսում՝ ինքս ինձ հետ)... փնտրում եմ պատասխաններ՝ նոր առաջադրած հարցերիս, փնտրում նոր ուղիներ՝ չանցած կյանքերիս, գտնում նոր կերպ՝ չապրած օրերի... կորցրած պահերի, թերի հույզերի...»,-գրում էհաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։
Նա նշում է.
«Հավերժության մեջ մեր կյանքն ակնթարթ է, իսկ ակնթարթում՝ ապրում ենք էնպես, որ մոռանում ենք, որ անմահ չենք, որ անՄԱՐ չենք, որ հավերժ է միայն Հոգին:
Շատ եմ խոսում ինքս ինձ հետ, էնքան, որ մտքերս պատռում-դուրս են գալիս ֆիզիկական մարմնից ու դառնում օդի հատիկի նման. ամենուր ու հաճախ անտես...:
Խոսում եմ ինքնս ինձ հետ ու հասկանում, որ քանի դեռ ունեմ հարց ու պատասխան (Աստծո ողորմությամբ), ուրեմն դեռ կամ, ու կա Աշխարհը, որը չնայած ճաքերի ու ցնցումների՝ սիրուն է այնքան, սեր ունի դեռ տալու ու մեր խնամքի սուր կարիքն ունի...
ինչպես, որ մարդը՝ Մարդու:
...ու լսում եմ շատ. բնության ձայնն ու անհանգիստ մտքերը, լսում եմ ինքս ինձ ու ուրիշներին՝ անգամ չասածները... ցավով եմ լսում հաճախ... ցավելով ու ափսոսանքով, որ չեմ կարող օգնել...
Ամեն ոք իր ՈւՂԻՆ ՈւՆԻ: Որքան էլ քարոտ լինի կամ հարթ...»։
Երգիչ Արամեն նշում է իր 42-ամյակը։ Ծննդյան տարեդարձի առթիվ կինը՝ Աննա Թովմասյանը երգչին անակնկալ է արել՝ հրավիրելով ռեստորան։
Արամեն երազանք է պահել ու փչել փոքրիկ տորթի մոմը։ Երգչի քույրը ևս տեսանյութ է հրապարակել, որտեղ շնորհավորում է եղբորը, վերջինն էլ ցույց է տալիս, թե ինչ նվեր է արել քույրը։
Հաղորդավարուհի, մոդել Նազենի Հովհաննիսյանը հանգիստն անցկացնում է ծովափնյա Կիպրոսում։ Ինչպես երևում է նրա հրապարակումներից, ամենևին էլ գոհ չէ այդ երկրում մատուցվող ծառայություններից։
«Կիպրոսում առաջին անգամ եմ ու շատ կարճ. սքանչելի ծովով աշխարհի վատագույն սերվիսն է դեռ։ Տաքսիստների մասին կլռեմ... դաստիարակությունից ելնելով»,-գրել է նա սթորի բաժնում։
«Շատ շուտով հասնելի կլինի մի պատմություն, որը ստեղծվել է ձեզ համար»։ Ինսթագրամի իր էջում նման անոնս է հրապարակել երգչուհի Իվետա Մուկուչյանը։
Նա փակագծեր չի բացել, սակայն կարելի է ենթադրել խոսքը նոր տեսահոլովակի մասին է։
Երկրորդ զավակին լույս աշխարհ բերելուց օրեր անց հայտնի երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննան մասնակցել է հարսանեկան խնջույքի։ Ընթացքից նա ակտից լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակել։
Ինչպես երևում է, Իննայի կազմվածքը հղիության ու ծննդաբերության արդյունքում շատ չի փոխվել։ Երգչի կինը հասցրել է նաև ապաքինվել ու լավ տեսք ունի։
Հիշեցնենք, որ Դաբաղյանները որդի էին ունեցել, նրան անվանակոչել են Լևոն պապիկի անունով։
Ռեփեր Քանյե Ուեսթին նկատել են կնոջ՝ Բիանկա Սենսորիի հետ, երբ զույգը գնումներ է կատարել Տոկիոյի առևտրի կենտրոններից մեկում։
Գազետա.ռու-ն գրում է, որ Քանյե Ուեսթն ու կինը հայտնվել են մամուլի էջերում՝ իրենց ամուսնալուծության մասին լուրերի վերաբերյալ հրապարակումների հաջորդ օրը։ Լուսանկարներից մեկում երևում է, որ զույգը ձեռք-ձեռքի տված, քայլում է առևտրի կենտրոնով:
Նախօրեին TMZ-ը, վկայակոչելով աղբյուրներ, գրել էր, որ Ուեսթն ու Սենսորին ամուսնալուծության եզրին են։ Ինսայդերները պատմել են, որ զույգը մի քանի շաբաթ առաջ իրենց շրջապատում ասել է՝ բաժանվել են, իսկ Սենսորին գնացել է Ավստրալիա իր ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու: Աղբյուրները հայտնել են նաև, որ ռեփերը ծրագրել է ամուսնալուծվել և տեղափոխվել Տոկիո։
Մինչ այս մեկ անգամ չէ, որ Ուեսթին նկատել էին միայնակ։ TMZ-ն ընդգծել է, որ վերջերս երաժշտին հաճախ են տեսնում առանց կնոջ, թեև նրանք սովորաբար միասին են հայտնվում հանրության առաջ։
Ամերիկաբնակ երաժիշտ, ռաբիս երգիչ Տիգրան Ժամկոչյանը 27 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում հանդես կգա մի քանի համերգով:
Առաջին համերգը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Գյումրիում: Արտիստը ելույթ կունենա Գյումրու մարզամշակութային կենտրոնում, հոկտեմբերի 15-ին երաժիշտը հանդես կգա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հոկտեմբերի 18-ին՝ Երևանում՝ «Կամի քլաբ»-ում: Ժամկոչյանի երևանյան ավելի լայնամաշտաբ համերգը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Կազմակերպիչների փոխանցմամբ, նա համերգներով կներկայանա ոչ միայն Երևանում, այլև մարզերում: Համերգային երեկոներին կհնչեն երգչի «Դու մի հեռանա», «Հեռու ես ինձանից», «Հետդ կգամ» և մի շարք այլ սիրված երգեր՝ բարձրակարգ երաժիշտների նվագակցությամբ:
Տիգրան Ժամկոչյանը խոստովանում է՝ կարոտել է Հայաստանի երկրպագուներին:
Հայտնի երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննան լույս աշխարհել է բերել իրենց երկրորդ զավակին։ Որդուն նրանք անվանակոչել են Լևոն։
«Բարի Գալուստ մեր հրաշք տղա։ Լևոն Գուրգենի Դաբաղյան»,-ինսթագրամի իր էջում հրապարակած լուսանկարներին կից գրել է Իննա Դաբաղյանը։
Երգիչ Անդրեն ջերմորեն շնորհավորել է իր մայրիկի ծննդյան տարեդարձն ու սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակելով «Մամա» երգի տեսահոլովակի իր տարբերակը. Նշենք, որ երգի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է։
«Մամ ջան Ծնունդդ Շնորհավոր
Իմ Սուրբ էակ ապրիր երկար,
Կաղոթեմ միշտ Քեզ համար։
Աշխարհում իմ աշխարհ,
Իմ հոգու դեղ ու ճար Մամա...
Իմ բարի, իմ անուշ,
Իմ հավերժ արշալույս Մամա...
Ինձ համար Դու միշտ թանկ,
Իմ միակ ու իմ կյանք Մամա...
Օր օրի ավելի եմ սիրում, Քեզ պաշտում Մամա»։
Երգիչ Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը տեղափոխվել է ապրելու ԱՄՆ-ում։ Ինսթագրամի իր էջում մանրամասնել է, որ վաճառել է Հայաստանում գտնվող իր բիզնեսներն ու որդու հետ ապրելու է այնտեղ։ Արմանն արդեն դպրոց է գնում, ընկերներներ ունի։
«Ամեն մարդու կյանք ու ճակատագիր որոշակի առումով իր ձեռքերում է։ Ես համարում եմ, որ ես եմ իմ ու իմ երեխայի նավի նավապետը, համարում եմ՝ այս պահին այսպես է ճիշտ՝ իր ապագայի մասին մտածելով, մեր ապագայի մասին մտածելով։ Որպեսզի ուրիշ տեղերից տարբեր հեքիաթներ չլսեք, ես ինքս ձեզ ամեն ինչ կպատմեմ»,-ասում է Անահիտ Սիմոնյանը։