Խոսնակ Հասթերթը պետք է հարցաքննվի նաև թուրքական կաշառակերության մեղադրանքների համար. Սասունյան

Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերթին մեղադրանք առաջադրվեց դաշնային դատախազների կողմից.

1) Հետաքննությունների դաշնային բյուրոյին (FBI) ստելու համար, թե ինչու է տարբեր բանկերից մոտ 1.7 միլիոն դոլար հանել վերջին չորս տարվա ընթացքում.

2) Բանկերի կողմից խոշոր կանխիկ գործարքների համար պահանջվող հաշվետվություններից խուսափելու պատճառով:

Այս մեղադրանքներից յուրաքանչյուրով նրան սպառնում է առավելագույն հինգ տարվա ազատազրկում և 250 հազար դոլարի տուգանք:

Ըստ ներկայացված մեղադրանքի՝ Հասթերթը 2010 թվականին գաղտնի հանդիպում է ունեցել իր նախկին ուսանողներից մեկի հետ և համաձայնել նրան վճարել 3.5 միլիոն դոլար, որպեսզի նա լռություն պահպանի իր «անցյալի վատ արարքի» համար, երբ նա ըմբշամարտի մարզիչ էր Իլինոյիսի Յորքվիլ դպրոցում 1965-1981 թվականներին: 73-ամյա Հասթերթն այդ հանդիպումից սկսած նրան վճարել է 1.7 միլիոն դոլար, սկզբում 50 հազարական դոլար հանելով միաժամանակ մի քանի բանկերից, իսկ հետագայում բանկի պաշտոնյաների կասկածանքի պատճառով կրճատելով դրանք մինչև 10 հազարական դոլարի՝ բանկային հաշվետվության պահանջներից խուսափելու համար:

2014 թ. դեկտեմբերին, երբ FBI-ը նրան հարցրել էր, թե ինչու է այդպիսի խոշոր գումարներ վերցրել բանկերից, Հասթերթը «էապես սխալ, կեղծ և խաբուսիկ հայտարարություններ» է արել, ըստ դաշնային դատախազների: Ըստ տարբեր լրատվական աղբյուրների՝ Հասթերթն այս գումարները վճարել է իր նախկին ուսանողին՝ տասնամյակներ առաջ նրա նկատմամբ թույլ տրված սեռական ոտնձգությունները թաքցնելու նպատակով:

Հասթերթի հասցեին կատարված ամբաստանությունները հատկապես հետաքրքրում են ամերիկահայ համայնքին, քանի որ անցյալում նա մեղադրվել էր, որ խոշոր չափերի կաշառքներ է ստացել թուրքական կառույցներից Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում եղած ժամանակ 1999-2007 թվականներին՝ Հայոց ցեղասպանության բանաձևերը տապալելու համար: Այս մեղադրանքները երբեք լիարժեքորեն չեն հետաքննվել ԱՄՆ կառավարության կողմից: Կոնգրեսից հեռանալուց հետո, Հասթերթը աշխատեց Դիկշտայն Շապիրոյի մոտ Վաշինգտոնում որպես լոբբիստ Թուրքիայի և այլ հաճախորդների համար:

Զարմանալիորեն կոնգրեսական Հասթերթն իր քաղաքական կարիերայի սկզբում մեծապես սատարել էր Հայոց ցեղասպանության ճանաչմանը: 1984 թ. ապրիլի 19-ին Ներկայացուցիչների պալատում նա ելույթ ունեցավ ի նպաստ Կոնգրեսի ներկայացրած Ցեղասպանության ճանաչման բանաձևի: 1996 թ. հունիսի 5-ին նա կողմ քվեարկեց մի օրենքի փոփոխության, որով կասեցվելու էր Թուրքիային տրամադրվող ամերիկյան օգնությունը, քանի դեռ այդ երկիրը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բացի այդ, 2000 թ. օգոստոսին խոսնակ Հասթերթը հանդիպեց Գլենդելի հայ համայնքի ղեկավարների հետ՝ խոստանալով Հայոց ցեղասպանության բանաձևը դնել քվեարկության՝ չնայած նախագահ Քլինթոնի խիստ առարկությանը:

Սակայն, 2000 թ. հոկտեմբերի 19-ին, ցեղասպանության բանաձևի քվեարկությունից րոպեներ առաջ խոսնակ Հասթերթը օրինագիծը հանեց քննարկումից, արդարանալով, որ նախագահ Քլինթոնն իրեն նամակ է ուղարկել՝ «ազգային անվտանգության լուրջ մտահոգություններ» բարձրացնելով: Ինչպե՞ս է, որ Ներկայացուցիչների հանրապետական խոսնակը, որ գրեթե բոլոր հարցերում կտրականապես դեմ էր դեմոկրատ նախագահին և աջակցում էր նրա պաշտոնազրկմանը (իմփիչմենթին), հանկարծ որոշեց համաձայնվել նրա հետ Հայոց ցեղասպանության բանաձևը մերժելու վերաբերյալ: Չորս օր անց, թուրքական «Սաբահ» թերթը հաղորդեց, որ Հասթերթը համաձայնել էր խափանել բանաձևը, եթե նախագահ Քլինթոնը իրեն գրավոր խնդրագիր ներկայացնի:

Մի՞գուցե ավելի չարամիտ պատճառ է եղել, որ խոսնակ Հասթերթը միանգամից փոխել է իր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ:

«Վանիթի ֆեյր» ամսագիրը 2005 թ. իր սեպտեմբերյան համարում բացահայտեց, որ FBI-ի նախկին թարգմանչուհի Սիբել Էդմոնդսը զննել էր գաղտնաբար ձայնագրված թուրքական հեռախոսազանգերը, որոնք հաստատում էին, որ Հայոց ցեղասպանության բանաձևը կանխելու համար խոսնակ Հասթերթն արժեցել է առնվազն 500 հազար դոլար: FBI-ը գաղտնալսել է թուրք զրուցակիցներին, որոնք պարծեցել են, թե ինչպես են «Հասթերթի նախընտրական քարոզարշավի ժամանակ կազմակերպել տասնյակ հազարավոր դոլարների վճարումները փոքր չեկերով», որովհետև 200 դոլարից պակաս նվիրատվությունների համար հայտարարագրեր չէին պահանջվում: Ի դեպ, «Վանիթի ֆեյր»-ի կողմից խոսնակ Հասթերթի 1996-2002 թթ. դաշնային փաստաթղթերի քննությունը ցույց է տվել, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ նա ստացել է մոտ 500 հազար դոլարի չհայտարարագրված վճարումներ:

Ապշեցուցիչ է, որ Էդմոնդսի լուրջ մեղադրանքները հետաքննելու փոխարեն FBI-ը նրան պաշտոնից հեռացրեց, իսկ ԱՄՆ կառավարությունը նրան թույլ չտվեց վկայություն տալ ոչ Կոնգրեսում և ոչ էլ դատարանում՝ «պետական գաղտնիքի առանձաշնորհման» օրենքի պատրվակով:

Զարմանալի չէ, որ խոսնակ Հասթերթի այցերը Թուրքիա 2002 և 2004 թվականներին ֆինանսավորվել էին Թուրք-ամերիկյան բիզնես խորհրդի կողմից: Ուստի, 2004 թ. հուլիսին Հասթերթը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ՝ խոստանալով խափանել Հայոց ցեղասպանության ճանաչման հետագա բոլոր բանաձևերը. մի խոստում, որը նա պահեց մինչև Ներկայացուցիչների պալատից իր հեռանալը 2007 թ. նոյեմբերին...

Հետաքրքրական է, որ Հասթերթի անձնական հարստությունը աճեց 270 հազար դոլարից մինչև 17 միլիոն դոլար Կոնգրեսում երկու տասնամյակ ծառայելու ընթացքում, այն դեպքում, երբ նրա աշխատավարձը կազմել է տարեկան 175 հազար դոլար... Որտեղի՞ց նրան այդ միլիոնները...

Ներկայացուցիչների պալատից հեռանալուց վեց ամիս անց Հասթերթը սկսեց օգուտ քաղել Կոնգրեսում թուրքական շահերին ծառայելուց՝ միանալով Դիկշտայն Շապիրոյի ընկերությանը որպես լոբբիստ՝ ներկայացնելով թուրքական կառավարությունը, ի թիվս այլ հաճախորդների: Նա համատեղ աշխատեց Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին ղեկավար Դիկ Գեբարդի հետ, երբեմն միասին ճանապարհորդելով Թուրքիա և միլիոնավոր դոլարներ կիսվելով շահավետ լոբբիստական վճարումներից: Նախորդ շաբաթ, դաշնային մեղադրանքից անմիջապես հետո, Հասթերթը հեռացավ լոբբիստական ընկերությունից:

Այժմ պետք է լիարժեք հետաքննություն իրականացվի Հասթերթի դեմ առաջադրված բոլոր մեղադրանքներով, որոնք վաղուց անտեսվել էին: Ամերիկյան հասարակությունը պետք է իմանա, թե արդյոք նա կաշառվել է, կամ ավելի վատ՝ շանտաժի է ենթարկվել թուրքական կազմակերպությունների կողմից, երբ Ներկայացուցիչների պալատի խոսնակն էր, որը երրորդ ամենահզոր պաշտոնն է Վաշինգտոնում նախագահից և փոխնախագահից հետո...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}