Հ. Նաղդալյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԵԽԽՎ տնտեսական հարցերի և զարգացման հանձնաժողովի առաջին նիստը
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Եվրոպական լիբերալների և դեմոկրատների այլանսի խմբում նախօրեին քվեարկությամբ որոշվել էր, ԵԽԽՎ տնտեսական հարցերի և զարգացման հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանին: Քվեարակության արդյունքում ՀՀԿ-ական պատգամավորը ընտրվել է այդ պաշտոնում:
Panorama.am-ի հետ զրույցում, հանձնաժողովի նորանշանակ նախագահը տեղեկացրեց, որ այսօր իր նախագահությամբ տեղի է ունեցել տնտեսական հարցերի և զարգացման հանձնաժողովի առաջին նիստը:
Նա ասաց, որ իր լուման կներդնի, որպեսզի իր նախագահությամբ գործող հանձնաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ լինեն:
Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանն որպես ԵԽԽՎ տնտեսական հարցերի և զարգացման հանձնաժողովի նախագահ պաշտոնավարելու է 2 տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին